From Wikipedia, the free encyclopedia
Հոկեյի ազգային լիգա (անգլ.` National Hokey League, կրճատ` NHL, ֆրանս.` Ligue nationale de hockey), տափօղակով հոկեյի բարձրագույն առաջնություն[2], Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային կազմակերպություններից մեկը։ NHL-ում առկա են 30 ակումբներ, ընդ որում` 23-ը Միացյալ Նահանգներից, իսկ 7-ը՝ Կանադայից։ Սթենլիի գավաթը, որը Հյուսիսային Ամերիկայի ամենահին սպորտային տիտղոսն է[3], ամեն տարի շնորհվում է փլեյ-օֆֆի գերեզրափակչում հաղթանակած թիմին։
Հոկեյի ազգային լիգա | |
---|---|
Տեսակ | պրոֆեսիոնալ սպորտի լիգա և Տափօղակով հոկեյի առաջնություն |
Երկիր | ԱՄՆ[1] և Կանադա |
Հապավում | NHL |
Հիմնադրված | նոյեմբերի 26, 1917, Մոնրեալ, Քվեբեք, Կանադա |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | Մանհեթեն, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Տարածաշրջան | Կանադա (7 ակումբ) ԱՄՆ (25 ակումբ) |
Գլխավոր քարտուղար | Գերի Բեթման |
Ակումբների քանակ | 32 |
Վերջին չեմպիոն | Ֆլորիդա Փանֆերս (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսակիր ակումբ | Մոնրեալ Կանադիենս (25 տիտղոս) |
Գործընկեր | CBC, NHL Network, Sportsnet, RDS, TVA Sports (Կանադա) NBC Sports Group, NHL Network (ԱՄՆ) |
Կայք | nhl.com |
Լիգան հիմնադրվել է Մոնրեալում 1917 թ.-ին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ փակվում է 1909-ին ձևավորված Հոկեյի ազգային ասոցացիան (National Hockey Association, NHA)։ Սկզբնապես լիգայում հանդես էին գալիս չորս թիմ, որոնք բոլորն էլ տեղակայված էին Կանադայի քաղաքներում։ «Ազգային» բառը լիգայի անվանման մեջ մատնանշել է Կանադան, սակայն կորցրել է նշանակությունը, երբ 1924 թվականին լիգայի կազմում սկսում է ելույթ ունենալ առաջին ամերիկյան թիմը՝ «Բոստոն Բրուինսը»։
NHL-ում հանդես են գալիս հոկեյիստներ աշխարհի 20 երկրներից։ Չնայած անցած չորս տասնամյակներում կանադացիները լիգայում կազմել են կշռող մեծամասնություն, սակայն ամերիկացիների և եվրոպացիների թիվը նույնպես հաստատուն կերպով աճում է 1967 թվականից ի վեր, երբ ակումբների թիմը 6-ից դառնում է 30։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.