From Wikipedia, the free encyclopedia
Ուիլամ Հենրի “Բիլ” Դյուկ կրտսեր (անգլ.՝ William Henry "Bill" Duke, Jr., փետրվարի 26, 1943[1][2], Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Լինելով ազդու արտաքինի տեր մարդ՝ հաճախ է նկարահանվել մարտական ֆիլմերում։
Բիլ Դյուկ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Պոուկպիզի, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Բոստոնի համալսարան, Թիշչ արվեստի դպրոց, Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ, Franklin Delano Roosevelt High School? և Dutchess Community College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, դրամատուրգ և ռեժիսոր |
billduke.com | |
Բիլ Դյուկը ծնվել է Էտել Լուիսի և Ուիլամ Հենրի Դյուկ ավագի ընտանիքում[3][4]։ Սկզբանական դերասանական կրթությունը ստացել է համայնքային քոլեջում, այնուհետև դերասանի վարպետություն ուսումնասիրել է Բոստոնի, Նյու-Յորքի և Ամերիկյան կինոարվետի համալսարաններում։
Իր առաջին ներկայացումը եղել է Բրոդվեյի թատրունում։ 80-ական թվականներին եղել է որոշ հեռւստասերիալների ռեժիսոր, որոնցից է «Մայամիի ոստիկանությունը» հեռուստասերիալը։
Թիվ | Ֆիլմի անուն |
---|---|
1973-1978 | «Ոստիկանության սպան» |
1975-1979 | «Ստարսկին և Հատչը» |
1987 | «Թալանիչը» |
1990 | «Թռչունը մետաղալարի վրա» |
1993 | «Քույրիկ, գործիր» |
1993 | «Հասարակության սպառնալիքը» |
1998 | «Փողոցի կանոնները» |
1999 | «Անգլիացին» |
1999 | «Հիմարը» |
2000 | «Ով է սպանել Ատլանտի երեխաներին» |
2002 | «Կարմիր վիշապը» |
2003 | «Ազգային անվտանգություն» |
2006 | «Իքս-Մարդիկ։ Վերջին ճակատամարտը » |
2008 | «Իմ անձնական թշնամին» |
Բիլ Դյուկը ռեժիսոր է եղել ամերիկյան հեռուստատեսությունում։ Բացի դրանից ռեժիսոր է նաև մի քանի ֆիլմերում՝ «Հարլեմի զայրույթը», «Քողի տակ», «Գանգստեր»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.