From Wikipedia, the free encyclopedia
«Լոս Անջելես Լեյքերս» (անգլերեն՝ Los Angeles Lakers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի խաղաղօվկիանոսյան դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Համարվում է լիգայի պատմության ամենահաջող ակումբներից մեկը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լոս Անջելես Լեյքերս | ||||
Լիգաներ | NBA | |||
Հիմնադրում | 1947 (1948 թվականից NBA-ում) | |||
Պատմություն | Մինեապոլիս Լեյքերս (1947–1960) Լոս Անջելես Լեյքերս (1960–այժմ) | |||
Մարզադաշտ | Սթեյփլս Սենթեր (տարողությունը՝ 19 060) | |||
Տեղագրություն | Լոս Անջելես, Կալիֆորնիա | |||
Ակումբի գույներ | ոսկեգույն, մանուշակագույն, սպիտակ | |||
Նախագահ | Ջինի Բաս | |||
Սեփականատեր | «Ջերի Բաս» ընտանեկան ֆոնդ | |||
Գլխավոր մարզիչ | Դարվին Հեմ | |||
Առաջնություններ | 17 (1949, 1950, 1952, 1953, 1954, 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010,2020) | |||
Կոնֆերենցիոն տիտղոսներ | 31 (1949, 1950, 1952, 1953, 1954, 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1972, 1973, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1988, 1989, 1991, 2000, 2001, 2002, 2004, 2008, 2009, 2010) | |||
Դիվիզիոն տիտղոսներ | 23 (1971, 1972, 1973, 1974, 1977, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 2000, 2001, 2004, 2008, 2009, 2010, 2011, 2012) | |||
Հավերժացված | 9 (13, 22, 25, 32, 33, 34, 42, 44, 52, MIC) | |||
Կայք | ||||
Համազգեստ | ||||
|
Ակումբի հիմնադրումը տեղի է ունեցել 1947 թվականին, երբ Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) ձեռք է բերվում «Դետրոյթ Ջեմզ» կոչվող լուծարված ակումբը։ Նոր թիմն սկսում է ներկայացնել Մինեապոլիս քաղաքը (Մինեսոտա նահանգ)՝ կրելով «Մինեապոլիս Լեյքերս» անվանումը՝ ի պատիվ Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվանը։ Սկզբնապես հանդես գալով Բասկետբոլի ազգային լիգայում, «Լեյքերսը» 1948 թվականին նվաճում է NBL չեմպիոնական տիտղոսը, այնուհետև տեղափոխվում Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիա (BAA)՝ հաղթելով ևս հինգ չեմպիոնական տիտղոս։ 1950-ական թվականներին ակումբը թևակոխում է ֆինանսական ձախողումների ժամանակաշրջան, և 1960-61 մրցաշրջանին ընդառաջ որոշում է կայացվում այն տեղափոխել Լոս Անջելես։
Բասկետբոլի փառքի սրահի ապագա անդամներ Էլջին Բեյլորի և Ջերի Ուեսթի առաջնորդությամբ «Լեյքերսը» 1960-ականներին վեց անգամ կարողանում է դուրս գալ NBA-ի գերեզրափակիչ, սակայն ամեն անգամ պարտվում է Արևելյան կոնֆերենցիան ներկայացնող «Բոստոն Սելտիքսին»։ 1968 թվականին թիմի կազմը համալրում է լեգենդար կենտրոնական Ուիլթ Չեմբեռլենը, ում առաջնորդությամբ «Լեյքերսը» 1972 թվականին նվաճում է թվով վեցերորդ (ինչպես նաև առաջինը Լոս Անջելես տեղափոխվելուց ի վեր) չեմպիոնական տիտղոսը։ Ուեսթի և Չեմբեռլենի մարզական կարիերաների ավարտից հետո, «Լեյքերսը» ձեռք է բերում Քարիմ Աբդուլ-Ջաբարին։ 1980-ականներին թիմի ավագի դերն է ստանձնում խաղարկող Մեջիք Ջոնսոնը, ում շնորհիվ ակումբը նվաճում է NBA-ի ևս 5 չեմպիոնական գավաթ։ Չեմպիոնական հաղթարշավում մեծ դերակատարում է ունենում նաև մարզիչ Փեթ Ռայլին։ 1996 թվականին «Լեյքերսի» կազմն են համալրում Շաքիլ Օ'Նիլը և Կոբի Բրայանտը։ Օ'Նիլի, Բրայանտի և մարզիչ Ֆիլ Ջեքսոնի առաջնորդությամբ ակումբը երեք տարի անընդմեջ նվաճում է NBA-ի առաջնությունը՝ 2000, 2001 և 2002 թվականներին։ Պարտվելով 2004 և 2008 թվականների գերեզրափակիչներում, «Լեյքերսը» կարողանում է հաղթանակած դուրս գալ 2009 և 2010 թվականներին՝ նվաճելով 16-րդ ու թերևս վերջին չեմպիոնական տիտղոսը։
Տան հանդիպումները «Լեյքերսն» անցկացնում է «Ստեյփլս սենթր» մարզապալատում[1]։
Ըստ «Ֆորբս» հանդեսի՝ «Լոս Անջելես Լեյքերսն» հանդիսանում է NBA-ի երկրորդ ամենաթանկարժեք ակումբը (1 միլիարդ ԱՄՆ դոլար)[2]
Ակումբն հիմնադրվել է 1947 թվականին, երբ մինեապոլիսցի գործարարներ Բեն Բերջերը և Մորիս Շալֆենը 15 000 ԱՄՆ դոլարով[3] ձեռք են բերում Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) «Դետրոյթ Ջեմզ» լուծարված բասկետբոլային ակումբը։ Ներշնչվելով Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվամբ, նոր ակումբն ստանում է «Լեյքերս» (բառացիորեն՝ լճորդներ) անվանումը[4]։ Մինեապոլիսցի սպորտային մեկնաբան Սիդ Հարթմանը, ով մեծ դեր էր ունեցել ակումբի գնման գործընթացում, միջնորդում է, որպեսզի ակումբի առաջին գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի Սուրբ Թովմասի քոլեջի բասկետբոլային հավաքականի նախկին մարզիչ Ջոն Կունդլան։
Նոր ակումբում հանդես էին գալիս տպավորիչ մարզիկներ Ջիմ Պոլարդը, Հերմ Շայֆերը և Ջորջ Միկանը[5]։ Ասոցիացիայի առաջին կանոնավոր խաղաշրջանում «Լեյքերսի» հաղթանակաների և պարտությունների հարաբերակցությունը կազմում էր 43-17։
1948 թվականին թիմը Բասկետբոլի ազգային լիգայից (NBL) տեղափոխվում է Ամերիկյան բասկետբոլային ասոցիացիա (BAA)։ Ասոցիացիայում անցկացրած առաջին մրցաշրջանում կենտրոնական Միկանի 28,3 միավորի (մ/խ) միջին ցուցանիշը դառնում է BAA-ի ռեկորդ։ 1949 թվականի BAA-ի գերեզրափակչի ժամանակ թիմը 4-2 ընդհանուր հաշվով պարտության է մատնում «Վաշինգտոն Կապիտոլսին» և նվաճում առաջին չեմպիոնական տիտղոսը։ Հաջորդ մրցաշրջանում թիմը կանոնավոր մրցաշրջանի ցուցանիշը բարելավում է 51-17-ով, ինչպես նաև երկրորդ տարին անընմեջ տիրում չեմպիոնական տիտղոսի։ 1950-51 խաղաշրջանում Միկանը երրորդ տարին անընդմեջ գլխավորում է առաջնությունը միավորների կատեգորիայում (28,4 մ/խ), իսկ թիմի ցուցանիշը կազմում է 44-24։ Մրցաշրջանում «Լեյքերսը» նվաճում է երկրորդ անընմեջ դիվիզիոն տիտղոսը[6]։ Կանոնավոր առաջնության հանդիպումներից մեկում թիմն ընդամենը 19-18 հաշվով պարտվում է «Ֆորտ Ուեյն Փիստոնսին»։ Անցկացված տխրահռչակ խաղը մինչ օրս համարվում է NBA-ի պատմության ամենաքչաթիվ միավորներով հագեցած հանդիպումը։ Փլեյ-օֆֆում թիմը պարտության է մատնում «Ինդիանապոլիս Օլիմպիանսին», սակայն հաջորդ ռաունդում պարտվում է «Ռոչեստեր Ռոյալսին»։
1951-52 մցարջանի կանոնավոր խաղաշրջանում «Լեյքերսն» ունենում է 40 հաղթանակ և գրավում դիվիզիոնի երկրորդ հորիզոնականը։ NBA-ի գերեզրափակչում թիմն ընդհարվում է «Նյու Յորք Նիքսի» հետ և 7-խաղյա լարված մրցապայքարում կարողանում տիրել թվով երրորդ չեմպիոնական գավաթին։ 1952-53 խաղաշարջանում Միկանը դառնում է լիգայի առաջատար՝ անդրադարձների ասպարեզում (14,4 ա/խ), ինչպես նաև ճանաչվում Բոլոր աստղերի հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (MVP)։ Գերեզրափակչում «Լեյքերսը» պարտության է «Նյու Յորք Նիքսին» և տիրում չորրորդ (և երկրորդ անընմեջ) չեմպիոնական տիտղոսին։ Չնայած 1953-54 մրցաշրջանի ընթացքում Ջորջ Միկանի մոտ առկա էր ծնկի վնասվածք, նա այնուամենայնիվ կարողանում է միջինում բերել 18 միավոր։ 1952 թվականի դրաֆթում ընտրված Քլայդ Լովելեթը մեծ ներդրում է ունենում Արևմտյան դիվիզիոնի տիտղոսի նվաճման հարցում։ Գերեզրափակչում թիմը պարտության է մատնում «Սիրաքյուս Նեյշընըլզ» կոչվող ակումբին և տիրում երրորդ անընմեջ և ընդհանուր առմամբ հինգերորդ չեմպիոնական տիտղոսին։
1954 թվականի նախամրցաշրջանում Միկանը հայտարարում է մարզական կարիերայի ավարտի մասին։ Չնայած բազմաթիվ ձախողումներին, «Լեյքերսն» այնուամենայնիվ կարողանում է կանոնավոր խաղաշրջանում 40 հաղթանակ գրանցել։ Փլեյ-օֆֆի առաջին ռաունդում պարտության մատնելով «Ռոյալսին», թիմը երկրորդ ռաունդում պարտվում է «Փիստոնսին»։ Չնայած հաջորդ մրցաշրջաններում ունենալով հաղթանակների և պարտությունների բասացական հարաբերակցություն, «Լեյքերսը» կարողանում էր ներթափանցել փլեյ-օֆֆ։ 1955-56 մրցաշրջանի միջնամասում Միկանը որոշում է վերադառնալ «Լեյքերսի» կազմ, սակայն չկարողանալով վերականգնել երբեմնի տոկունությունը, որոշում է մեկընդմիշտ հրաժարվել բասկետբոլային կարիերայից։ 1956-57 մրցաշրջանում Լովելեթը թիմն առաջնորդում է դեպի փլեյ-օֆֆի կոնֆերենցիայի եզրափակիչ։ Թիմի պատմության վատագույն մրցաշրջանը գրանցվում է 1957-58-ին, երբ կանոնավոր մրցաշրջանում թիմն ունենում է ցածրագույն 19 հաղթանակ։ Գլխավոր մարզչի պաշտոնում Կունդլային փոխարինելու է գալիս Միկանը, ով նախորդ երկու մրցաշրջաններում ստանձնել էր ակումբի գլխավոր մենեջերի պաշտոնը։ Միկանի մարզչական կարիերան խիստ կարճ է տևում. 9-30 ցուցանիշ ունենալու պատճառով թիմի ղեկավարությունը հունվարին հեռացնում է նախկին բասկետբոլիստին և վերականգնում Կունդլայի մարզչական պաշտոնը[7]։
1958 թվականի դրաֆթում թիմն ունենում է խորը ընտրության իրավունք, որն օգտագործելով ընտրում է Էլջին Բեյլորին։ Մեկնարկային մրցաշրջանում Բեյլորը ճանաչվում է տարվա նորեկ, ինչպես նաև մասնակցում Բոլոր աստղերի հանդիպմանը՝ դառնալով հանդիպման ամենարադյունավետ խաղացողներից մեկը։ Դիվիզիայի եզրափակչում մրցապայքարից հեռացնելով «Հոքսին», թիմը դուրս է գալիս գերեզրափակիչ, սակայն պարտվում «Բոստոն Սելտիքսին»։ Այս կերպ սկզբնավորվում է «Լեյքերսի» և «Սելտիքսի» երկարատև հակամարտությունը։
Մինեապոլսի վերջին մրցաշրջանում «Լեյքերսի» ցուցանիշը կազմում էր 25-50։ Մրցաշրջանի միջնամասում՝ 1960 թվականի հունվարի 18-ին, ակումբի ներկայացուցչական ինքնաթիռն ուղևորվում էր Սենթ Լուիս։ Ձնաբուքի պատճառով ինքնաթիռը շուրջ 242 կմ-ով շեղվել էր սկզբնական ուղեգծից, ուստի օդաչուները որոշում են վթարային վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում[10]։ Ինքնաթիռը վայրէջքի կազմակերպումն անցնում է բարեհաջող, և ոչ ոք չի տուժում։ Ցածր ցուցանիշի շնորհիվ թիմն ստանում է 1960 թվականի դրաֆթում երկրորդն ընտրելու իրավունքը։ Դրաֆթի ժամանակ «Լեյքերսի» կազմ է զորակոչվում Արևմտյան Վիրջինիայի համալսարանի շրջանավարտ Ջերի Ուեսթը[11]։ Նախամրցաշրջանում սեփականատեր Բոբ Շորթը որոշում է թիմը տեղափոխել Լոս Անջելես քաղաք[12]։ Այս կերպ «Լոս Անջելես Լեյքերսը» դառնում է արևմտյան ափում տեղակայված NBA-ի առաջին ակումբը։ Բեյլորի 34,8 մ/խ և 19,8 ա/խ անհատական միջին ցուցանիշի շնորհիվ թիմը նախորդ մրցաշրջանի հաղթանակների ցուցանիշը բարելավում է 11-ով։ 1960 թվականի նոյեմբերի 15-ին՝ «Նյու Յորք Նիքսի» դեմ անցկացված հանդիպման ժամանակ, Բեյլորն իր հաշվին գրանցում է 71 միավոր և սահմանում NBA-ի ռեկորդ (գերազանցելով 64 միավորի իր իսկ ռեկորդը)։ Միավորներից զատ, Բեյլորն հանդիպման ժամանակ տիրում է 25 անդրադարձի[13]։ Չնայած ունենալով կանոնավոր խաղաշրջանի բացասական ցուցանիշ, «Լեյքերսը» կարողանում է փլեյ-օֆֆի որակավորում ստանալ[14]։ Փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդի 7-խաղյա մրցապայքարում թիմը պարտվում «Սենթ Լուիսին»[15]։
1961-1962 մրցաշրջանում Բեյլորի 38,3 և Ուեսթի 30,8 մ/խ անհատական ցուցանիշի շնորհիվ[16] թիմը կանոնավոր խաղաշրջանում գրանցում է 54-26 ցուցանիշը և դուրս գալիս փլեյ-օֆֆի գերերզրափակիչ՝ ընդհարվելով «Բոստոն Սելտիքսի» հետ։ Որոշիչ յոթերորդ հանդիպման լրացուցիչ խաղափուլում (օվերթայմ) թիմն ընդամենը 3 միավորի տարբերությամբ դիրքերը զիջում է մրցակցին։
1962-63 կանոնավոր խաղաշրջանում «Լեյքերսն» ի հաշվին գրանցում է 53 հաղթանակ։ Այնուամենայնիվ, NBA-ի գերեզրափակչի 5 հանդիպումներից հետո թիմը կրկին պարտվում է «Բոստոն Սելտիքսին»[17]:.
«Լեյքերսը» 1966 թվականի գերեզրափակչում ևս մեկ անգամ պարտվում է «Սելտիքսին», այս անգամ՝ ընդամենը 2 միավոր տարբերությամբ։ Թիմը դուրս է մղվում 1967 թվականի փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում։ Ձախողումները շարունակվում է 1968 թվականի գերեզրափակչում, երբ թիմը կրկին պարտվում է վաղեմի ախոյան «Սելտիքսին»[18]։
Յոթ մրցաշրջան «Լոս Անջելես մեմորիալ արենա» մարզապալատում անցկացնելուց հետո, 1967 թվականին ակումբի նոր տնային մարզապալատն է դառնում նորակառույց «Ֆորում» համալիրը։
1968 թվականի հուլիսի 9-ին «Լեյքերսը»՝ բասկետբոլիստներ Դարել Իմհոֆի, Արչի Կլարկի և Ջերի Չեմբերսին փոխանակում է «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսի» Ուիլթ Չեմբեռլենի հետ[19]։ «Լեյքերսի» կազմում անցկացրած առաջին խաղաշրջանում Չեմբեռլենը դառնում է անդրադարձների կատեգորիայում լիգայի առաջատար (21,1 ա/խ)։ Ուեսթը, Բեյլորը և Չեմբեռլենը միջինում բերում էին 20 միավոր, ինչի շնորհիվ թիմը նվաճում է դիվիզիայի տիտղոսը։ Գերեզրափակչում «Լեյքերսը» կրկին ընդհարվում է լեգենդար հակառակորդ «Սելտիքսի» հետ՝ առաջին անգամ ունենալով տան դաշտի աավելություն։ Ուեսթի կողմից գրանցված 53 միավորի շնորհիվ[20]:«Լեյքերսը» հաղթում է գերեզրափակչի առաջին հանդիպումը։ Հինգ հանդիպումներից հետո «Լեյքերսն» ունենում է 3-2 ցուցանիշ, սակայն որոշիչ 7-րդ հանդիպումն ի վերջո հաղթանակում է «Բոստոնը»՝ նվաճելով թվով 11-րդ NBA-ի գավաթը։ Այնուամենայնիվ գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակը շնորհվում է պարտված թիմի ներկայացուցիչ Ջերի Ուեսթին։ 1970 թվականի կանոնավոր մրցաշրջանն ամփոփելիս Ուեսթը գրանցում է լավագույն ցուցանիշը միավորների ասպարեզում (31,2 մ/խ)։ Թիմը կրկին դուրս է գալիս գերեզրափակիչ, սակայն այս անգամ արևելքը ներկայացնող մրցակիցը «Սելտիքսի» փոխարեն «Նյու Յորք Նիքսն» էր։ Բախտը կրկին ժպտում է «Լեյքերսի» հակառակորդին. «Նիքսը» սերիան հաղթում է 4-3 ընդհանուր հաշվով[21]։ Հաջորդ փլեյ-օֆֆի Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում թիմը պարտվում է Լյու Ալսինդորի (ավելի ուշ՝ Քարիմ Աբդուլ-Ջաբար) «Միլուոքի Բաքսին»[22]։
1971-72 մրցաշրջանում «Լեյքերսի» կազմը ենթարկվում է զանգվածային փոփոխությունների։ Ակումբի սեփականատեր Ջեք Քենթ Կուկը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակում է Բիլ Շարմանին[23]։ Մրցաշրջանի սկզբնամասում ոտքերի խորը վնասվածքի պատճառով Էլջին Բեյլորն հայտարարում է մարզական կարիերայից հեռանալու մասին[23]։ Նորանշանակ մարզիչը նշանակալիորեն խստացնում է թիմի ներքին կարգապահությունը[24]։ Շարմանն իր սաներին պարտադրում է յուրաքանչյուր հանդիպումից առաջ վաղ առավոտյան ներկայանալ մարզադահլիճ և աշխատել նետումների վրա։ Խստացված կարգուկանոնի շնորհիվ «Լեյքերսն» ունենում է 33 անընդմեջ հաղթանակների շարան, որի ավարտը դրվում է «Միլուոքի Բաքսի» կողմից։ 33 հաղթանակների շարանով թիմը սահմանում է հյուսիսամերիկյան սպորտային բարձրագույն առաջնությունների նոր ռեկրոդ[25]։ Կանոնավոր խաղաշրջանը թիմն ամփոփում է 69 հաղթանակով, որով NBA-ի նոր ռեկորդ է սահմանվում։ Ռեկորդը գերազանցվում է միայն 1995-96 մրցաշրջանում՝ Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլսի» կողմից (72 հաղթանակ)[26]։ Մրցաշրջանի ավարտին Բիլ Շարմանը ճանաչվում է տարվա մարզիչ։ «Լեյքերսը» դուրս է գալիս 1970 թվականի NBA-ի գերեզրափակիչ և այս անգամ պարտության մատնելով «Նյու Յորք Նիքսին», 4-1 ընդհանուր հաշվով նվաճում է NBA-ի չեմպիոնական տիտղոսը։ Որոշիչ հանդիպման ժամանակ իր հաշվին գրանցելով 24 միավոր և 29 անդրադարձ՝ Ուիլթ Չեմբեռլենը շահում է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակը[27]։
1972-73 կանոնավոր մրցաշրջանում «Լեյքերսն» ունենում է 60 հաղթանակ և կրկին նվաճում Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնի տիտղոսը։ Մարզական կարիերայի վերջին մրցաշրջանն անցկացնող Չեմբեռլենը կրկին առաջատար դիրք է զբաղեցնում անդրադարձների կատեգորիայում, ինչպես նաև սահմանում NBA-ի նոր ռեկորդ՝ նետման արդյունավետության կատեգորիայում (72,2 %)։ Փլեյ-օֆֆի կոնֆերենցիայի կիսաեզրափակչի 7 խաղում թիմը պարտության է մատնում «Չիկագո Բուլսին», իսկ կոնֆերենցիայի եզրափակչում 5 խաղից հետո մրցապայքարից դուրս է թողնում «Գոլդեն սթեյթ Ուորիորսին»։ NBA-ի գերեզրափակչում թիմը երրորդ անգամ ընդհարվում է «Նյու Յորք Նիքսի» հետ, սակայն սերիան 5 խաղում տանուլ է տալիս[28]։
1973-74 մրցաշրջանում 31 խաղ անցկացնելուց հետո թիմը ոտքերի ծանր վնասվածքի պատճառով կորցնում է առանցքային բասկետբոլիստ Ջերի Ուեսթին[29]։ Թիմի ավագի պարտականությունը ստանձնում է Գեյլ Գուդրիչը։ 47-35 ցուցանիշով թիմը կրկին արժանանում է դիվիզոն տիտղոսի[29]։ Փլեյ-օֆֆի Կոնֆերենցիայի կիսաեզրափակչում թիմը պարտվում է «Միլուոքի Բաքսին»։ Հաջորդ մրցաշրջանում Ուեսթը հեռանում է մարզական կարիերայից՝ պայմանագրի վերաբերյալ ակումբի սեփականեր Կուկի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Ավելի ուշ Ուեսթը պայմանագրով չվճարված գումարի համար դատական հայց է ներկայացնում Կուկի դեմ[30]։
Դուրս մնալով 1974-75 խաղաշրջանի փլեյ-օֆֆից, «Լեյքերսը» նախամրցաշրջանում ձեռք է բերում Քարիմ Աբդուլ-Ջաբարին, ով նախապես ցանկություն էր հայտնել դուրս գալու «Միլուոքի Բաքսի» կազմից։ Աբդուլ-Ջաբարին ձեռք բերելու համար «Լեյքերսը» փոխանակում է բասկետբոլիստներ Էլմոր Սմիթին, Բրայան Ուինթերսին, Ջունիոր Բրիջմանին և Դեյվ Մեյերսին։ 1975-76 կանոնավոր մրցաշրջանի ավարտին Աբդուլ-Ջաբարը չորրորդ անգամ ճանաչվում է մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացող (և առաջին անգամ «Լեյքերսի» կազմում)՝ լիգայում առաջատար դիրք գրավելով անդրադարձների, բլոկշոտերի և մանրահատակի վրա անցկացրած րոպեների կատեգորիայում[31]։ Այնումենայնիվ, թիմի մրցաշրջանային ընդհանուր ցուցանիշը կազմում է 40-42[31]։
Ուեսթը և Կուկը ի վերջո կարողանում են պարզել հարաբերությունները, և հաջորդ մրցաշրջանում Ուեսթը զբաղեցնում է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Ուեսթը շուտով հիասթափություն է ապրում, երբ տեղեկանում է, որ ակումբի սեփականատերը քայլեր չի ձեռնարկում ձեռք բերելու «Նյու Ջերսի Նեթսի» կողմից վաճառքի հանված աստղային բասկետբոլիստ Ջուլիուս Էրվինգին։ «Լեյքերսի» կազմում արժանանալով ամենաարդյունավետ խաղացողի ևս մեկ կոչման, Աբդուլ-Ջաբարը թիմին օգնում է 53-29 ցուցանիշով նվաճելու դիվիզիոն տիտղոսը[32]։ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում թիմը պարտվում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին»[31]։ Նախամրցաշրջանում «Լեյքերսը» «Գոլդեն սթեյթից» ձեռք է բերում Ջամալ Ուիլկիսին, իսկ դրաֆթի առաջին ռաունդում ընտրում է Նորմ Նիքսոնին։ 1977-78 մրցաշրջանի անդրանիկ հանդիպման երկրորդ րոպեում Աբդուլ-Ջաբարը արմունկով հարվածում է «Բաքսի» կենտրոնական Քենթ Բենսոնին և վնասում իր իսկ աջ թևը։ Երկու ամիս անց ապաքինված Աբդուլ-Ջաբարը խաղի ժամանակ անդրադարձային պայքարում կրկին կռվի է բռնկվում «Հյուստոն Ռոքեթսի» կենտրոնական Քևին Քաներթի հետ։ Կռվի մեջ է մտնում նաև «Լեյքերսի» մեկնարկային ծանր հարձակվող Քերմիթ Վաշինգտոնը։ Կարճ ժամանակ անց «Ռոքեթսի» պահեստային Ռուդի Տոմյանովիչը փորձում է բաժանել տաքացած մարզիկներին, սակայն Վաշինգտոնի կողմից բռունցքի հուժկու հարված է ստանում դեմքին։ Հարվածը թուլացնում է Տոմյանովիչի գանգի ամբողջականությունը[33] և գրեթե ճակատագրական դառնում բասկետբոլիստի համար։ Ծանր վնասվածքի պատճառով Տոմյանովիչը ստիպված է լինում վաղաժամ հեռանալ մարզական կարիերայից։ Ավելի ուշ Վաշինգտոնը որպես արդարացում նշում է, որ հարվածելու պահին կարծել էր, թե Տոմյանովիչը մարտական էր տրամադրված։ NBA-ի ղեկավարությունը որոշում է Վաշինգտոնին երկու ամսով որակազրկել։ Նույն ժամանակահատվածում Վաշինգտոնը հեռացվում է նաև «Լեյքերսի» կազմից[34]։ Մրցաշրջանը թիմն ամփոփում է 45 հաղթանակով և փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում պարտվում «Սիեթլ Սուպերսոնիքսին»[35]։ 1978-79 կանոնավոր առաջնությունում թիմը գրանցում է հաղթանակների և պարտությունների 47-35 հարաբերակցություն, սակայն փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում (կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ) կրկին պարտվում է «Սոնիքսին»[31]։
NBA-ի 1979 թվականի դրաֆթի առաջին համարով «Լեյքերսն» ընտրում է Միչիգանի նահանգային համալսարանի շրջանավարտ Էրվին «Մեջիք» Ջոնսոնին։ Ջոնսոնն ունենալով 206 սմ հասակ, խաղում էր խաղարկողի դիրքում։ «Լեյքերսի» խաղընկերները տևական ժամանակ չէին կարողանում ադապտացվել Ջոնսոնի՝ առանց նայելու փոխանցումներ կատարելուն։ Շուտով Մեջիքի ստեղծակործական փոխանցումները ներմուծվում են «Լեյքերսի» հարձակվողական ռազմավարության մեջ։ Ջոնսոնի մեկնարկային խաղաշրջանում թիմն ունենում է 60 հաղթանակ։ 1980 թվականի NBA-ի գերեզրափակչում «Լեյքերսը» 5 խաղում պարտության է մատնում «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսին» և դառնում NBA չեմպիոն։ Ջոնսոնին շնորհվում է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) տիտղոսը, երբ վերջինս որոշիչ հանդիպման ժամանակ իր հաշվին գրանցել էր 42 միավոր, 15 անդրադարձ և 7 արդյունավետ փոխանցում[36]։ Հաջորդ մրցաշրջանում Ջոնսոնը ծնկի վնասվածք է ստանում, և թիմը դուրս է մնում փլեյօֆֆյան մրցապայքարից։ Հաջորդ կանոնավոր առաջնությունը «Լեյքերսն» ամփոփում է 54-28 ցուցանիշով, սակայն փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում պարտվում է Մոզես Մելոունի «Հյուստոն Ռոքեթսին»։
1981-82 մրցաշրջանի սկզբնամասում Ջոնսոնը հարցազրույցներում սկսում է բողոքներ հնչեցնել գլխավոր մարզիչ Փոլ Ուեսթհեդի հասցեին և ակումբի ղեկավարությանը պահանջում է, որ իրեն վաճառեն[37]։ Շուտով մարզիչ Ուեսթհեդն հեռացվում է աշխատանքից։ «Լեյքերսի» սեփականատեր Ջերի Բասը պնդում է, որ Ուեսթհեդին մարզչի պաշտոնից ազատելու որոշումն ընդհանրապես կապված չէր Ջոնսոնի հնչեցրած մեղադրանքների հետ։ Այնուամենայնիվ, տնային և արտագնա խաղերում երկրպագուներն սկսում են բացասական սուլոցներ հնչեցնել Ջոնսոնի հասցեին[38]։ Բասը որոշում է գլխավոր մարզչի պատշոնում նշանակել օգնական մարզիչ Փեթ Ռայլիին և Ջերի Ուեսթին (չնայած Ուեսթն իրեն համարում էր Ռայլիի օգնականը)[39]։ Նոյեմբերի 19-ի դրությամբ թիմն անցկացրած 20 հանդիպումներից հաղթել էր 17-ը։ Ջոնսոնի առաջնորդությամբ «Լեյքերսն» սկսում է արագընթաց հարձակվողական խաղ ցուցաբերել, որն ստանում է «Շոութայմ» (անգլ՝ "Showtime") անվանումը։ Բեկումնային խաղաոճի շնորհիվ «Լեյքերսին» հաջողվում է նվաճել Խաղաղօվկիանոսյան դիվիզոնի տիտղոսը։ Փլեյ-օֆֆի սկզնբական փուլերում չունենալով ոչ մի պարտություն, «Լեյքերսը» գերեզրափակչում 4-2 ընդհանուր հաշվով պարտության է մատնում «Ֆիլադելֆիային» և տիրում NBA-ի հերթական չեմպիոնական կոչմանը։
1982 թվականի դրաֆթի առաջին ընտրությամբ ակումբի ղեկավարությունը որոշում է թիմ զորակոչել Ջեյմս Ուորթիին՝ Հյուսիսային Կարոլինայի համալսարանից։ 1982-83 մրցաշրջանի կանոնավոր առաջնության 58-24 ցուցանիշի շնորհիվ ակումբը երկրորդ տարին անընդմեջ նվաճում է Խաղաղօվկիանոսյան դիվիզիոնի տիտղոսը։ Հանդիպումներից մեկի ժամանակ ակումբի նորեկ Ուորթին ոտքի վնասվածք է ստանում և ստիպված լինում բաց թողնել ողջ մրցաշրջանը։ Գերեզրափակչում թիմը կրկին բախվում է «Ֆիլադելֆիայի» հետ։ Այս անգամ սակայն հաջողությունը ժպտում է «Սիքսերսին», որը 4-0 հաշվով հեշտությամբ նվաճում է չեմպիոնական տիտղոսը։ Շուտով ակումբի գլխավոր մենեջերի պաշտոնը զբաղեցնում է նախկին մարզիչ Բիլ Շարմանը[40]։
1983-84 կանոնավոր մրցաշրջանի 54-28 ցուցանիշով «Լեյքերսը» գերեզրափակչում հանդիպում է վաղեմի ախոյան «Սելտիքսին»։ Թիմերը գերեզրափակչում չէին ընդհարվել 1969 թվականից ի վեր։ «Լեյքերս»-«Սելտիքս» որոշիչ սերիան արդեն ութերորդ անգամ ավարտվում է բոստոնցիների հաղթանակով[41]։
Նախորդ մրցաշրջանի պարտությունն օգտագործելով որպես մոտիվացիա, «Լեյքերսը» 1984-85 մրցաշրջանում արժանանում է չորրորդ անընդմեջ դիվիզիոն տիտղոսին։ Գերեզրափակչում թիմն արդեն իններորդ անգամ հանդիպում է «Սելտիքսին»։ Սերիայի առաջին հանդիպումը 148-114 հաշվով ավարտվում է «Սելտիքսի» հաղթանակով։ Հյուսիսամերիկյան բասկետբոլի պատմությունում հանդիպումն ստանում է «Հիշատակի օրվա կոտորած» ("Memorial Day Massacre") անվանումը[42]։ Այնուամենայնիվ, «Լեյքերսը» 38-ամյա վետերան Քարիմ Աբդուլ-Ջաբարի առաջնորդմամբ կարողանում է 6-խաղյա լարված մրցապայքարում պարտության մատնել «Սելտիքսին» և «Բոստոն Գարդեն» մարզապալատում նշել չեմպիոնական գավաթի շնորհման արարողությունը։ Գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի կոչումը շնորհվում է Աբդուլ-Ջաբարին[42]։
1985-86 կանոնավոր մրցաշրջանը թիմն ամփոփում է 62 հաղթանակով և տիրում հինգերորդ անընդմեջ դիվիզիոն տիտղոսին։ Ի վերջո «Լեյքերսի» հաջողությունն ընդհատվում է Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում, երբ թիմը դիրքերը զիջում է «Հյուստոն Ռոքեթսին»։
1986-87 մրցաշրջանին ընդառաջ «Լեյքերսի» ղեկավարությունը «Սան Անտոնիո Սփըրսից» ձեռք է բերում կենտրոնական Մայքլ Թոմսոնին, ինչպես նաև հարձակվող Էյ Սի Գրինին տեղափոխում է մեկնարկային կազմ[43]։ Կանոնավոր մրցաշրջանի 65-17 ցուցանիշից հետո Ջոնսոնին շնորհվում է մարզական կարիերայի ամենաարդյունավետ խաղացողի առաջին կոչումը։ Նույն մրցաշրջանում Ջոնսոնի խաղընկեր Մայքլ Կուպերն արժանանում է տարվա պաշտպանի կոչմանը։ Փլեյ-օֆֆում մրցապայքարից դուրս մղելով «Դենվեր Նագեթսին», «Գոլդեն սթեյթ Ուորիորսին» և «Սիեթլ Սուպերսոնիքսին», «Լեյքերսը» դուրս է գալիս որոշիչ փուլ։ Գերեզրափակչում թիմը կրկին պարտության է մատնում «Սելտիքսին» և տիրում երկրորդ անընդմեջ NBA-ի չեմպիոնական տիտղոսին։ Ի հավելումն կանոնավոր առաջնության MVP-ի տիտղոսի, Ջոնսոնն արժանանում է նաև գերեզրափակչի MVP-ի կոչմանը։ Լոս Անջելեսում անցկացված չեմպիոնական կոչման արարողության ժամանակ մարզիչ Ռայլին հայտարարում է, որ իր սաները հաջորդ տարի նույնպես կարժանանան չեմպիոնի կոչմանը։ Նման նվաճում լիգայի պատմության մեջ ունեցել էր միմիայն «Բոստոն Սելտիքսը»։
1987-88 մրցաշրջանում «Լեյքերսը» նվաճում է յոթերորդ անընդմեջ դիվիզիոն տիտղոսը և գերեզրափակչում հանդիպում «Դետրոյթ Փիստոնսին»։ 7-խաղյա պայքարում «Լեյքերսին» ի վերջո հաջողվում է ևս մեկ չեմպիոնական տիտղոսի տեր դառնալ։ Այս կերպ թիմն ստանում է NBA-ի եռակի չեմպիոնի տիտղոս։ Այնուամենայնիվ, դետրոյթցինեը կարողանում են մեկ տարի անց վրեժ լուծել մրցակցից և նվաճել չեմպիոնական գավաթը[44]։
Մասնագիտական հարթակում 20 մրցաշրջան անցկացնելուց հետո, 1989 թվականի հունիսի 28-ին Քարիմ Աբդուլ-Ջաբարն հայտարարում է մարզական կարիերայից հեռանալու մասին։ Մեկ տարի անց, Եվրոպայում հանդես գալու համար, մեկնարկային պաշտպան Մայքլ Կուպերը «Լեյքերսի» ղեկավարությանը խնդրում է իրեն հեռացնել թիմի կազմից։ 1989-90 կանոնավոր խաղաշրջանում «Լեյքերսն» ունենում է հաղթանակների և պարտությունների 63-19 հարաբերակացություն։ Փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում (կոնֆերենցիայի կիսաեզրափակիչ) թիմն ընդհանուր 1-4 հաշվով պարտվում է «Ֆինիքս Սանսին»։ Մրցաշրջանից հետո Ռայլին ցանկություն է հայտնում հեռանալու գլխավոր մարզչի պաշտոնից[45]։ Թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվում Մայք Դանլիվի ավագը։ Ռայլիի որոշումը «Լեյքերսի» բասկետբոլիստների շրջանում արժանանում է թե՛ դրական և թե՛ բացասական ընդունելության, մասնավորապես Ջեյմս Ուորթին և Բայրոն Սկոտը պնդում էին, որ հոգնել էին Ռայլիի խիստ ռեժիմով մարզումներից։ Մարզիկները նաև գտնում էին, որ Ռայլին միշտ փորձում էր իրեն վերագրել վերջին տարիներին «Լեյքերսի» գրանցած աննախադեպ հաջողությունները[46]։
1991 թվականին «Լեյքերսին» հաջողվում է դուրս գալ գերեզրափակիչ, որտեղ լոսանջելեսցիների հակառակորդն էր Մայքլ Ջորդանի «Չիկագո Բուլսը»[47]։ Ընդամենը հինգ խաղում «ցլերը» կարողանում են պարտության մատնել «Լեյքերսին» և նվաճել NBA-ի իրենց առաջին չեմպիոնական տիտղոսը։ 1991 թվականի նոյեմբերի 7-ին Մեջիք Ջոնսոնն հայտարարում է ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին և ավելացնում, որ անմիջապես կհեռանա բասկետբոլային կարիերայից[48]։ Առանց Ջոնսոնի անցկացրած առաջին մրցաշրջանում թիմն ունենում է կանոնավոր առաջնության 43 հաղթանակ։ Փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Լեյքերսը» պարտություն է կրում «Ֆինիքս Սանսի» կողմից։ 1994 թվականի մարտին Ռենդի Փֆանդն հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից։ Նոր գլխավոր մարզիչ է նշանակվում Ջոնսոնը, իսկ վերջինիս գլխավոր օգնականի պաշտոնում նշանակվում է նախկին խաղընկեր Մայքլ Կուպերը։ Ջոնսոնի ղեկավարությամբ թիմը կանոնավոր մրցաշրջանում արձանագրում է 33-49 ցածր ցուցանիշը՝ չորակավորվելով փլեյ-օֆֆի համար։ Մրցաշրջանից հետո Ջոնսոնն ինքնակամ հեռանում է մարզչի պաշտոնից։
«Լեյքերսը» թույլ ելույթներ է ունենում հաջորդ երկու մրցաշրջանների փլեյ-օֆֆերում[49][50]։ Թիմի գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնում էր Դել Հարիսը, իսկ բասկետբոլային կազմում առավել աչքի էին ընկնում երիտասարդ պաշտպաններ Նիք Վան Էքսելը և Էդդի Ջոնսը։ 1995–96 մրցաշրջանում Մեջիք Ջոնսոնը որոշում է վերադառնալ «Լեյքերսի» կազմ։ Տարաձայնություններ ունենալով թիմակից Վան Էքսելի հետ, ինչպես նաև չհամաձայնելով մարզչի խաղային ռազմավարությունների հետ, փլեյ-օֆֆում «Հյուստոն Ռոքեթսի» կողմից պարտության մատնվելուց հետո Ջոնսոնը մեկընդմիշտ որոշում է հեռանալ մարզական կարիերայից։
1996 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 13-րդ ընտրության իրավունքով «Շառլոթ Հորնեթսն» ընտրում է Փենսիլվանիա նահանգի Արդվորդ բնակավայրի «Լոուեր Մերիոն» ավագ դպրոցի 17-ամյա շրջանավարտ Կոբի Բրայանտին։ «Լեյքերսի» ղեկավարությունը նույն երեկոյան որոշում է ձեռք բերել պատանի բասկետբոլիստին, ուստի նրան ստանալու դիմաց «Հորնեթին» է վաճառում սերբ մեկնարկային կենտրոնական Վլադե Դիվացին։ «Լեյքերսին» հաջողվում է նաև երկարաժամկետ պայմանագիր կնքել ազատ գործակալների շուկայում հայտնված Շաքիլ Օ'Նիլի հետ[51]։ Բրայանտի և Օ'Նիլի ձեռքբերման գաղափարը պատկանում էր ակումբի մենեջեր Ջերի Ուեսթին։ Նույն տարվա դրաֆթի 24-րդ համարն օգտագործելով թիմն ընտրում է Արկանզասի քոլեջի շրջանավարտ Դերեկ Ֆիշերին[52]։ Կանոնավոր մրցաշրջանի ընթացքում «Լեյքերսը» «Ֆինիքս Սանսից» ձեռք է բերում Ռոբերտ Օրիին[53]։ Չնայած ծնկի վնասվածքի պատճառով Օ'Նիլն ստիպված է լինում 31 հանդիպում բաց թողնել, այնուամենայնիվ վերջինիս առաջնորդությամբ թիմը կանոնավոր մրցաշրջանում ունենում է հաղթանակների և պարտությունների 56-26 հարբերակցություն։ Մրցաշրջանում Օ'Նիլի միջին անհատական ցուցանիշները կազմում էին 26,2 մ/խ, 12,5 ա/խ և 2,88 բ/խ[54]։ 1997 թվականի փլեյ-օֆֆի առաջին ռաունդում «Լեյքերսը» պարտության է մատնում «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին»։ Սերիայի առաջին հանդիպման ժամանակ Օ'Նիլն իր հաշվին գրանցում է 46 միավոր։ Այնուամենայնիվ երկրորդ մրցափուլում թիմը պարտվում է Կարլ Մելոունի և Ջոն Սթոքթոնի «Յութա Ջազին»։
1997-98 մրցաշրջանը թիմն սկսում է տպավորիչ 11-0 ցուցանիշով[55]։ Շուտով Օ'Նիլը որովայնի շրջանում վնասվածք է ստանում և բաց թողնում 20 հանդիպում։ Կանոնավոր առաջնությունը թիմն ամփոփում է 61-21 ցուցանիշով և փլեյ-օֆֆի առաջին ռաունդում մրցապայքարից հեռացնում է «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին»[55]։ Երկրորդ ռաունդում թիմն ընդհարվում է «Սոնիքսի» հետ, վերջինիս հաջողվում է հաղթել սերիայի միայն մեկ հանդիպում։ Առաջին խաղում պարտություն կրելուց հետո «Լեյքերսին» հաջողվում է չորս անընդմեջ հաղթանակներով դուրս մղել մրցակցին և դուրս գալ դեպի կոնֆերենցիայի եզրափակիչ[55]։ Կոնֆերենցիայի եզրափակչում «Լեյքերսը» դիրքերը զիջում է «Յութա Ջազին»[55]։
1998-99 մրցաշրջանի ընթացում բասկետբոլիստներ Էլդեն Քեմբելը և Էդդի Ջոնսը տեղափոխվում են «Շառլոթ Հորնեթս»։ «Լեյքերսը» ձեռք է բերում Ջեյ Ար Ռեյդին, Բի Ջեյ Արմսթրոնգին և Գլեն Ռայսին։ Երեք անընդմեջ պարտությունից հետո «Լեյքերսի» ղեկավարությունը որոշում է աշխատանքից հեռացնել մարզիչ Հարիսին։ Հարիսին ժամանակավորապես փոխարինում է «Լեյքերսի» նախկին բասկետբոլիստ ոմն Քուրտ Ռեմբիսը։ Այդ ժամանակահատվածում NBA-ում լոկաուտ էր հայտարարվել, ինչի պատճառով թիմերի մրցաշրջանային խաղացանկը զգալիորեն կրճատվել էր[56]։ Կանոնավոր մրցաշրջանում «Լեյքերսն» ունենում է 31-19 ցուցանիշ՝ Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում գրավելով չորրորդ հորիզոնականը։ Փլեյ-օֆֆի երկրորդ մրցափուլում թիմը 0-4 ընդհանուր հաշվով պարտվում է «Սան Անտոնիո Սփըրսին»։
Նախքան 1999-2000 մրցաշրջանի մեկնարկը, մենեջեր Ջերի Ուեսթը պատրաստվում էր ժամանակավոր մարզիչ Ռեմբիսին ընդունել լրիվ դրույքով աշխատանքի, սակայն ակումբի ղեկավարության և երկրպագուների հորդորներից հետո որոշում է հետաքրքրվել առավել նշանավոր մարզիչների ծառայություններով։ Ի վերջո, թիմի նոր մարզիչ է նշանակվում Ֆիլ Ջեքսոնը, ում շնորհիվ «Չիկագո Բուլսը» 6 անգամ արժանացել էր NBA-ի չեմպիոնական տիտղոսին։ Ջեքսոնի մարզչական պայմանագրում նախատեսված էր 6 միլիոն ԱՄՆ դոլարի տարեկան համախառն եկամուտ։ Ջեքսոնի հետ «Լեյքերսի» մարզչական կազմում է ընդգրկվում նաև օգնական Թեքս Ուինթերը։ Ուինթերը «Լեյքերսում» ներմուծում է եռանկյունաձև պաշտպանության ռազմավարությունը (որն հաջող կերպով օգտագործվել էր «Չիկագո Բուլսում»՝ Մայքլ Ջորդանի, Սկոտի Պիպենի և Դենիս Ռոդմանի կողմից)։ «Լեյքերսի» բասկետբոլիստների կազմն են համալրում նաև վետերաններ Բրայան Շոուն, Ջոն Սելլին, Ռոն Հարփերը և Էյ Սի Գրինը (ով եղել էր թիմի անդամ «Շոութայմի» ժամանակաշրջանում)։ Ակումբի նոր տնային մարզապալատ է դառնում Լոս Անջելեսի «Սթեյփլս սենթր» համալիրը։ Մրցաշրջանից հետո թիմը լքում են Ռայսը և Գրինը[57]։
Հաջորդ մրցաշրջանում (2000-01) թիմն ունենում է կանոնավոր առաջնության 67-15 տպավորիչ ցուցանիշ[58], իսկ Շաքիլ Օ'Նիլին շնորհվում է կանոնավոր մրցաշրջանի ամենարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակը։ Փլեյ-օֆֆի առաջին և երկրորդ մրցափուլերում «Լեյքերսն» առավելության է հասնում համապատասխանաբար «Սակրամենտո Քինգսի» և «Ֆինիքս Սանսի» նկատմամբ։ Կոնֆերենցիայի եզրափակչի 7-խաղյա պայքարում թիմը պարտության է մատնում «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին» և դուրս գալիս NBA-ի գերեզրափակիչ։ Որոշիչ փուլում «Լեյքերսը» 4-2 ընդհանուր հաշվով պարտության է մատնում Ռեջի Միլլերի «Ինդիանա Փեյսերսին» և տիրում 21-րդ դարի առաջին չեմպիոնական տիտղոսին։ Հաղթանակից հետո Ջերի Ուեսթը որոշում է հեռանալ գլխավոր մենեջերի պաշտոնից[59]։
Հաջորդ մրցաշրջանի փլեյ-օֆֆում թիմն առավելության է հասնում «Պորտլենդի», «Սակրամենտոյի» և «Սան Անտոնիոյի» նկատմամբ։ Գերեզրափակչում «Լեյքերսի» մրցակիցն էր Ալեն Այվերսոնի «Ֆիլադելֆիա Սևնթի Սիքսերսը»։ Չնայած առաջին հանդիպման լրացուցիչ ժամանակում «Սիքսերսը» կարողանում է մրցակցից հաղթանակ կորզել, այնուամենայնիվ «Լեյքերսը» հաղթանակում է հաջորդ չորս հանդիպումները և երկրորդ տարին անընդմեջ տիրում NBA-ի չեմպիոնական տիտղոսին։ Մինչ օրս «Լեյքերսի» 15-1 փլեյօֆֆյան ցուցանիշն համարվում է լավագույնը լիգայի պատմության մեջ[60]։
2000-01 մրցաշրջանում թիմն ունենում է կանոնավոր առաջնության 58 հաղթանակ։ Փլեյ-օֆֆի առաջին ռաունդում թիմը 4-0 հաշվով պարտության է մատնում «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսին», իսկ երկրորդ ռաունդում 4-1 հաշվով առավելության հասնում «Սան Անտոնիո Սփըրսի» նկատմամբ[63]։ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակչում «Լեյքերսի» մրցակիցն էր «Սակրամենտո Քինգսը»։ Սերիան մինչ օրս համարվում է NBA-ի ամենադիտարժան փլեյօֆֆյան խաղաշարերից մեկը։ Սերիայի առաջին հանդիպման ժամանակ Կոբի Բրայանտն իր հաշվին գրանցում է 30 միավոր, իսկ հանդիպումն ավարտվում է 106-99 հաշվով՝ «Լեյքերսի» հաղթանակով։ Հաջորդ երկու հանդիպումներում բախտը ժպտում է «Սակրամենտոյին»։ Չորրորդ հանդիպման վերջնամասում «Քինգսն» ուներ նվազագույն առավելություն։ Վերջին 20 վայրկյանների ընթացքում Օ'Նիլը և Բրայանտը անհաջող նետումներ են կատարում դեպի «Քինգսի» զամբյուղը։ Տիրելով անդրադարձին, «Քինգսի» կենտրոնական Վլադե Դիվացը, համոզված լինելով իր թիմի հաղթանակի վրա, որոշում է գնդակը պարզապես հեռվից նետել դեպի մրցակցի զամբյուղը։ Հանկարծակիորեն գնդակն հայտնվում է «Լեյքերսի» բասկետբոլիստ Ռոբերտ Օրիի ձեռքերում, ով օգտագործելով խաղի վերջին 3 վայրկյանը, հաջողությամբ 3-միավորանոց հեռահար նետում է իրացնում և «Լեյքերսի» համար խոշորագույն նշանակության հաղթանակ կորզում։ Հինգերորդ հանդիպումն ավարտվում է «Սակրամենտոյի» հաղթանակով, երբ խաղի վերջին վայրկյանին խաղարկող Մայք Բիբին իրացնում է հաջող 3-միավորանոց նետում։ Սերիայի 6-րդ հանդիպումը խիստ կարևոր էր «Լեյքերսի» համար։ Հանդիպումն համարվում է NBA-ի պատմության ամենասկանդալայիններից մեկը. խաղի ընթացքում մրցավարների կողմից «Լեյքերսի» օգտին արձանագրվում են մի շարք վիճահարույց որոշումներ։ Հանդիպման լրացուցիչ ժամանակում «Լեյքերսը» մեծ դժվարությամբ կարողանում է առավելության հասնել մրցակցի հանդեպ[64]։ Ի վերջո, թիմը գերեզրափակչում 4-0 հաշվով պարտության է մատնում Ջեյսոն Քիդի «Նյու Ջերսի Նեթսին» և երրորդ տարին անընդմեջ արժանանում չեմպիոնի կոչմանը։ Գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի մրցանակն արդեն երրորդ անգամ շնորհվում է Շաքիլ Օ'Նիլին[65]։
2002-03 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը «Լեյքերսն» ամփոփում է 50-32 ցուցանիշով[66]։ 2003 թվականի փլեյ-օֆֆի առաջին մրցափուլում «Լեյքերսը» պարտության է մատնում «Մինեսոտա Թիմբերվուլվզին», սակայն երկրորդ ռաունդում դիրքերը զիջում է «Սան Անտոնիո Սփըրսին»։ 2003-04 մրցաշրջանում Բրայանտն հայտնվում է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նրան մեղադրում են 19-ամյա հյուրանոցային աշխատակցուհուն սեռական բռնության ենթարկելու մեջ[67][68]։ Շուտով Բրայանտն արդարացվում է։ Մինչև մրցաշրջանի մեկնարկը, թիմը ձեռք էր բերել վետերաններ Կարլ Մելոունին և Գերի Պեյտոնին[69]։ Թիմի «մեծ քառյակի» անդամներից 3-ը շուտով վնասվածք են ստանում. Օ'Նիլը ոլորում է ձկնամկանը, Մելոունը կոտրում է ծունկը, իսկ Բրայանտը՝ աջ ուսը։ Կանոնավոր մրցաշրջանը թիմն ամփոփում է 56-26 ցուցանիշով։ NBA-ի գերեզրափակչում թիմը պարտվում է «Դետրոյթ Փիստոնսին»։ Նախամրցաշրջանում «Լեյքերսն» Օ'Նիլին ուղարկում է «Մայամի Հիթ»։ Գործարքի շրջանակներում «Լեյքերսի» բասկետբոլիստների կազմն են համալրում Բրայան Գրանտը, Կարոն Բատլերը, Լամար Օդոմը, ինչպես նաև թիմն ստանում է հաջորդ տարվա դրաֆթի առաջին ռաունդում ընտրելու իրավունք[70]։ Ըստ լրատվամիջոցների՝ Օ'Նիլի հեռանալու որոշումը պայմանավորված էր նախկինում Բրայանտի հետ ունեցած տարաձայնություններով։ Ֆիլ Ջեքսոնը որոշում է ինքնակամ հեռանալ մարզչի պաշտոնից։ Հետագայում Ջեքսոնը 2003-04 մրցաշրջանի մասին գրած գրքում քննադատում էր Բրայանտին՝ վերջինիս համարելով «անմարզելի»[71]։ Լեյքերսի ղեկավարությունը հետագայում նշում է, որ գրքում առկա են «մի շարք անճշտություններ»[72]։
2004-05 խաղաշրջանին ընդառաջ «Լեյքերսը» Գերի Պեյտոնին և Ռիք Ֆոքսին փոխանակում է «Սելտիքսի» Քրիս Միմի, Մարկուս Բենքսի և Չակի Ատկինսի հետ[73]։ Չհամակերպվելով խաղաժամանակի կրճատման հետ, Դերեկ Ֆիշերը հրաժարվում է պայմանագրի երկարաձգումից և տեղափոխվում է «Գոլդեն սթեյթ Ուորիորս»[73]։ Նոր մրցաշրջանում գլխավոր մարզիչ է նշանակվում Ռուդի Տոմյանովիչը։ 2005 թվականի փետրվարի 13-ին Մելոունն հայտարարում է մարզական կարիերայից հեռանալու մասին[74]։ Վատառողջության պատճառով մրցաշրջանի միջնամասում Տոմյանովիչն հրաժարվում է մարզչի աշխատանքից[75]։ Ժամանակավոր մարզիչ է նշանակվում օգնական Ֆրենք Հեմբլենը[76]։ Բրայանտն ստանում է ծնկի, իսկ Օդոմը՝ ուսի վնասվածք, ինչի պատճառով 34–48 ցուցանիշն արձանագրած «Լեյքերսը» փլեյ-օֆֆում հանդես գալու որակավորում չի ստանում։
2005 թվականի դրաֆթում «Լեյքերսը» 10-րդ համարի ներքո ընտրում է Նյու Ջերսի նահանգի Մետաչեն բնակավայրի «Սենթ Ջոզեֆ» ավագ դպրոցի շրջանավարտ 18-ամյա կենտրոնական Էնդրյու Բայնեմին[77]։ Դրաֆթային ընտրությունից հետո «Լեյքերսը» Չակի Ատկինսին և Կարոն Բատլերին փոխանակում է «Վաշինգտոն Վիզարդսի» Քվոմե Բրաունի և Լարոն Փրոֆիթի հետ[78]։ Ֆիլ Ջեքսոնը որոշում է վերադառնալ թիմ և ստանձնել գլխավոր մարզչի պարտականությունները[79]։ 2006 թվականի հունվարի 22-ին՝ «Տորոնտո Ռեպտորսի» հետ անցկացվող պատմական հանդիպման ժամանակ Կոբի Բրայանտն իր հաշվին գրանցում է 81 միավոր՝ NBA-ի պատմության մեջ մեկ հանդիպման ընթացքում անհատական միավորների ասպարեզում գրավելով երկրորդ տեղը և զիջելով միայն Ուիլթ Չեմբեռլենի 100 միավորանոց խաղին[80]։ 45–37 կանոնավոր առաջնության ցուցանիշով «Լեյքերսը» մեկ տարվա բացակայությունից հետո դուրս է գալիս փլեյ-օֆֆ[81]։ Առաջին մրցափուլում թիմը պարտվում է «Ֆինիքս Սանսին»։ Հաջորդ մրցաշրջանում թիմն ունենում է 42-40 ցուցանիշ և փլեյ-օֆֆի առաջին իսկ մրցափուլում կրկին պարտություն կրում «Ֆինիքս Սանսի» կողմից։ Հիասթափվելով թիմի տևական ձախողումներից, Բրայանտը ցանկություն է հայտնում տեղափոխվելու այլ ակումբ։ Բասն սկզբնապես համաձայնում է տեղափոխվելու հարցում Բրայանտին օգնել, սակայն զուգահեռաբար փորձում է նրան ետ պահել այդ որոշումից[82]։
Դերեկ Ֆիշերին թիմի կազմ վերադարձնելուց հետո, «Լոս Անջելես Լեյքերսը» 2007–08 մրցաշրջանը մեկնարկում է 25-11 ցուցանիշով։ Մեկնարկային կենտրոնականի դիրքում ելույթ ունեցող Էնդրյու Բայնեմը նետման արդյունավետությամբ լիգայում գրավում էր առաջին հորիզոնականը, սակայն 2008 թվականի հունվարին մարզիկը ծնկի շրջանում վնասվածք է ստանում և անորոշ ժամանակով ստիպված լինում բացակայել մանրահատակից[83]։ Մրցաշրջանի սկզբնամասում «Լեյքերսը» «Մեմֆիս Գրիզլիսից» ձեռք էր բերել իսպանացի ծանր հարձակվող Պաու Գասոլին։ Կանոնավոր առաջնությունն ամփոփելով 57-25 ցուցանիշով, թիմն Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում գրավում է առաջին հորիզոնականը։ Կանոնավոր առաջնության ամենաարդյունավետ խաղացողի (MVP) մրցանակը շնորհվում է Կոբի Բրայանտին[84]։ Փլեյ-օֆֆում «Լեյքերսը» ճանապարհից հեռացնում է «Դենվեր Նագեթսին», «Յութա Ջազին» և գործող չեմպիոն «Սան Անտոնիո Սփըրսին»։ NBA-ի գերեզրափակչում «Լեյքերսն» հանդիպում է վաղեմի ախոյան «Բոստոն Սելտիքսին»։ Քևին Գառնեթի, Փոլ Փիրսի և Ռեյ Ալենի առաջնորդությամբ «Սելտիքսը» 6 խաղում առավելության է հասնում «Լեյքերսի» հանդեպ և տիրում թվով 17-րդ չեմպիոնական տիտղոսին[85]։
2008-09 մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը թիմն ամփոփում է 65-17 հարաբերակցությամբ և Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում կրկին զբաղեցնում առաջին հորիզոնականը։ Փլեյ-օֆֆի առաջին, երկրորդ և երրորդ մրցափուլերում «Լեյքերսը» պարտության է մատնում համապատախսանաբար՝ «Ջազին», «Ռոքեթսին» և «Նագեթսին»։ NBA-ի գերեզրափակչում թիմը հինգ խաղում պարտության է մատնում Դուայթ Հովարդի «Օռլանդո Մեջիքին» և 15-րդ անգամ նվաճում NBA-ի չեմպիոնական գավաթը։ Բրայանտը մասնագիտական կարիերայում առաջին անգամ արժանանում է գերեզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի մրցանակին[86]։
2009-10 մրցաշրջանում «Լեյքերսն» իր մեկնարկային բասկետբոլիստ Թրևոր Արիզային փոխարինում է Ռոն Արտեստով (այժմ՝ Մետա Ուորլդ Փիս[87])։ Կանոնավոր առաջնության ավարտից հետո թիմը երրորդ տարին անընդմեջ գրանցում է կոնֆերենցիայի լավագույն արդյունքը։ 2010 թվականի հունվարի 13-ին «Լեյքերսը», 100-95 հաշվով պարտության մատնելով «Դալաս Մավերիքսին», գրանցում է պատմության 3000-րդ կանոնավոր առաջնության հաղթանակը[88]։ Փլեյ-օֆֆում թիմն հաջորդաբար պարտության է մատնում «Օկլահոմա սիթիին», «Յութային» և «Ֆինիքսին»։ Գերեզրափակչում թիմն հանդիպում է իր բոլոր ժամանակների ամենանշանավոր մրցակից «Բոստոն Սելտիքսին»։ Յոթ խաղից բաղկացած սերիան ավարտվում է «Լեյքերսի» հաղթանակով։ Թիմը նվաճում է իր 16-րդ (ու թերևս վերջին) չեմպիոնական տիտղսը։ Գերեզրափակչի ամենաարդյունավետ բասկետբոլիստի մրցանակն արդեն երկրորդ տարին անընդմեջ շնորհվում է Բրայանտին[89]։
2010-11 մրցաշրջանի փլեյ-օֆֆի երկրորդ ռաունդում գործող չեմպիոնը պարտվում է «Դալաս Մավերիքսին», ինչից հետո Ֆիլ Ջեքսոնը հեռանում է թիմի մարզչի պաշտոնից։
Այս բաժինը ավարտված չէ։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, լրացնելով և ուղղելով այն։ |
2011 թվականի մայիսի 25-ին գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվում Մայք Բրաունը։ Բրաունը նախկինում հնարավորություն էր ունեցել մարզելու «Կլիվլենդ Կավալիերսին»[90]։ 2011 թվակականին լիգայում նոր լոկաուտ է հայտարարվում[91], ինչի պատճաոռվ 2011-12 մրցաշրջանի կանոնավոր առաջնության խաղացանկն էական կրճատումների է ենթարկվում։ Նախամրցաշրջանում Լամար Օդոմը որոշում է տեղափոխվել «Դալաս»[92]։ Փոխանակման վերջնաժամկետում Դերեկ Ֆիշերը փոխանակվում է «Հյուստոն Ռոքեթսի» Ջորդան Հիլի հետ։ 41-25 հարաբերակցությամբ «Լեյքերսը» կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում գրավում է երրորդ հորիզոնականը։ Փլեյ-օֆֆի երկրորդ մրցափուլում «Լեյքերսը» պարտվում է «Օկլահոմա սիթի Թանդերին»[93][94]
2012 թվականի հուլիսի 4-ին կանադացի խաղարկող Սթիվ Նեշը տեղափոխվում է «Լեյքերս», ում ստանալու դիմաց ակումբը «Ֆինիքս Սանսին» է տրամադրում 2013, 2014 և 2015 թվականների դրաֆթներում ընտրելու իրավունքները, ինչպես նաև վճարում լրացուցիչ 3 միլիոն ԱՄՆ դոլար։ Փոխանակումն հաստատվում է հուլիսի 11-ին։ Օգոստոսի 10-ին կայացած քառակողմանի փոխանակման շրջանակներում թիմը ձեռք է բերում կենտրոնական Դուայթ Հովարդին՝ հրաժարվելով Էնդրյու Բայնեմի ծառայություններից։ Նոյեմբերի 9-ին Մայք Բրաունն հեռացվում է գլխավոր մարզչի պաշտոնից[95]։ Երեք օր անց թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում Մայք Դ'Էնթոնին[96]:2013 թվականի փետրվարի 18-ին քաղցկեղից մահանում է ակումբի 80-ամյա սեփականատեր Ջերի Բասը[97]։ Կանոնավոր առաջնությունը «Լեյքերսն» ամփոփում է 45-37 ցուցանիշով։ Մարտի 30-ին Բրայանտը կարիերայի ընթացքում կուտակած միավորների ցուցանիշով գերազանցում է Ուիլթ Չեմբեռլենի ռեկորդը և NBA-ի բոլոր ժամանակների առավելագույն միավորներ կուտակած մարզիկների ցանկում գրավում չորրորդ հորիզոնականը[98]։ Կանոնավոր առաջնության վերջնամասում Բրայանտը վնասում է աքիլեսյան ջիլը։ Փլեյ-օֆֆի առաջին իսկ ռաունդում թիմը 0-4 հաշվով պարտվում է Թիմ Դանքանի, Մանու Ջինոբիլիի և Թոնի Պարկերի «Սան Անտոնիո Սփըրսին»։
2013-14 մրցաշրջանում թիմն ունենում է կանոնավոր առաջնության վատագույն՝ 27-55 ցուցանիշը, ինչից հետո Դ'Էնթոնին հեռանում է մարզչի պաշտոնից։
Նախամրցաշրջանում հայտարարվում է, որ «Լեյքերսի» գլխավոր մարզչի պաշտոնը կզբաղեցնի Բայրոն Սկոտը, ով նախկինում հնարավորություն էր ունեցել մարզելու «Նյու Ջերսի Նեթս», «Նյու Օռլեանս Հորնեթս» և «Կլիվլենդ Կավալիերս» ակումբներին։ Նախորդ մրցաշրջանում Սկոտն աշխատում էր «Time Warner Cable SportsNet» հեռուստաալիքում և զբաղվում «Լեյքերսի» հանդիպումների սպորտային վերլուծությամբ։
«Լեյքերսի» և «Բոստոն Սելտիքսի» հակամարտությունն ունի տասնամյակների պատմություն և համարվում է ամենանշանավորը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ողջ պատմության մեջ[99]։ NBA-ի գերեզրափակիչներում թիմերն հանդիպել են ռեկորդային 12 անգամ (սկսած 1959 թվականից)։
Վաղ 1990-ականներին Լարի Բըրդի և Մեջիք Ջոնսոնի մարզական կարիերաների ավարտից հետո թիմերի պատմական հակամարտությունը փոքր-ինչ հանդարտվել է։ 1960-ական թվականների ընթացքում «Լեյքերսը» և «Սելտիքսը» հանդիպել են վեց, 1980-ականներին՝ երեք, և վերջապես 2000-ականներին՝ երկու անգամ։ 2008 թվականի գերեզրափակիչը 4-2 հաշվով հաղթում է «Սելտիքսը», իսկ 2010 թվականի գերեզրափակչում 4-3 հաշվով հաղթանակում է «Լեյքերսը»։
Ներկայումս թիմերն համարվում են լիգայի պատմության ամենատիտղոսավոր հավաքականները. «Սելտիքսն» առաջնությունը նվաճել է 17, իսկ «Լեյքերսը»՝ 16 անգամ։
«Լեյքերս»-«Կլիպերս» հակամարտությունն առանձնանում է այն հանգամանքով, որ երկուսն էլ ներկայացնում են Լոս Անջելես քաղաքը և որպես տան հարկ օգտագործում նույն մարզապալատը։
Պատմականորեն լոսանջելեսցի երկրպագուները նախապատվությունը տվել են «Լեյքերսին»[100][101]։ Ներքաղաքային հակամարտությունը նոր փուլ է թևակոխում, երբ առավել մրցունակ հանդես գալու համար «Կլիպերսը» ձեռք է բերում առանցքային բասկետբոլիստներ Քրիս Փոլին և Բլեյք Գրիֆինին։
Լինելով Արևմտյան կոնֆերենցիան ներկայացնող թիմեր, «Լոս Անջելես Լեյքերսն» ու «Սան Անտոնիո Սփըրսը» հնարավորություն են ունեցել մրցակցելու 1970-ականների, ուշ 1990-ականների և վաղ 2000-ականների ընթացքում։ 1999 թվականից ի վեր ակումբները փլեյ-օֆֆներում ընդհարվել են հինգ անգամ։ Չեմպիոնական տիտղոսների քանակով «Սփըրսը» լիգայում գրավում է երրորդ տեղը՝ նվաճելով NBA-ի հինգ գավաթ (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին)։
1947 թվականին գործարարներ Բերջերը և Շալֆենը Բասկետբոլի ազգային լիգայից ընդամենը 15 000 ԱՄՆ դոլարով ձեռք են բերում «Դետրոյթ Ջեմզ» սնանկ ճանաչված ակումբը։ Նոր ակումբը տեղակայվում է Մինեսոտա նահանգի վարչական կենտրոն Մինեապոլիս քաղաքում և ստանում «Մինեապոլիս Լեյքերս» անվանումը։ Վաղ տարիներին ակումբի արժեթղթերի 1/3-ը վաճառվում է գործարար Մաքս Ուինթերին, ով 1954 թվականին մասնաբաժինը վերավաճառում է Ջորջ Միկանին։ Երկու տարի անց Միկանի մասնաբաժինը ետ է վաճառվում Բերջերին, ով այդ կերպ ստանում է արժեթղթերի վերահսկիչ փաթեթ (2/3 մասնաբաժնով)։ Միկանի բասկետբոլային կարիերայի ավարտից հետո տնային մարզապալատի հաճախելիությունն աննախադեպ անկում է ապրում, ուստի 1957 թվականին սեփականետերերը որոշում են ամբողջապես վաճառել ակումբը։ Այդ ժամանակ նախկին բասկետբոլիստ և մենեջեր Մարթի Մերիոնը և վերջինիս գործընկեր Միլթոն Ֆիշմանը ցանկություն են հայտնում գնելու ակումբը։ Մերիոնը և Ֆիշմանը ցանկանում էին թիմը տեղափոխել Կանզաս Սիթի (Միսուրի նահանգ)[102]։ Նախկին բասկետբոլիստ Միկանը չի ողջունում հարազատ թիմի տեղափոխման գաղափարը։ Թիմն ի վերջո վաճառվում է մինեապոլիսցի գործարար Բոբ Շորթին մի շարք այլ փոքրամասնական բաժնետերերի, պայմանով, որ այն Կանզաս Սիթի չի տեղափոխվի։ Շորթի շահագրգիռ խումբը բաղկացած էր 117 գործարարներից և անհատ քաղաքացիներից, ովքեր գործարքի իրականացման համար վճարում են շուրջ 200 000 ԱՄՆ դոլար (150 000-ը թիմի ձեռքբերման, իսկ 50 000-ը դրա գործարկման համար)։ 1958 թվականի դրությամբ Շորթը գնում է ակումբի արժեթղթերի 80 %-ը։ Այնուամենայնիվ ակումբի տնային հանդիպումներն աչքի չեն ընկնում դիտարժանությամբ և հաճախելիության բարձր ցուցանիշներով, ուստի NBA-ի ղեկավարությունը թիմի հանդեպ կիրառում է ֆինանսական փորձաշրջան՝ հայտարարելով, որ եթե թիմը նշված ժամանակահատվածում չկարողանա հասնել տոմսերի վաճառքի պահանջվող ցուցանիշներին, ապա վերջինս կվաճառվի լիգային և կտեղափոխվի այլ քաղաք։ 1960 թվականին Շորթն իր ակումբը ստիպված տեղափոխում է Լոս Անջելես։ Էլջին Բեյլորի ծագող աստղի շնորհիվ նոր քաղաքում թիմի ֆինանսական դրությունը նշանակալիորեն կայունանում է[103]։ 1965 թվականին Շորթը 5 175 000 դոլարով ակումբը վաճառում է Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) «Վաշինգտոն Ռեդսկինս» ակումբի սեփականատեր Ջեք Քենթ Կուկին[104]։ Զգուշանալով Կուկից, Շորթը պահանջում էր որ գումարն իրեն փոխանցվի կանխիկով[105]։
1967 թվականին 16,5 միլիոն դոլարով Կուկը հովանավորում է թիմի նոր մարզապալատի՝ «Ֆորումի» կառուցումը։ Ծախսատար ամուսնալուծության պատճառով 1979 թվականին Կուկը 67 միլիոն ԱՄՆ դոլարի դիմաց Ջերի Բասին է վաճառում «Լոս Անջելես Լեյքերսը», «Լոս Անջելես Քինգսը», «Ֆորումը» և իրեն պատկանող այլ ստորաբաժանումներ[106][107]։ Բասը մասնագիտությամբ ճարտարագետ-քիմիկոս էր, ով նաև դասավանդում էր Հարավային Կալիֆորնիայի համալսարանում և տարիների ընթացքում կարողացել էր անշարժ գույքի շուկայում իրականացրած գործարքներից մեծ հարստություն դիզել։ Որպես «Լեյքերսի» սեփականատեր, Բասը փորձում է ակումբի համար նոր հովանավորներ ձեռք բերել։ 1988 թվականին թիմի տնային համալիրն ստանում է «Գրեյթ վեսթեռն Ֆորում» անվանումը։ 2009 թվականին ակումբի հովանավորների ցանկը գլխավորում էին «Verizon Wireless», «Toyota», «Anheuser-Busch», «American Express» և «Carl's Jr.» ընկերությունները, իսկ տոմսերի միջին գինը կազմում էր 113 $ (ամենաթանկարժեքը լիգայում)։ Թիմի նշանավոր հովանավորներից է նաև «Jack in the Box» արագ սննդի ապրանքանիշը, որը «Լեյքերսի» խաղերին հյուրընկալվող հանդիսատեսներին տրամադրում է խաղարկային կտրոններ։ Քաղցկեղի պատճառով 1,5 տարի հոսպիտալացվելուց հետո 2013 թվականին Բասը 80 տարեկան հասակում կնքում է մահկանացուն։ Բասին պատկանող վերահսկիչ փաթեթը բաժանվում է նրա վեց զավակների միջև։ Որպես Բասի իրավահաջորդ ընտրվել է նրա դուստր Ջինի Բասը, ով հանդիսանում է նաև ակումբի ներկայացուցիչը NBA-ի տնօրենների խորհրդում։
Քանի որ ակումբը բավականին մոտ է տեղակայված Հոլիվուդին, տնային խաղերի ժամանակ հանդիսատեսների շարքերում նկատելի են շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ։ «Լեյքերսի» տնային խաղերի ժամանակ բավականին հաճախ կարելի է տեսնել օսկարակիր դերասան Ջեք Նիքոլսոնին։ Նիքոլսոնը 1970-ականներից մինչ օրս համարվում է ակումբի ոչ պաշտոնական թալիսմանը[108]։ Նույնիսկ Նիքոլսոնի հետ համագործակցող կինոռեժիսորները ստիպված են նկարահանումների օրերը հարմարեցնել ակումբի խաղացանկի հետ[109]։ Բազմաթիվ առիթներով «Լեյքերսի» խաղերը դիտելու են եկել Ուիլ Սմիթը, Բրյուս Ուիլիսը, Դենզել Վաշինգտոնը, Դասթին Հոֆմանը, Էնդի Գարսիան, Պատրիկ Սուեյզին, Դոնալդ Սաթերլենդը, Այս Քյուբը, Սիլվեստր Ստալոնեն, Կամերոն Դիասը, Սնուփ Դոգը, Ջասթին Թիմբերլեյքը, Հոլի Բերին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Թոբի Մագուայերը, Էդվարդ Նորթոնը, Սալմա Հայեկը, Դեմի Մուրը, Էշթոն Քաթչերը, Թայրա Բենքսը, Անտոնիո Բանդերասը, Դեյվիդ Բեքհեմը, Շարլիզ Թերոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Ջեսիկա Ալբան, Ադամ Սենդլերը, Ադամ Լևինը, Զաք Էֆրոնը և այլք[110]։ «Red Hot Chili Peppers» ռոք խումբն 1989 թվականին թողարկած իր «Mother's Milk» ալբոմում ունի Մեջիք Ջոնսոնին նվիրված կատարում։ Խմբի մենակատար Էնթոնի Քիդիսը և բասկիթառիստ Մայքլ «Ֆլի» Բալզարին հաճախ մասնակցում են ակումբի տնային հանդիպումներին։
2002-2007 թվականների ընթացքում թիմի տնային հադնիպումների միջին հաճախելիությունը կազմել է շուրջ 19 000 հանդիսատես։
«Լեյքերս» (անգլ.՝ lake - լիճ) անվանումը հղվում է ԱՄՆ Մինեսոտա նահանգի «10 000 լճերի երկիր» ("Land of 10,000 Lakes") մականվանը։ Ակումբի պաշտոնական գույներն են դեղինը, մանուշակագույնը և սպիտակը[111]։ Պատկերանիշը բաղկացած է ոսկեգույն բասկետբոլային գնդակից, որի վրա մանուշակագույնով մակագրված է թիմի անվանումը։ արտագնա խաղերում թիմն օգտագործում է մանուշակագույն, իսկ տնային խաղերում՝ ոսկեգույն խաղաշապիկները։ Հանգստյան և տոնական օրերին տնային խաղերում օգտագորվծում են «Լեյքերսի» սպիտակ համազգեստները[112]։
Մինեապոլիս քաղաքը ներկայացնելու տարիներին «Լեյքերսի» համազգեստն ուներ բաց կապույտ գույն՝ ոսկեգույն նրբերանգներով։ 1948-1958 թվականներին «Մինեապոլիս Լեյքերսի» պատկերանիշը բացկացած էր Մինեսոտա նահանգի քարտեզի վրա մակագրված Մինեապոլիս քաղաքի անգլերեն անվանման հապավումից («MPLS»), որն ավելի ուշ փոխարինվում է թիմի անվանմամբ։ Մինեսոտայում անցկացրած վերջին տարիներին ակումբի համազգեստներում կատարվում են որոշ փոփոխություններ․ արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներում ոսկեգույն գունավորումը փոխարինվում քաղաքի հապավմամբ, որի ստորին հատվածում նկատելի էր չորս աստղ։ Բաց կապույտ երանգավորումները փոխարինվում են մուգ կապույտով։ Համազգեստները ռետրո ձևաչափով վերաթողարկվել են 2004–05 մրցաշրջանում։
Լոս Անջելես տեղափոխվելուց հետո (1960) թիմը պահպանում է կապույտ և սպիտակ գամման։ Նոր համազգեստներում ձեռագրով մակագրված էր քաղաքի անունը։ Արտագնա խաղերում օգտագործվում էին մուգ կապույտ համազգեստներ՝ սպիտակ և բաց կապույտ երանգներով, իսկ տնային հանդիպումների համար նախատեսված համազգեստներն սպիտակ էին՝ բաց և մուգ կապույտի երանգներով։ Շորտերի յուրաքանչյուր փողքում տեսանելի էր «Լեյքերս» մակագրությունը։
1967 թվականին «Ֆորում» տեղափոխվելիս ակումբի գունային գամման ստանում է մանուշակագույն և ոսկեգույն երանգները։ Ի տարբերություն արտագնա խաղերի մանուշակագույն համազգեստի, տնային խաղերի ոսկեգույն խաղաշապիկները տարիների ընթացքում ենթարկվել են բազմաթիվ փոփոխությունների։ 1967–1978 թվականներին բասկետբոլիստների խաղահամարները կրում էին սպիտակ գույն՝ մանուշակագույն եզրերով։ 1971–72 մրցաշրջանի համազգեստները ռետրո ձևաչափով ետ են բերվում 2010-11 մրցաշրջանում։ Մեջիք Ջոնսոնի «Շոութայմի» ժամանակաշրջանում խաղահամարները գունավորված էին մանուշակագույնով (սպիտակ եզրերով)։ Այս տարբերակի ռետրո վերադարձը տեղի է ունեցել 2007-08 մրցաշրջանում։
Նոր սերնդի համազգեստները շրջանառության մեջ են դրվում 1999-2000 մրցաշրջանում։ 2002–03 մրցաշրջանում հանրությանն է ներկայացվում «Լեյքերսի» տնային հանդիպումների այլընտրանքային տարբերակը։ Ակումբը միակն է NBA-ում, որը տան հանդիպումներում օգտագործում է ոչ սպիտակ համազգեստ։ Սպիտակ այլընտրանքային համազգեստենրի էսքիզավորումն արվել էր սեփականատեր Ջերի Բասի դստեր՝ Ջինի Բասի կողմից՝ ի հիշատակ «Լեյքերսի» քառասուն տարվա հաղորդավար Չիկ Հիրնի։
2007–08 մրցաշրջանից սկսած NBA-ի կողմից կազմակերպվող «Նոչե լատինա» ամենամյա իրադարձության շրջանակներում ակումբն օգտագործում է հատուկ թողարկման համազգեստներ. խաղաշապիկը գրեթե նույնն է, ինչ որ այլընտրանքային տարբերակը, պարզապես ակումբի անվանման տեղամասում գրվում է «Լոս Լեյքերս»։
2007 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Նյու Յորք Նիքսի» հարկում անցկացվող հանդիպման ժամանակ «Լեյքերսն» արտագնա համազգեստի փոխարեն ներկայացել էր տնային համազգեստով[113]։ «Նյու Յորքն» իր հերթին, տնային խաղաշապկի փոխարեն օգտագործում էր արտագնա տարբերակը։ Խաղը նշանավոր էր նաև այն հանգամանքով, որ Կոբի Բրայանտին հաջողվեց գերազանցել Ուիլթ Չեմբեռլենի՝ 20 000 միավորի շեմն հաղթահարած ամենաերիտասարդ բասկետբոլիստի տիտղոսը։
2013–14 մրցաշրջանում առաջին անգամ գործածության մեջ է մտնում «Լեյքերսի» այլընտրանքային սև համազգեստը։
1999 թվականի աշնանից «Լեյքերսի» տան հանդիպումներն անցկացվում են Լոս Անջելեսի կենտրոնում տեղակայված «Սթեյփլս սենթր» մարզապալատում։ Բասկետբոլոյին հանդիպումների ժամանակ համալիրը կարող է տեղավորել մինչև 18 997 հանդիսատես[114]։ Համալիրի հարկի տակ են անցկացվում նաև նույն լիգայում հանդես եկեող «Լոս Անջելես Կլիպերսի», Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) «Լոս Անջելես Սփարքսի» և Հոկեյի ազգային լիգայի (NHL) «Լոս Անջելես Քինգսի» տնային հանդիպումները[114]։ Կառույցի սեփականությունն ու շահագործումը պատկանում է «AEG» և «L.A. Arena Company» կազմակերպություններին։
Մինչև «Սթեյփլս սենթրի» կառուցումը, թիմը 32 խաղաշրջան (1967–1999) անցկացրել է Ինգլվուդ համայնքում տեղակայված «Ֆորում» մարզահամերգային համալիրում։ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին, Լոս Անջելեսում հանդես գալու 50-րդ հոբելյանական մրցաշրջանին ընդառաջ, «Լեյքերսը» մեկ ընկերական հանդիպում է անցկացնում «Ֆորումում»[115]։
Թիմը Լոս Անջելես տեղափոխվելուց հետո յոթ տարի անցկացրել է «Լոս Անջելես մեմորիալ սպորտս արենա» համալիրում, իսկ մինչև արևմտյան ափ տեղափոխվելը, 1947-1960 թվականներին որպես ակումբի տնային հարկ է ծառայել «Մինեապոլիս աուդիտորիում» համալիրը։
41 տարի շարունակ ակումբի ներկայացուցիչ մեկնաբանը եղել է հաղորդավար Չիկ Հիրնը։ 1965 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2001 թվականի դեկտեմբերի 16-ը Հիրնը մեկնաբանել է «Լեյքերսի» մասնակցությամբ 3338 հանդիպում։ Կուկի նախագահական տարիներին ակումբի մարզչական որոշումները խորհրդակցվում էին Հիրնի հետ։ Կյանքի վերջին ժամանակահատվածում Հիրնին փոխարինում է Փոլ Սանդերլենդը։ 2005 թվականին ավարտվում է Սանդերլենդի հեռուստատեսային պայմանագիրը, և ակումբի ղեկավարությունը ցանկություն չի հայտնում այն երկարաձգելու։ Սանդերլենդից հետո «Լեյքերսի» հանդիպումները հեռուստատեսությամբ մեկնաբանում են Սթյու Լենցը և Ջոել Մեյերսը, իսկ ռադիոյով՝ Սպերո Դեդեսը և ակումբի նախկին բասկետբոլիստ, ինչպես նաև «Գոլդեն սթեյթ Ուորիորսի» ներկայիս հարձակվող Քլեյ Թոմսոնի հայր Մայքլ Թոմսոնը։ 2011-12 մրցաշրջանում Լենցի նոր հեռուստատեսային գործընկերն է դառնում Բիլ Մաքդոնալդը, իսկ ռադիոյով Թոմսոնին է միանում Ջոն Այրլենդը[116][117]։
2009-10 մրցաշրջանից սկսած «Լեյքերսի» մարզական հանդիպումները հեռարձակվում են «KSPN» ռադիոկայանով, որն հանդիսանում է «ESPN» սպորտային ցանցի լոսանջելեսյան ռադիոստորաբաժանումը[116]։ Իսպանախոս հանրության համար խաղերն հասանելի են «KWKW» կայանով։ 1976-2009 թվականներին «Լեյքերսի» խաղերի ռադիոհեռարձակման իրավունքը պատկանել է «KLAC» կայանին[116]։
Մինչև 2011 թվականը, ակումբի տնային խաղերի հեռուստատեսային հեռարձակումն իրականացվել է «KCAL-TV», իսկ արտագնա խաղերինը՝ «Fox Sports West» հեռուստաալիքով (բացառությամբ այն հանդիպումների, որոնք ցուցադրվում էին «ABC» հանրային հեռուստաալիքով)[116]։ 1977 թվականից ի վեր «Լեյքերսի» հեռուստատեսային գործընկերն է «KCAL» ցանցը։
2011 թվականի փետրվարից ակումբն համագործակցում է Թեդ Թըրների «Time Warner Cable» հեռուստացանցի հետ։
«Լոս Անջելես Լեյքերս», ներկա կազմ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բասկետբոլիստներ | Մարզչական կազմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Կազմ – Գործարքներ |
Գոյության ընթացքում «Լեյքերսն» ունեցել է 24 գլխավոր մարզիչ։ Թիմի առաջին գլխավոր մարզիչը եղել է Ջոն Կունդլան, ում մարզչական 11 տարիների ընթացքում թիմը նվաճել է NBA-ի չորս գավաթ։ Ակումբի պատմության այլ նշանավոր մարզիչներից են Ֆիլ Ջեքսոնը, Փեթ Ռայլին, Բիլ Շարմանը և Փոլ Ուեսթհեդը։ Ջեքսոնի օրոք թիմն NBA-ի չեմպիոնական տիտղոսին արժանացել է 5, Ռայլիի օրոք՝ 4, Կունդլայի օրոք՝ կրկին 5 և Շարմանի ու Ուեսթհեդի օրոք՝ 1-ական անգամ։ Որպես «Լեյքերսի» գլխավոր մարզիչ, Շարմանը, Ռայլին և Դել Հարիսը, համապատասխանաբար 1972, 1990 և 1995 թվականներին, արժանացել են NBA-ի տարվա մարզչի կոչմանը[120]։
Կունդլան, Շարմանը, Ռայլին և Ջեքսոնը մարզչական գործունեության համար տարբեր տարիների առաջադրվել են Բասկետբոլի փառքի սրահ[121][122][123][124]։ Բասկետբոլիստներ Ջորջ Միկանը, Ջիմ Պոլարդը, Ջերի Ուեսթը, Փեթ Ռայլին, Մեջիք Ջոնսոնը և Քուրտ Ռեմբիսը մարզական կարիերայից հետո որոշ ժամանակ զբաղեցրել են թիմի մարզչի պաշտոնը։
Տարիներ | Մարզիչ | Կանոնավոր մրցաշրջանի ցուցանիշ | Փլեյ-օֆֆի ցուցանիշ | Չեմպիոնական տիտղոս |
---|---|---|---|---|
1948-57 | Ջոն Կունդլա | 380-240 | 54-28 | 5 |
1957-58 | Ջորջ Միկան | 9-30 | - | - |
Ջոն Կունդլա | 10-23 | - | - | |
1958-59 | Ջոն Կունդլա | 33-39 | 6-7 | - |
1959-60 | Ջոն Կաստելանի | 11-25 | - | - |
Ջիմ Պոլարդ | 14-25 | 5-4 | - | |
1960-67 | Ֆրեդ Շոս | 315-245 | 33-38 | - |
1967-69 | Բիլ վան Բրեդա Կոլիֆ | 107-57 | 21-12 | - |
1969-71 | Ջո Մուլանի | 94-70 | 16-14 | - |
1971-76 | Բիլ Շարման | 246-164 | 22-15 | 1 |
1976-79 | Ջերի Ուեսթ | 145-101 | 8-14 | - |
1979-80 | Ջեք Մակքինի | 9-4 | - | - |
Փոլ Ուեսթհեդ | 51-18 | 12-4 | 1 | |
1980-82 | Փոլ Ուեսթհեդ | 61-32 | 1-2 | - |
Փեթ Ռայլի | 50-21 | 12-2 | 1 | |
1982-90 | Փեթ Ռայլի | 483-173 | 90-47 | 3 |
1990-92 | Մայք Դանլիվի | 101- 63 | 13-10 | - |
1992-94 | Ռենդի Փֆունդ | 66-80 | 2-3 | - |
Բիլ Բերտկա | 1-1 | - | - | |
Մեջիք Ջոնսոն | 5-11 | - | - | |
1994-99 | Դել Հարիս | 224-116 | 17-19 | - |
Բիլ Բերտկա | 1- 0 | - | - | |
Քուրտ Ռեմբիս | 24-13 | 3-5 | - | |
1999-04 | Ֆիլ Ջեքսոն | 287-123 | 64-28 | 3 |
2004-05 | Ռուդի Տոմյանովիչ | 24-19 | - | - |
Ֆրենք Հեմբլեն | 10-29 | - | - | |
2005-2011 | Ֆիլ Ջեքսոն | 209-119 | 34-22 | 2 |
2011-2012 | Մայք Բրաուն | 42-29 | 5-8 | - |
2012 | Բեռնի Բիքերստաֆ | 2-1 | - | - |
2012-2014 | Մայք Դ՛Էնթոնի | 67-87 | 0-4 | - |
2014-այժմ | Բայրոն Սկոտ | 0-0 | 0-0 | - |
Գոյության ընթացքում «Լոս Անջելես Լեյքերսում» ընդհանուր առմամբ աշխատել են Բասկետբոլի փառքի սրահի 27 անդամներ (20 բասկետբոլիստ, 4 մարզիչ, 1 մարզչի օգնական, 1 գործարար և 1 հաղորդավար)։
«Լեյքերսն» հավերժացրել է 9 խաղաշապիկ ինչպես նաև մեկ «միկրոֆոն»՝ ի պատիվ հաղորդավար Չիկ Հիրնի[125][126][127]։
«Լոս Անջելես Լեյքերսի» հավերժացված համարներ | ||||
№ | Անձ | Դիրք (աշխատանք) | Գործունեության տարիներ | Արարողության ամսաթիվ |
---|---|---|---|---|
13 | Ուիլթ Չեմբեռլեն | Կ | 1968–1973 | Նոյեմբերի 9,1983 |
22 | Էլջին Բեյլոր | Հ | 1958–1971 | Նոյեմբերի 9, 1983 |
25 | Գեյլ Գուդրիչ | Պ | 1965–1968, 1970–1976 | Նոյեմբերի 20, 1986 |
32 | Մեջիք Ջոնսոն | Պ | 1979–1991, 1996 | Փետրվարի 16, 1992 |
33 | Քարիմ Աբդուլ-Ջաբար | Կ | 1975–1989 | Մարտի 20, 1989 |
34 | Շաքիլ Օ'Նիլ | Կ | 1996–2004 | Ապրիլի 2, 2013 |
42 | Ջեյմս Ուորթի | Հ | 1982–1994 | Դեկտեմբերի 10, 1995 |
44 | Ջերի Ուեսթ | Պ | 1960–1974 | Նոյեմբերի 19, 1983 |
52 | Ջամալ Ուիլկիս | Հ | 1977–1985 | Դեկտեմբերի 28, 2012 |
(Միկրոֆոն) | Չիկ Հիրն | Հաղորդավար | 1961–2002 | Դեկտեմբերի 2, 2002 |
Բացի այդ, թիմն ունի առանձին հուշատախտակ, որտեղ գրված են ակումբի մինեապոլիսյան ժամանակաշրջանի կարկառուն բասկետբոլիստների և մարզիչների անունները, որոնց խաղաշապիկները, սակայն, հավերժացված չեն[128]։
1947 թվականի հիմնադրումից ի վեր «Լեյքերսը» փլեյ-օֆֆի որակավորում չի ստացել ընդամենը հինգ անգամ։ Բացի նվաճած 16 չեմպիոնական տիտղոսներից, թիմը նաև 15 անգամ հայտնվել է փոխչեմպիոնի կարգավիճակում։
Թիմի լավագույն մրցաշրջանային արդյունքը գրանցվել է 1972 թվականին (69-13)։ «Լեյքերսն» հանդիսանում է լիգայի պատմության այն եզակի թիմերից մեկը, որի կանոնավոր խաղաշրջանի պարտությունները երբեք չեն գերազանցել 60-ը[129]։
Հ = հաղթանակ, Պ = պարտություն, Հ% = Հաղթանակած հանդիպումների տոկոս
Մրցաշրջան | Հ | Պ | Հ% | Փլեյ-օֆֆ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2007-08 | 57 | 25 | 0.695 | Հաղթանակ առաջին ռաունդում Հաղթանակ կոնֆերենցիայի կիսաեզրափակչում Հաղթանակ կոնֆերենցիայի եզրափակչում Պարտություն գերեզրափակչում | Լոս Անջելես 4, Դենվեր 0 Լոս Անջելես 4, Յութա 2 Լոս Անջելես 4, Սան Անտոնիո 1 Լոս Անջելես 2, Բոստոն 4 |
2008-09 | 65 | 17 | 0.793 | Հաղթանակ առաջին ռաունդում Հաղթանակ կոնֆերենցիայի կիսաեզրափակչում Հաղթանակ կոնֆերենցիայի եզրափակչում Հաղթանակ գերեզրափակչում | Լոս Անջելես 4, Յութա 1 Լոս Անջելես 4, Հյուստոն 3 Լոս Անջելես 4, Դենվեր 2 Լոս Անջելես 4, Օռլանդո 1 |
2009-10 | 57 | 25 | 0.695 | Հաղթանակ առաջին ռաունդում Հաղթանակ կոնֆերենցիայի կիսաեզրափակչում Հաղթանակ կոնֆերենցիայի եզրափակչում Հաղթանակ գերեզրափակչում | Լոս Անջելես 4, Օկլահոմա Սիթի 2 Լոս Անջելես 4, Յութա 0 Լոս Անջելես 4, Ֆինիքս 2 Լոս Անջելես 4, Բոստոն 3 |
2010-11 | 57 | 25 | 0.695 | Հաղթանակ առաջին ռաունդում Պարտություն կոնֆերենցիայի կիսաեզրափակչում | Լոս Անջելես 4, Նյու Օռլեանս 2 Լոս Անջելես 0, Դալաս 4 |
2011-12 | 41 | 25 | 0.695 | Հաղթանակ առաջին ռաունդում Պարտություն կոնֆերենցիայի կիսաեզրափակչում | Լոս Անջելես 4, Դենվեր 3 Լոս Անջելես 1, Օկլահոմա Սիթի 4 |
2012-13 | 45 | 37 | 0.549 | Պարտություն առաջին ռաունդում | Լոս Անջելես 0, Սան Անտոնիո 4 |
Ընդհանուր | 3610 | 2250 | 0.616 | ||
Փլեյ-օֆֆ | 440 | 297 | 0.597 | 16 տիտղոս | 15 պարտություն գերեզրափակչում |
MVP
Գերեզրափակչի MVP
NBA տարվա պաշտպան
NBA տարվա պահեստային
Տարվա մենեջեր
NBA տարվա նորեկ
«All-Rookie առաջին թիմ» նորեկների խորհրդանշական հավաքական
«All-Rookie երկրորդ թիմ» նորեկների խորհրդանշական հավաքական
Ջ. Ուոլթեր Քենեդու քաղաքացիության մրցանակ
NBA-ի առաջատար միավորների կատեգորիայում
|
«All-NBA առաջին թիմ» խորհրդանշական հավաքական
«All-NBA երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական
«All-NBA երրորդ թիմ» խորհրդանշական հավաքական
«All-Defensive առաջին թիմ» խորհրդանշական հավաքական
«All-Defensive երկրորդ թիմ» խորհրդանշական հավաքական
|
Բոլոր աստղերի հանդիպման ամենաարդյունավետ խաղացող
|
Առավելագույն քանակի անընդմեջ խաղերի մասնակցություն
Առավելագույն քանակի անցկացված րոպեներ խաղում
Բարձրագույն ցուցանիշ, րոպե/խաղ
Բարձրագույն ցուցանիշ, րոպե/խաղ մրցաշրջանում
Գրանցված բարձրագույն անհատական միավորներ խաղում
Կարիերայի բարձրագույն ցուցանիշ, միավոր/խաղ
Մրցաշրջանի բարձրագույն ցուցանիշ, միավոր/խաղ
Առավելագույն քանակի պաշտպանական անդրադարձներ (սկսած 1973–74 մրցաշրջանից)
Առավելագույն քանակի հարձակվողական անդրադարձներ (սկսած 1973–74 մրցաշրջանից)
Առավելագույն քանակի ընդհանուր անդրադարձներ
Առավելագույն քանակի անդրադարձներ խաղում
|
Բարձրագույն ցուցանիշ, անդրադարձ/խաղ
Բարձրագույն ցուցանիշ, անդրադարձ/խաղ մրցաշրջանում
Առավելագույն քանակի արդյունավետ փոխանցումներ խաղում
Կարիերայի բարձրագույն ցուցանիշ, փոխանցում/խաղ
Մրցաշրջանի բարձրագույն ցուցանիշ, փոխանցում/խաղ
Առավելագույն քանակի բլոկշոտեր խաղում
Առավելագույն ցուցանիշ, բլոկշոտ/խաղ
Մրցաշրջանի բարձրագույն ցուցանիշ, բլոկշոտ/խաղ
Առավելագույն քանակի խլումներ խաղում
Կարիերայի բարձրագույն ցուցանիշ, խլում/խաղ
Մրցաշրջանի բարձրագույն ցուցանիշ, խլում/խաղ
Առավաելագույն քանակի իրացված նետումներ խաղում
Բարձրագույն ցուցանիշ, նետման արդյունավետություն խաղում (%)
|
Առավելագույն քանակի իրացված 3-միավորանոց նետումներ խաղում
Առավելագույն քանակի իրացված տուգանային նետումներ խաղում
Նվազագույն քանակի կորսուստներ խաղում
Նվազագույն քանակի խաղային կորսուստներ մրցաշրջանում
Փոխանցում-կորսուստ հարաբերակցության բարձրագույն ցուցանիշ
Փոխանցում-կորսուստ հարաբերակցության բարձրագույն ցուցանիշ մրցաշրջանում
Առավելագույն քանակի դաբլ-դաբլներ
Կարիերայի դաբլ-դաբլներ
|
Կատեգորիա | Բասկետբոլիստ | «Լեյքերսի» կազմում | Ընդհանուր |
---|---|---|---|
Մրցաշրջաններ | Կոբի Բրայանտ | 1996-2016 | 18 |
Խաղեր | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 1245 |
ԽՐ | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 45 567 |
ՄԽ | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-1973 | 43,7 |
Մ | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 31 700 |
Մ/Խ | Էլջին Բեյլոր | 1958-1971 | 27,4 |
Ա | Էլջին Բեյլոր | 1958–1971 | 11 463 |
Ա/Խ | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-1973 | 19,2 |
ՀԱ/Խ | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 1975-1989 | 2494 |
ՊԱ/Խ | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 1975-1989 | 7785 |
Փ | Մեջիք Ջոնսոն | 1979–1991, 1996 | 10 141 |
Փ/Խ | Մեջիք Ջոնսոն | 1979-1991, 1996 | 11,2 |
Կ | Կոբի Բրայանտ | 1996-2016 | 3753 |
ԱՏ | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 1975-1989 | 3224 |
Խ | Կոբի Բրայանտ | 1996-2016 | 1835 |
Խ/Կ | Էդդի Ջոնս | 1994-1999 | 2,05 |
Բ | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 1975–1989 | 2694 |
Բ/Խ | Էլմոր Սմիթ | 1973-1975 | 3,9 |
ԻՆ | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 11 055 |
ԱՆ | Կոբի Բրայանտ | 1996-2016 | 24 374 |
ՆԱ% | Ուիլթ Չեմբեռլեն | 1968–1973 | 0,605 |
3ՄՆԱ% | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 1640 |
3ՄԱՆ | Կոբի Բրայանտ | 1996-2016 | 4895 |
3Մ% | Լարի Դրյու | 1989-1991 | 0,404 |
ԻՏՆ | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 7950 |
ԱՏՆ | Կոբի Բրայանտ | 1996–2016 | 9489 |
ՏՆ% | Քեզի Ռասել | 1974–1977 | 0,877 |
Կատեգորիա | Բասկետբոլիստ | NBA մրցաշրջան | Ընդհանուր |
---|---|---|---|
ԽՐ | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-69 | 3669 |
Ր/Խ | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-69 | 45,3 |
Մ | Կոբի Բրայանտ | 2005-06 | 2832 |
Մ/Խ | Էլջին Բեյլոր | 1961-62 | 38,3 |
Ա | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-69 | 1719 |
Ա/Խ | Ուիլթ Չեմբեռլեն | 1968-69 | 21,1 |
ՀԱ | Շաքիլ Օ'Նիլ | 1999-00 | 336 |
ՊԱ | Քարիմ Աբդուլ-Ջաբար | 1975-76 | 1111 |
Փ | Մեջիք Ջոնսոն | 1990-91 | 989 |
Փ/Խ | Մեջիք Ջոնսոն | 1983-84 | 13,1 |
Կ | Մեջիք Ջոնսոն | 1990-91 | 314 |
ԱՏ | Ջիմ Չոունս | 1980-81 | 324 |
Խ | Մեջիք Ջոնսոն | 1981-82 | 208 |
Խ/Խ | Մեջիք Ջոնսոն | 1980-81 | 3,4 |
Բ | Էլմոր Սմիթ | 1973-74 | 393 |
Բ/Խ | Էլմոր սմիթ | 1973-74 | 4,9 |
ԻՆ | Էլջին Բեյլոր | 1962-63 | 1029 |
ԱՆ | Էլջին Բեյլոր | 1962-63 | 2273 |
ՆԱ% | Ուիլթ Չեմբեռլեն | 1972-73 | 0,727 |
3ՄՆԱ% | Նիք Վան Էքսել | 1995-96 | 183 |
3ՄԱՆ | Կոբի Բրայանտ | 2005-06 | 518 |
3Մ% | Վլադիմիր Ռադմանովիչ | 2008-09 | 0,441 |
ԱՏՆ | Ջերի Ուեսթ | 1965-66 | 840 |
ԻՏՆ | Ջերի Ուեսթ | 1965-66 | 977 |
ՏՆ% | Մեջիք Ջոնսոն | 1988-89 | 0,911 |
«Լեյքերսի» կազմում հանդես եկած հետևյալ բասկետբոլիստները մասնակցություն են ունեցել ամառային օլիմպիական խաղերում։
Քանակ | Տարեթիվ | |
---|---|---|
NBA չեմպիոնական տիտղոսներ | 16 | 1949, 1950, 1952, 1953, 1954, 1972, 1980, 1982, 1985, 1987, 1988, 2000, 2001, 2002, 2009, 2010 |
Կոնֆերենցիայի տիտղոսներ | 31 | 1949, 1950, 1952, 1953, 1954, 1959, 1962, 1963, 1965, 1966, 1968, 1969, 1970, 1972, 1973, 1980, 1982, 1983, 1984, 1985, 1987, 1988, 1989, 1991, 2000, 2001, 2002, 2004, 2008, 2009, 2010 |
Դիվիզիոն տիտղոսներ | 23 | 1970-1971, 1971-1972, 1972-1973, 1973-1974, 1976-1977, 1979-1980, 1981-1982, 1982-1983, 1983-1984, 1984-1985, 1985-1986, 1986-1987, 1987-1988, 1988-1989, 1989-1990, 1999-2000, 2000-2001, 2003-2004, 2007-2008, 2008-2009, 2009-2010, 2010-2011, 2011-2012 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.