From Wikipedia, the free encyclopedia
Առնոլդ Ալոիս Շվարցենեգեր (գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger, հուլիսի 30, 1947[1][2][3][…], Thal, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թվականներին։
Ծնվել է Ավստրիայում, Տալի քաղաքի մոտ Գրաց բնակավայրում, 1947 թվականի հուլիսի 30-ին։ 2003 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, վերընտրվել 2006 թվականին։
Բոդիբիլդինգ սպորտաձևում բազմաթիվ մրցանակների հաղթող, այդ թվում յոթ անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը։
Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։
2015 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։
Առնոլդ Ալոիս Շվարցենեգերը ծնվել է 1947 թ․ հուլիսի 30-ին Թալում, Շտյորիայում։ Նրա հայրը՝ Գուստավ Շվարցնեգերը եղել է ոստիկանապետ և ծառայել է երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1938 թ․-ին նացիստական կուսակցության կամավոր անդամակցելուց հետո, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։ Նա 1945 թ․-ի Հոկտեմբերի 20-ին ամուսնանում է Շվարցենեգերի մոր հետ, նա 38 տարեկան էր իսկ մայրը 23։ Առնոլդի խոսքերով ծնողները շատ խիստ էին։ Նա մեծացել է կաթոլիկ ընտանիքում և ամեն կիրակի ընտանիքի հետ մասնակցում էր պատարագներին։ Գուստավը ավելի շատ անխընտրում էր զբաղվել իր մեծ որդու՝ Մայնհարդի հետ, քանի որ Առնոլդը իր կենսաբանական երեխան չէր։ Շվարցենեգերը ասում էր՝ «իմ հայրը ժամանակ չուներ իմ խնդիրները լսելու և հասկանալու համար»։ Նա լավ հարաբերությունների մեջ էր իր մոր հետ մինչև նրա մահը։ Նրանց ընտանիքում գումարը մեծ խնդիր էր և իր կյանքի ամենավառ հիշողություններից մեկը այն էր երբ նրա ծնողները սառնարան էին գնել։ Որպես տղա նա զբաղվել է շատ սպորտաձևերով, սակայն 14 տարեկանում նա ընտրեց բոդիբիլդերի կարիերան։ 17 տարեկանում նա սկիզբ դրեց իր մրցակցային կարիերան, ասում էր «իմ կյանքը ձևավորվեց երբ ես 14 տարեկան էի, հայրս ցանկանում էր իր նման ոստիկան դառնայի, իսկ մայր ուզում էր որ սովորեյի առևտրի դպրոցում»։ Նա մարզում էր Գրազի մարզադահլիճներում, այնտեղ նաև մեծ էկրանների վրա դիտում էր բոդիբիլդերների՝ Ռեգ Պարկի, Սթիվ Ռիվզի, և Ջոննի Վայսմյուլլերի ելույթները։ 2000 թ.֊ին երբ մահացավ Ռիվեսը նա մեծ հաճույքով էր հիշում նրան և հաճախ ասում էր՝ 《 ես նրա հետ եմ մեծացել, նրա նվաճումները թույլ են տալիս ինձ զգալ, թե ամեն ինչ հնարավոր է, երբ իմ շրջապատի մարդիկ միշտ չէին պատկերացնում իմ երազանքները》։ 1961 թ.֊ին Շվարցնեգերը հանդիպում է Պարոն Ավստրայի՝ Կուրտ Մարնուլի հետ, նա հրավիրում է նրան մարզվել Գրազի մարզադահլիճներից մեկում։ Նա այնքան նվիրված էր պարապունքներին որ նույնիսկ հանգստյան օրերին էր մարզվում։ Երբ Առնոլդին հրավիրեցին ֆիլմում նկարահանվելու նա ասաց. 《 Ես շատ երիտասարդ էի երբ հորս հետ առաջին անգամ գնացինք Ավստրիայի կինոթատրոն ֆիլմ դիտելու, իմ հիշելով դա Ջոն Ուեյն ֆիլմն էր》։ Շվարցենեգերի եղբայր՝ Մայնհարդը մահացել է 1971 թ.֊ի Մայիսի 20֊ին ավտովթարի հետևանքով, նա հարբած էր և անմիջապես մահացավ։ Առնոլդը չի մասնակցել նրա հողարկավորությանը։ Մեյնհաիդը նշանված էր Էրիկա Քնապպիի հետ, և նրանք ունեն Պատրիկ անունով որդի։ Շվարցենեգերը վճարել է Պատրիկի կրթության համար և օգնել նրան տեղափոխվել ԱՄՆ։ Գուստավը մահացավ 1973թ.֊ի Դեկտեմբերի 13֊ին ինսուլտից։ Շվարցենեգերը իր հոր թաղմանը նույնպես չի մասնակցել, քանի որ պատրաստվում էր մրցումներին։ 1984 թ.֊ին Շվարցենեգերը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ ծառայել է Ավստրիայի բանակում։ Նա բանակային ծառայության ընթացքում հաղթեց Ջունիոր Եվրոպա մրցույթը։ Չարլզ 《Վագ 》Բենետտը 1966 թ.֊ի մրցույթի ժյուրիներից էր, ով առաջարկում է Առնոլդին աշխատել Գրազում մարզիչ։ Նա շատ քիչ գումար ուներ և Բենետտը նրան հրավիրեց ապրելու իր բազմանդամ տանը։ Նրա տանը Առնոլդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ռագ Պարկի հետ, ով էլ դարձավ նրա ընկերն ու ուսուցիչը։ Դասընթացը վճարովի էր և 1967 թ.֊ին Շվարցենեգերը 20 տարեկանում դարձավ աշխարհի ամենաերիտասարդ Պարոն Համաշխարհային Տիեզերքը, և երեք տարի աննդմեջ հաղթեց։ 1977 թ.֊ին նա հանդես է գալիս «Հետո մարի» գեյ ամսագրի համար։ 1983 թ.֊ին ստացել է ԱՄՆ ի քաղաքացիություն։ Զբաղեցրել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.