Սերբեր
From Wikipedia, the free encyclopedia
Սեբեր (սերբ.՝ Срби / Srbi) ազգ և հարավսլավոնական էթնոս, որը ձևավորվել է Բալկանյան թերակղզում։ Սերբերի մեծամասնությունը բնակվում է Սերբիայում և առանձնացած Կոսովոյում, նախկին Հարավսլավիայի երկրներ Բոսնիա և Հերցեգովինայում, Խորվաթիայում ու Չեռնոգորիայում։ Սերբերը ունեն նշանակալի փոքրամասնություններ Հյուսիսային Մակեդոնիայում և Սլովենիայում։ Կան մեծ թվով Սերբական սփյուռք Արևմտյան Եվրոպայում և Եվրոպայից դուրս, հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Ավստրալիայում։
Սերբեր | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||
մոտ 10 միլիոն |
|||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||
սերբերեն | |||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||
Սերբերը Հարավարևելյան Եվրոպայի մյուս ժողովուրդների հետ կիսում են մեծ քանակությամբ մշակութային գծեր։ Սերբերը մեծ մասամբ ուղղափառ եկեղեցու հետևորդներ են։ Սերբերենը Սերբիայի պաշտոնական լեզուն է և համապաշտոնականը Կոսովոյում ու Բոսնիա և Հերցեգովինայում, և սերբերեն գրեթե մեծ մասամբ խոսում են Չեռնոգորիայում։
Ծագում
Սերբերի ժամանակակից ինքնությունը հիմնված է Ուղղափառ եկեղեցու և ավանդույթների վրա։ 19-րդ դարում սերբական ազգային ինքնությունը դրսևորվեց պատմության և ավանդույթի, միջնադարյան ժառանգության, մշակութային միասնության գիտակցմամբ՝ չնայած տարբեր կայսրությունների տիրապետության տակ ապրելուն[8]։ Երբ Սերբիայի իշխանությունը ձեռք բերեց անկախությունն Օսմանյան կայսրությունից, սերբերի ազգային ինքնության գլխավոր հիմքը դարձավ ուղղափառությունը, քանի որ այդ լեզվով խոսում էին հարավսլավոնական այլ ազգեր՝ (խորվաթներ և բոսնիացիներ)[9]։ Սլավա ավանդույթը, որը ընտանիքի սրբի փառաբանման օրն է, սերբական ինքնության բնորոշման կարևոր գործոն է[10] և այն համարվում է սերբերի ամենակարևոր և ամենատոնական եկեղեցական տոնը[11]։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.