From Wikipedia, the free encyclopedia
Subaru (ճապ.՝ スバル), «Subaru Corporation» ընկերությանը պատկանող մեքենաշինական բրենդ։ 2011 թվականին արտադրության ծավալը կազմել է 528 234 թեթև մարդատար և 57 027 առևտրային ավտոմեքենա[2]։
Ապրանքի տեսակ | ավտոմեքենա արտադրող և ձեռնարկության բաժին |
---|---|
Տնտեսության ճյուղ | ավտոմոբիլային արդյունաբերություն |
Օգտագոտծման սկիզբ | հուլիսի 15, 1953[1] |
Շուկաներ | ամբողջ աշխարհում |
Սեփականատեր | Subaru Corporation? |
Արտադրող | Subaru Corporation? |
Երկիր | Ճապոնիա |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Նախորդ | Nakajima? |
Կայք | subaru-global.com(անգլ.) |
«Fuji Heavy Industries» ընկերության հիմնադիր և առաջին նախագահ Քենձի Քիթը ավտոմոբիլաշինության սիրահար էր և 1954 թվականին անձամբ մասնակցեց P-1 ուղևորատար ավտոմեքենայի առաջին նախատիպի ստեղծմանը։
Երբ P-1-ը ստեղծվեց, Քիթը, կարծելով, թե ճապոնական մեքենան պետք է կրի ճապոնական անուն, մրցույթ հայտարարեց P-1-ի լավագույն անվան համար։ Սակայն մրցութային անվանումներից ոչ մեկը չգոհացրեց նրան։ Արդյունքում Քիթն անձամբ անուն մտածեց[3]։
Քենձի Քիթը ֆրանսիական «Renault» ավտոընկերությունից ձեռք բերեց գծագրեր և արտոնագրեր, որոնց հիման վրա էլ ստեղծվեցին առաջին «Subaru» ավտոմեքենաները։
«Subaru» անվանումը Ցուլի համաստեղության Բազմունք աստղակույտի ճապոնական անվանումն է։ Դրա աստղերից շուրջ տասը գիշերային երկնքում կարելի է տեսնել անզեն աչքով, իսկ աստղադիտակի միջոցով՝ շուրջ 250-ը։ Բրենդի անունը գրառելու համար ընկերությունը կանձի չի օգտագործում և սահմանափակվում է լատիներենով և կատականայով։ Բրենդը և նրա ապրանքանիշը վերագրում են նաև Բազումքի մեկ այլ ճապոնական հնագույն անվանը՝ միցուրաբոսի ճապոնական Պլեյադեր անվանը (ճապ.՝ 六連星, «վեց աստղ»)՝ նկատի ունենալով այն վեց ընկերությունները, որոնց միավորման արդյունքում ձևավորվեց «Fuji Heavy Industries» ընկերությունը[4]։
Արտադրվող ավտոմեքենաների մեծ մասը ունի ամբողջական շարժակ և օպպոզիտային շարժիչ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.