Ճշմարտանման սուտ
From Wikipedia, the free encyclopedia
«Ճշմարտանման սուտ» (անգլ.՝ True Lies, ԱՄՆ, 1994), Ջեյմս Քեմերոնի 6-րդ ֆիլմը։ Արժանացել է Ոսկե Գլոբուս, Օսկար և Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակներին։
Սյուժե
Հարրի Տասկերը (Առնոլդ Շվարցնեգեր), ինչպես հարիր է գաղտնի գործակալին, ապրում է երկու կյանքով։ Տանը նա լուռ և օրինավոր ընտանիքի հայր է և համակարգչային ընկերության աշխատակից, որը հաճախ մեկնում է գործուղման։ Նրա կինը՝ Հելեն Տասկերը (Ջեյմի լի Կերտիս), անգամ չի էլ կասկածում, որ ամուսինը հատուկ գործակալ է, որն այդ պահին հետապնդվում է «Crimson Jihad» ահաբեկչական խմբի կողմից։
Իրադարձությունների ընթացքում Հարրին սկսում է կասկածել, որ կնոջ կյանքում կա ուրիշ տղամարդ։ Իր գաղտնի ծառայության միջոցով պարզում է, որ կնոջ երկրպագուն Սայմոն (Բիլլ Պեկստոն) անունով մեկն է։ Պարզվում է, որ երկրպագուն խաբեբա է, որն ասում է կանանց իբրև «Ջեյմս Բոնդն» է։ Վերջիվերջո Հելենը պահպանում է ամուսնական հավատարմությունը։ Բայց Հարրին իր ձայնը փոխելով հարցաքննություն է անցկացնում կիսաթափանցիկ ապակու դիմաց, և հասկանում է, որ հենց ինքն է մեղավոր նրանում, որ կինը գայթակղվել է։ Նրան ձանձրացրել էին ամուսնու հաճախակի բացակայությունը տանից և միօրինակ կյանքը։ Հարրին ներքաշում է կնոջը լրտեսական խաղերի մեջ։ Հարրին հանձնարարում է նրան աշխատել ԱՄՆ-ի կառավարությունում, փոխել լրտեսների դեմ մեղադրանքը և կապեր հաստատել միջազգային ահաբեկիչ Կառլս «Շնագայլի» հետ (իրական դեմք, որի համար Հարրին օգտվելով կնոջ անտեղյակությունից հանձնում է Սայմոնին)։ Հելենը բնականաբար համաձայնվում է։ Առաջին հանձնարարությամբ նա պետք է խաղա անբարոյականի (Միշել անվամբ) դեր հյուրանոցում, իբրև կասկածյալի զինված հանցակից, դեր, որը կատարում է հենց Հարրին։
Մինչդեռ Հարրին վաղուց գտել էր «Crimson Jihad» խմբի անդամներին։ Ահաբեկիչները առևանգում են Հարրիին և իր կնոջը հյուրանոցից և տանում են Ֆլորիդա-Քիս կղզու կայաններից մեկի ուղղությամբ։ Ահաբեկիչների հավաքատեղիում խմբի առաջնորդ Սալիմ Աբու Ազիզը (Արտ Մալիկ) օգտագործում է Հարրիին, որ տեղեկացնի Ամերիկայի բնակչությանը, որ պատրաստվում է պայթեցնել Ղազախստանում գտնվող չորս միջուկային մարտագլխիկներից մեկը, որպեսզի ցուցադրի դիտավորության լրջությունը պատերազմը Պարսից ծոցում շարունակելու դեպքում։ Ահաբեկիչներին կանգնեցնելու և Հելենի հետ փախչելու փորձի ժամանակ Հարրին վայր է ընկնում Ազիզի կրակոցից։ Կարծելով, թե Հարրին մահացել է, Ազիզը Հելենին պատանդ է վերցնում և գնում կղզուց։ Հարրին դուրս գալով ջրավազանից, որտեղ ընկել էր կրակոցից, հանդիպում է գաղտնի գործակալության գործընկերներին և փրկում է մահի մազից կախված Հելենին։ Դրանից հետո Հարրին պարզում է, որ Ազիզը փախցրել է իրենց երեխային՝ Դանային (Էլիզա Դուշկա)։ Հարրին նստում է ահաբեկչական գործողության կործանիչ Harrier AV-8 և թռչում է աղջկան ազատելու ահաբեկիչների ձեռքից։
Օպերացիան ավարտվում է հաջողությամբ, և առաջնորդը մահանում է։ Մեկ տարի հետո Հարրին և Հելենը արդեն միասին աշխատում են կառավարությունում։
Դերերում
- Առնոլդ Շվարցենեգեր - Հարրի Տասկեր
- Ջեյմի Լի Կերտիս- Հելեն Տասկեր
- Թոմ Առնոլդ- Ալբերտ Գիբսոն
- Բիլլ Պեկստոն-Սայմոն
- Թիա Կարրերե-Ջունո Սկիններ
- Արտ Մալիկ-Սալիմ Աբու Ազիզ
- Էլիզա Դուշկու-Դանա Տասկեր
- Հրանտ Հեսլով-Ֆազիլ
- Չարլտոն Հեստոն-Սպենսեր Տրիբլի
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.