Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Հիերոգլիֆներ, եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր շրջաններում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800 տարր)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ բաղաձայն արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ ձևույթ (երկու կամ երեք բաղաձայնի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ գաղափարագիրն արտահայտում էր բառի մաստ (հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները (որոշիչները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ, գիտություն», մեղուն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավելի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձին նշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները հիմք դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ գրանշաններն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 403)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.