Արջեր (լատին․՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասունների ընտանիք։ Աշխարհում հայտնի է 8, Հայաստանում՝ 1 տեսակ՝ գորշ արջը։ Ունեն մեծ գլուխ, սուր դունչ, հզոր, հնգամատ թաթեր։ Արջերը ամենակեր են, ունակ են լավ մագլցելու և լողալու, արագ վազում են, կարող են կանգնել ու անցնել կարճ տարածություններ ետին թաթերի վրա։ Ունեն կարճ պոչ, երկար և խիտ մորթի, ինչպես նաև՝ գերազանց հոտառություն ու լսողություն։ Որսի են դուրս գալիս երեկոյան կամ արևածագի կողմը։ Սովորաբար վախենում են մարդուց, բայց կարող են լինել վտանգավոր այն վայրերում, որտեղ նրանք ավելի հաճախ են շփվում մարդկանց հետ, հատկապես սպիտակ արջը և գրիզլին։ Զգայուն չեն մեղվային խայթոցների հանդեպ։ Բնության մեջ բնական թշնամիներ գրեթե չունեն։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջեր (այլ կիրառումներ)
Արջեր
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Գիշատիչներ (Carnivora)
Ինֆրակարգ Arctoidea
Վերնաընտանիք Ursoidea
Ընտանիք Արջեր (Ursidae)
Fischer von Waldheim, 1817
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ընդհանուր նկարագրություն

Thumb
Գորշ արջը սպառնում է թշնամուն

Համեմատած այլ ընտանիքների գիշատիչների կարգին պատկանող կենդանիների հետ՝ արջերն առանձնանում են արտաքին տեսքի առավելագույն միօրինակությամբ, բացառությամբ որոշակի տեսակների՝ չափերով, ներքին կառուցվածքի շատ հատկություններով։ Նրանք ժամանակակից ամենախոշոր ցամաքային գիշատիչ կենդանիներն են։ Սպիտակ արջի մարմնի երկարությունը կարող է հասնել 3 մետրի՝ 750 և անգամ 1000 կգ քաշի պայմաններում։ Էգերը արուներից փոքր են, վերջիններիս մարմնի առավելագույն երկարությունը հասնում է 3, 4 մետրի։ Սպիտակ արջերի մոտ արուների և էգերի միջև չափերի ու քաշի տարբերությունը մոտ է կրկնապատիկի։

Մորթին բավականին կոպիտ է, մազածածկույթը բարձր է. տեսակների մեծ մասի մոտ թանձր է։ Գույնը միատիպ է. սև երանգներից մինչև սպիտակավուն. մեծ պանդայի մոտ՝ սև-սպիտակ։ Կրծքերի կամ աչքերի շուրջը նկատվում, ակների մոտ կան մորթու գույնի անհատական կամ աշխարհագրական տարբերություններ։ Գույնը, սեզոնի հետ կապված, չի փոխվում. սեզոնային դիմորֆիզմը (երկձևություն) արտահայտվում է մորթու բարձրությամբ և թանձրությամբ։

Տարածվածություն

Thumb
Արջի ճարպից պատրաստված օճառ Էստոնիայում

Արջերը բնակվում են Եվրասիայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (գլխավորապես Հյուսիսային կիսագնդում)։ Մարդու գործունեության պատճառով արջերի բնական արեալը կրճատվել է, և այժմ նրանք վերացել են Եվրոպայի տարածքի մեծ մասից, ամբողջովին վերացել են Հյուսիսային Աֆրիկայից, տեղի է ունեցել նրանց բնական արեալի կրճատում նաև Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։

Դասակարգում

Արջերի ընտանիքը ներառում է 8 ժամանակակից և շուրջ 50 անհետացած տեսակ՝

  • ընտանիք՝ Արջեր (Ursidae)
    • ենթաընտանիք՝ Պանդաներ (Ailuropodinae)
    • ենթաընտանիք՝ Կարճադունչ արջեր (Tremarctinae)
    • ենթաընտանիք՝ Արջեր (Ursinae)
      • տեսակ՝ Գորշ արջ (Ursus arctos)
        • ենթատեսակ՝ Եվրոպական գորշ արջ (Ursus arctos arctos)
        • ենթատեսակ՝ Սիբիրյան գորշ արջ (Ursus arctos collaris), հանդիպում է Հայաստանում
        • ենթատեսակ՝ Սիրիական գորշ արջ (Ursus arctos syriacus)
        • ենթատեսակ՝ Գրիզլի (Ursus arctos horribilis)*
        • ենթատեսակ՝ Կադյակ (Ursus arctos middendorffi)*
        • ենթատեսակ՝ Ապենինյան գորշ արջ (Ursus arctos marsicanus)
        • ենթատեսակ՝ Հիմալայան գորշ արջ (Ursus arctos isabellinus)
        • ենթատեսակ՝ Տիբեթյան գորշ արջ (Ursus arctos pruinosus)
        • ենթատեսակ՝ Ճապոնական գորշ արջ (Ursus arctos yesoensis)
        • ենթատեսակ՝ Գոբիի գորշ արջ (Ursus arctos gobiensis)
        • ենթատեսակ՝ Կամչատկայի գորշ արջ (Ursus arctos beringianus)
        • ենթատեսակ՝ † Ատլասյան գորշ արջ (Ursus arctos crowtheri), 1870-ից ի վեր վերացած
        • ենթատեսակ՝ † Կալիֆոռնիական գորշ արջ (Ursus arctos californicus), 1922-ից ի վեր վերացած
        • ենթատեսակ՝ † Մեքսիկական գորշ արջ (Ursus arctos nelsoni), 1970-ից ի վեր վերացած
      • տեսակ՝ Բարիբալ կամ սև արջ (Ursus americanus)
        • ենթատեսակ՝ Քերմոդյան արջ (Ursus arctos cermoudisus)
      • տեսակ՝ Սպիտակ արջ (Ursus maritimus)
      • տեսակ՝ Հիմալայան արջ (Ursus thibetanus)
      • տեսակ՝ Երկարաշուրթ արջ (Melursus ursinus)
      • տեսակ՝ Մալայան արջ (Helarctos malayanus)

*Գրիզլի և կադյակ ենթատեսակները երբեմն համարվում են առանձին տեսակներ

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.