Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ակիո Տոյոդա (ճապ.՝ 豊田章男, մայիսի 3, 1956[1], Նագոյա, Ճապոնիա), Տոյոտա Մոթոր ընկերության նախագահ և գործադիր տնօրեն[3]։ Ավարտելով Բաբսոնի քոլեջը՝ ստացել է մագիստրոսի աստիճան[4]։
Ակիո Տոյոդա ճապ.՝ 豊田 章男 | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1956[1] (68 տարեկան) |
Ծննդավայր | Նագոյա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | Կեյոյի համալսարան, Babson College? և Aichi Kyōiku Daigaku. Fuzoku Nagoya Chūgakkō? |
Մասնագիտություն | գործարանատեր, գործադիր տնօրեն, ավտոարշավորդ և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Shōichirō Toyoda? |
Զբաղեցրած պաշտոններ | ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Q110473079? |
Կայք | toyota-global.com |
Ստորագրություն | |
Toyoda Akio Վիքիպահեստում |
Ակիո Տոյոդան միացել է Տոյոտային 1984 թվականին[5]։ 2000 թվականին ընտրվեց Տոյոտայի տնօրենների խորհրդի անդամ[6]։ 2005 թվականին դարձավ գործադիր փոխնախագահ[7]։
2009 թվականի հունվարին հայտարարվեց որպես կազմակերպության ապագա նախագահ[5]։ 2009 թվականի հունիսի 23-ին նա հաստատվեց այդ պաշտոնում՝ 4 նոր գործադիր փոխնախագահներով և 8 նոր խորհրդի անդամների հետ միասին[8]։ Նախկին նախագահ և գործադիր տնօրեն Կացուակի Վատանաբեն դարձավ փոխնախագահ՝ փոխարինելով Կացուհիրո Նակագավային[9]։
Ակիոն սիրում է ավտոմրցաշարեր և գովազդում է այնպիսի սպորտային մոդելներ, ինչպիսիք են Lexus IS-F-ը և Lexus LF-A-ն։ Որպես մրցարշավորդ 3 անգամ մասնակցել է ADAC 24 hours-ին Նյուրբուրգրինգում՝ Մորիզո Կինոշիտա կեղծանվան տակ[10]։ 2009 թվականին LF-A Prototyp No. 14-ով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը իր դասում և 87-րդը՝ ընդհանուր սանդղակում[11][12]։
2012 թվականին անվանվել է տարվա արշավորդ[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.