Remove ads
քաղաք Ճապոնիայում From Wikipedia, the free encyclopedia
Նագոյա (ճապ.՝ 名古屋市, Նագոյա-սի, բառացիորեն «անվանական հին տուն»[1]), կառավարության հրամանով որոշված քաղաք, Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ խոշոր քաղաքը։ Ճապոնիայի խոշորագույն նավահանգիստներից մեկը, Այտի պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Տոկայ տնտեսական շրջանի կենտրոնը։ Նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը կազմում է 110 մլն տոննա։ 2005 թվականին Նագոյան ընդունել է Էքսպո միջազգային ցուցահանդեսը։ Քաղաքի մակերեսը կազմում է 326,43 կմ², բնակչությունը՝ 2 275 171 մարդ (2014 թվականի հունիսի 1-ի դրությամբ), բնակչության խտությունը կազմում է 6969,86 մարդ/կմ³:
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նագոյա | |||||
ճապ.՝ 名古屋市 | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Ենթարկում | Վարչական կենտրոն | ||||
Համայնք | Այչի | ||||
Ներքին բաժանում | Chikusa-ku?, Higashi-ku?, Kita-ku?, Nishi-ku?, Նակամուրա կու, Naka-ku?, Showa-ku?, Mizuho-ku?, Atsuta-ku?, Nakagawa-ku?, Minato-ku?, Minami-ku?, Moriyama-ku?, Midori-ku?, Meito-ku? և Tenpaku-ku? | ||||
Քաղաքապետ | Տակասի Կավամուրա | ||||
Հիմնադրված է | հոկտեմբերի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 326,430 կմ² | ||||
Կլիմայի տեսակ | չափավոր | ||||
Բնակչություն | 2 275 171 մարդ (2014) | ||||
Խտություն | 6969,86 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Հեռախոսային կոդ | +81 52 | ||||
Փոստային դասիչ | 23100-2 | ||||
Պաշտոնական կայք | city.nagoya.jp | ||||
| |||||
Նագոյան Ճապոնիայի բնակչության թվով չորրորդ քաղաքն է Տոկիոյից, Յոկոհամայից և Օսակայից հետո։ Արևմուտքում ճապոնական հին մայրաքաղաք Կիոտոյի և արևելքում ժամանակակից Տոկիո մայրաքաղաքի միջև իր միջանկյալ դիրքի շնորհիվ այն երբեմն անվանում են Տյուկյո (ճապ.՝ 中京 «միջանկյալ մայրաքաղաք»)։
Նագոյան համարվում է երկրի և Տյուբու տարածաշրջանի կարևոր առևտրա-արդյունաբերական կենտրոն, որտեղ հատվում են Արևմտյան և Արևելյան Ճապոնիայի կարևոր տրանսպորտային ճանապարհները։
17-րդ դարից քաղաքը կատարում էր Օվարի պատմական նահանգի կենտրոնի դեր և եղել է Տոկուգավա սամուրայական տոհմի (ճապոնական սյոգունների բարեկամներ) դինաստիայի գլխավոր նստավայրը։
Նագոյա քաղաքի խորհրդանիշը 八 («ութ») հիերոգլիֆն է, որը վերցված է շրջանակի մեջ։ Դա Օվարի նահանգի Տոկուգավա դինաստիայի հնագույն խորհրդանիշն է։ Ճապոնական դիցաբանության մեջ ութ թիվը խորհրդանշում է անվերջությունը, այդ պատճառով խորհրդանշանը ցուցադրում է Նագոյա քաղաքի անվերջ զարգացումն ու բարգավաճումը։ Խորհրդանշանը հաստատվել է 1907 թվականի հոկտեմբերին։
Նագոյա քաղաքը գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում, Օվարի նահանգի Մինո հովտում։ Քաղաքի հարավն ողողվում է Իսե ծոցի ջրերով։ Նագոյայի մակերեսը կազմում է 326,45 կմ²[2]։
Քաղաքի միջով անցնում են երկու խոշոր գետեր, որոնք ուղղված են դեպի հարավ՝ Սյոնայ գետը հյուսիսից և Տեմպակու գետը՝ արևելքից։ Երկու գետերն էլ թափվում են Իսե ծոցը։
Նագոյա քաղաքի ռելիեֆը պայմանականորեն կարելի է բաժանել երեք գոտու՝ արևելյան ժայռեր, կենտրոնական սարահարթ և հյուսիսի, արևմուտքի և հարավի ալյուվիալ հովիտներ։
Քաղաքի կլիման համարվում է չափավոր, սակայն ամռանը միջին խոնավությունը կազմում է ավելի քան 70 %, ինչը քաղաքը դարձնում է տոթ, իսկ ձմռանը հյուսիս-արևմուտքից փչում է ուժեղ սառը քամի՝ դարձնելով այն տարածաշրջանի ամենացուրտ վայրերից մեկը։ 2006 թվականին օդի միջին ջերմաստիճանը կազմել է 15,9 °C, ամենաբարձրը՝ 37,5 °C, ամենացածրը՝ -3,7 °C[2]:
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Նագոյա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
բացարձակ առավելագույնը (°C) | 21,0 | 22,6 | 25,0 | 30,3 | 34,8 | 35,8 | 38,5 | 39,8 | 38,0 | 32,7 | 25,5 | 21,3 | 39,8 |
միջին առավելագույնը (°C) | 9,0 | 10,1 | 13,8 | 19,9 | 24,1 | 27,2 | 30,9 | 32,8 | 28,7 | 22,8 | 17,0 | 11,6 | 20,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 4,5 | 5,2 | 8,7 | 14,4 | 18,9 | 22,7 | 26,4 | 27,8 | 24,1 | 18,1 | 12,2 | 7,0 | 15,8 |
միջին նվազագույնը (°C) | 0,6 | 0,9 | 3,9 | 9,4 | 14,4 | 19,0 | 23,0 | 24,3 | 20,5 | 14,0 | 7,9 | 2,9 | 11,7 |
բացարձակ նվազագույնը (°C) | −7,0 | −6,2 | −4,6 | −0,6 | 4,6 | 9,3 | 14,4 | 14,4 | 9,9 | 4,1 | −1,2 | −6,0 | −7,0 |
տեղումների քանակը (մմ) | 49 | 66 | 122 | 122 | 157 | 197 | 206 | 127 | 235 | 130 | 83 | 46 | 1540 |
Աղբյուր՝ «Եղանակ և կլիմա» |
Նագոյան գտնվում է թայֆունների ճանապարհին, որոնք անցնում են Ճապոնական կղզեխմբի միջով։ Սակայն 1980-ական թվականներից դրանց հաճախակիությունը նվազել է։ Ամենաավերիչ թայֆունն անցել է քաղաքի վրայով 1959 թվականի սեպտեմբերի 26-ին, որի արդյունքում զոհվել է 1851 մարդ<ref name="nagoya00012941"/:
Նագոյա քաղաքում զարգացած է մեքենաշինությունը (Mori Seiki), մետալուրգիան, քիմիական, նավթարդյունաբերական, տեքստիլ, թեթև արդյունաբերությունը։
Գործում է Կենտրոնական Ճապոնական առևտրային բորսան։
Վարչականորեն Նագոյան բաժանվում է 16 շրջանների (կու)` Նակա-կու, Կիտա-կու, Մինամի-կու, Նիսի-կու, Հիգասի-կու, Տիկուսա-կու, Նակամուրա-կու, Մեյտո-կու, Նակագավա-կու, Միդորի-կու, Տեմպակու-կու, Միձուհո-կու, Ացուտա-կու, Մինատո-կու և Սյովա-կու։
Քաղաքապետը Տակասի Կավամուրան է ( ճապ.՝ 河村たかし):
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.