![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Chukyo_Industrial_Area_%25282017%2529.jpg/640px-Chukyo_Industrial_Area_%25282017%2529.jpg&w=640&q=50)
Արտադրություն Ճապոնիայում
From Wikipedia, the free encyclopedia
Ճապոնիայի արտահանման հիմնական ճյուղերն են՝ ավտոմեքենաները, սպառողական էլեկտրոնիկա (տե՛ս՝ «Էլեկտրոնիկայի արդյունաբերություն Ճապոնիայում»), համակարգիչներ, կիսահաղորդիչներ, պղինձ, երկաթ ու պողպատ։ Ճապոնիայի տնտեսության լրացուցիչ առանցքային ոլորտներն են նավթաքիմիան, դեղագործությունը, կենսաարդյունաբերությունը, նավաշինությունը, օդատիեզերական արդյունաբերությունը, տեքստիլը և վերամշակված սննդամթերքը[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/Chukyo_Industrial_Area_%282017%29.jpg/640px-Chukyo_Industrial_Area_%282017%29.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0b/Keiyo_Coastal_Industrial_Region_02.jpg/640px-Keiyo_Coastal_Industrial_Region_02.jpg)
Ճապոնական արտադրական արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից[2]։ Ճապոնական արտադրությունն ու արդյունաբերությունը շատ դիվերսիֆիկացված են մի շարք առաջադեմ արդյունաբերություններով, որոնք շատ հաջողակ են։ Արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի 30,1%-ը (2017 թվական)[3]։ Երկրի արտադրական արտադրանքը երրորդն է աշխարհում[4]։ Ճապոնական հայտնի արտադրական և տեխնոլոգիական ընկերությունները ներառում են Toyota, Nissan, Honda, Fujitsu, Yamaha, Epson, Toshiba, Sony, Panasonic, Nintendo, Sega, Nippon, Takeda Pharma, Mazda, Subaru, Isuzu, Mitsubishi Co, Komatsu, Sharp, Nikon, Canon, NEC և Hitachi-ն, որոնք Ճապոնիայից են[5]։