From Wikipedia, the free encyclopedia
Պատրիկ Շվարցենեգեր (անգլ.՝ Patrick Arnold Shriver Schwarzenegger, սեպտեմբերի 18, 1993[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆոտոմոդել և ձեռնարկատեր։
Պատրիկ Շվարցենեգեր անգլ.՝ Patrick Schwarzenegger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Brentwood School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, ֆոտոմոդել, դերասան, ձեռնարկատեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Առնոլդ Շվարցենեգեր[2], մայր՝ Maria Shriver?[1][2] |
Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին։
Պատրիկ Շվարցենեգերը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 18-ին Լոս Անջելեսում, աշխարհահռչակ դերասան և բոդիբիլդեր, հետագայում Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի և լրագրող, հրապարակախոս Մարիա Շրայվերի ընտանիքում։ Պատրիկն ունի երկու ավագ քույր՝ Քեթրինը (1989) և Քրիստինա Մարիա Ավրելիան (1991), կրտսեր եղբայր` Քրիստոֆեր Սարժենտ (1997) և արյունակից եղբայր Ժոզեֆ Բաեն (1997)։
Առնոլդ Շվարցենեգերը խիստ էր դաստիարակում երեխաներին, բայց Կալիֆոռնիայի նահանգապետի քաղաքական կարիերան սկսելուց հետո սկսում է ավելի քիչ ժամանակ տրամադրել նրանց։ Տնային աշխատակցուհու հետ սիրային կապի մասին հոր խոստովանությունից և դրան հետևող ծնողների բաժանումից հետո հնարավոր է, որ Պատրիկը փոխել է ազգանունը՝ վերցնելով մոր ազգանունը, բայց դա պաշտոնապես հաստատված չէ[3]։ Բայց իր Թվիթթերյան էջում նա Պատրիկ Շվարցենեգեր անունը փոխել է Պատրիկ Շրավեր անվանբ։
2012 թվականին ավարտել է Բրենտվուդի դպրոցը։ Նույն թվականի աշնանը ուսումը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում [4]։
2012 թվականին, Ամերիկայի անկախության օրը միասին անցկացնելուց հետո, Պատրիկին էին վերագրում Թեյլոր Սվիֆթի հետ սիրավեպը, բայց շուտով պարզվում է, որ դա եղել է ոչ թե նա, այլ նրա եղբայրը[5]։
2014 թվականին սկսում է հանդիպել երգչուհի Մայլի Սայրուսի հետ։ 2015 թվականի ապրիլին Պատրիկը և Մայլին բաժանվել են։
15 տարեկանում Պատրիկը ծնողների աջակցությամբ ստեղծել է իր Project360 ընկերությունը, որը զբաղվում է տղամարդու հագուստի արտադրությամբ։ Շվարցենեգերը պայմանագիր ունի նաև L.A. Models մոդելային գործակալության հետ։
2011 թվականի ամռանը Պատրիկը որպես մոդել է հանդես եկել՝ դառնալով Hudson Jeans ապրանքանիշի դեմքը։ Պատրիկի պատկերով ջինսեր գովազդող գովազդային տախտակները հայտնվում են Սանսեթ ծառուղում և Լոս Անջելեսի այլ վայրերում և արժանանում տեղի բնակչության հավանությանը[6][7]։
Պատրիկ Շվարցենեգերի առաջին կարևոր դերը ֆիլմում դարձել է «Համադասարանցիները 2» ֆիլմում ունեցած դերը։
2013 թվականին նկարահանվել է Արիանա Գրանդեյի և Big Sean Right there տեսահոլովակում։
2018 թվականին Շվարցենեգերը Բելա Թորնի հետ միասին[8] խաղացել է «Կեսգիշերային արև» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.