Ջեյմի Լի Քերթիս (անգլ.՝ Jamie Lee Curtis, նոյեմբերի 22, 1958[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4]), ամերիկացի դերասանուհի, դերասաններ Թոնի Քերթիսի և Ջանեթ Լիի աղջիկը։
Ջեյմի Լի Քերթիս անգլ.՝ Jamie Lee Curtis | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա[4] |
Կրթություն | Չոութ Ռոզմարի Հոլ, Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց, Խաղաղօվկիանոսյան համալսարան, Westlake High School?, Հարվարդ-Ուեստլեյք դպրոց և Վաղ կրթության կենտրոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, գրող, մանկագիր և գործադիր պրոդյուսեր |
Ընտրանի | Halloween? և A Fish Called Wanda? |
Ծնողներ | հայր՝ Թոնի Քերթիս[5], մայր՝ Ջանեթ Լի[6][5] |
Ամուսին(ներ) | Քրիստոֆեր Գեսթ[5] |
Երեխա(ներ) | Ruby Guest?[6] և Annie Guest? |
Պարգևներ և մրցանակներ | |
Առավել նշանավոր ֆիլմերից են «Հելլոուին» (1978), «Վախի գնացքը» (1980), «Մառախուղ» (1980), «Հելլոուին 2» (1981), «Փոխվել տեղերով (ֆիլմ, 1983)», «Վանդա անունով ձկնիկը» (1988), «Ճշմարտանման սուտ» (1994) «Կրկին դու» (2010) և այլն։ Նկարահանվել է «Կոլոմբո», «Ճիչերի թագուհիները» և «Ճիչերի թագուհիները 2» հեռուստասերիալներում։
1 BAFTA և 2 Ոսկե գլոբուս մրցանակների դափնեկիր է։
Բացի դերասանական աշխատանքից նաև գրում է մանկական գրքեր[8].
Նրա տպագրված գրքերն են
- When I Was Little: A Four-Year Old’s Memoir of Her Youth, 1993.
- Tell Me Again About The Night I was Born, 1996.
- Today I Feel Silly, and Other Moods That Make My Day, 1998; listed on the New York Times best-seller list for 10 weeks
- Where Do Balloons Go?: An Uplifting Mystery, 2000.
- I’m Gonna Like Me: Letting Off a Little Self-Esteem, 2002.
- It’s Hard to Be Five: Learning How to Work My Control Panel, 2004.
- Is There Really a Human Race?, 2006.
- Big Words for Little People, ISBN 978-0-06-112759-5, 2008.
- My Friend Jay, 2009, edition of one, presented to Jay Leno
- My Mommy Hung the Moon: A Love Story, 2010.
Ծնվել է ժամանակի նշանավոր դերասաններ Թոնի Քերթիսի և Ջանեթ Լիի ընտանիքում, ունի մեծ քույր` Քելլի Քերթիս, ով նույնպես դերասանուհի է։ Ծնողները ամուսնալուծվել են 1962 թվականին և Ջեյմին մնացել է մոր հետ։ Դրանից հետո նա հազվադեպ է հանդիպել հոր հետ, իսկ մայրը ամուսնացել է առևտրային գործակալ Ռոբերտ Բրանդտի հետ։
1984 թվականին Ջեյմի Լի Քերթիսը ամուսնացել է դերասան և կոմպոզիտոր Քրիստոֆեր Գեսթի հետ։ Դերասանուհի Սիգուրնի Ուիվերի մտերիմ ընկերուհին է, դերասան Ջեյք Ջիլենհոլի կնքամայրն է։
Քերթիսը կախվածություն է ունեցել ալկոհոլի և ցավազրկող դեղերի հետ, որից ազատվել է 1999 թվականին և իր խոսքերով դա իր կյանքի մեծագույն ձեռբերումն է[9][10]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.