Տոյոտա (անգլ.՝ Toyota Motor Corporation, հապավում՝ «TMC», ճապ.՝ トヨタ自動車株式会社 [Տոյոտա Ջիդոշա]), ճապոնական ավտոմեքենաշինական անդրազգային ընկերություն, «Toyota Group» կոնգլոմերատի ստորաբաժանում, 2014 թվականի նոյեմբերի դրությամբ՝ աշխարհի 7-րդ ամենաեկամտաբեր ձեռնարկությունը, 2012 թվականի դրությամբ՝ աշխարհի խոշորագույն ավտոարդյունաբերող ընկերությունը (գերազանցելով «Volkswagen Group»-ին և Ջեներալ Մոթորսին)։
Հիմնադրվել է 1937 թվականին՝ ձեռներեց Կիիչիրո Տոյոդայի կողմից, ով հոր՝ նորարար-արդյունաբերող Սակիչի Տոյոդայի հետ հանդիսանում էր նաև «Toyota Industries» գործարանի համահիմնադիրը։ Գործարանում արտադրվում էին Տոյոդա ավագի հեղինակային ավտոմատ կտոր հյուսող մեքենաները[10]։
«Toyota Motor Corporation»-ում ներկայումս արտադրվում են հինգ առանձին ավտոապրանքանիշեր՝ «Toyota», «Hino», «Lexus», «Ranz» և «Scion»։ Ընկերությունը նաև ունի մասնաբաժիններ «Daihatsu» (51,2%), «Fuji Heavy Industries» (16,66%), «Isuzu» (5,9%) և «Tesla» (0,27%) ընկերություններում, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյուններում ունի համատեղ ձեռնարկություններ և այլ ստորաբաժանումներ[11]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.