Ռուսաստան
պետություն Արևելյան Եվրոպայում և Հյուսիսային Ասիայում, տարածքով աշխարհի ամենամեծ պետությունը / From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստան (ռուս.՝ Россия), պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն (ռուս.՝ Российская Федерация), միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում[7]։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ մի մասը՝ Եվրոպայի արևելքում[8]։ Ռուսաստանն աշխարհի խոշորագույն պետությունն է[9] և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը[10]՝ ներառելով տասնմեկ ժամային գոտիներ։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2024 թվականի տվյալների՝ Ռուսաստանի բնակչության թիվը կազմում է ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77 %-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում, որտեղ էլ տեղակայված է մայրաքաղաք Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ Ռուսաստանի նշանավոր քաղաքների թվում են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է, հիմնական բնակիչները՝ ռուսները։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։
Ռուսաստանի Դաշնություն Российская Федерация |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Государственный гимн России» Ռուսաստանի ազգային օրհներգ (տառադարձությամբ՝) Գասուդարստվեննիյ գիմն Ռասիսկըյ Ֆեդերացիյի |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Մոսկվա | |||
Պետական լեզուներ | ռուսերեն | |||
Էթնիկ խմբեր | ||||
Կառավարում | Կիսանախագահական դաշնային հանրապետություն | |||
- | Նախագահ | Վլադիմիր Պուտին | ||
- | Վարչապետ | Միխայիլ Միշուստին | ||
Կազմավորում[1] | ||||
- | Կիևյան Ռուսիա | 882 | ||
- | Մոսկվայի մեծ իշխանություն | 1283 | ||
- | Ռուսական թագավորություն | հունվարի 16, 1547 | ||
- | Ռուսական կայսրություն | հոկտեմբերի 22, 1721 | ||
- | Ռուսաստանի հանրապետություն | սեպտեմբերի 14, 1917 | ||
- | Ռուսաստանի ԽՖՍՀ | նոյեմբերի 7, 1917 | ||
- | Խորհրդային Միություն | դեկտեմբերի 30, 1922 | ||
- | Ռուսաստանի Դաշնություն | դեկտեմբերի 25, 1991 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 16,376,870 կմ² (1-ին[2]) | ||
- | Ջրային (%) | 13 (այդ թվում ճահիճները)[3] | ||
Բնակչություն | ||||
- | 2022 նախահաշիվը | |||
- | Խտություն | 8.3 /կմ² (209-րդ) 21.8 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4.323 տրիլիոն[6] (6-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $30,040[6] (49-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.754 տրիլիոն[6] (12-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $12,191[6] (67-րդ) | ||
Ջինի (2015) | 37.7 (98) | |||
ՄՆԶԻ (2017) | 0.816 (49-րդ) | |||
Արժույթ | Ռուբլի (RUB) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+2 to +12) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+3 to +13) | ||
Ազգային դոմեն | .ru, .su, .рф | |||
Հեռախոսային կոդ | +7 |
Ռուսաստանի Դաշնությունը սահմանակցում է տասնութ պետությունների՝ այդ չափանիշով ևս զբաղեցնելով առաջին տեղը։ Մասնավորապես՝ ցամաքային սահման ունի Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի (Կալինինգրադի երկրամասով), Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Չինաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Օխոտի ծովով սահմանակցում է Ճապոնիային, իսկ Բերինգի նեղուցով՝ ԱՄՆ-ի Ալյասկա նահանգին[11]։ Որպես իրեն սահմանակից երկիր Ռուսաստանը ճանաչում է նաև Վրաստանի մաս համարվող Աբխազիայի և Հարավային Օսիայի Հանրապետություններին, որոնք անկախություն են ստացել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում, սակայն մինչ օրս միջազգային ճանաչում չունեն։
Մերօրյա ռուսների նախահայրերի՝ արևելյան սլավոնների գաղթը դեպի Եվրոպա տեղի է ունցել 3-8-րդ դարերում[12]։ 9-րդ դարում հիմնադրվել է Կիևյան Ռուսիան, որի Ռյուրիկովիչ արքա Վլադիմիրը 988 թվականին ընդունել է ուղղափառ քրիստոնեություն[13]։ Ռուսիայում մոնղոլական տիրապետության ավարտից հետո ստեղծվել է Մոսկվայի մեծ իշխանությունը, որը Իվան IV Ահեղ արքայի ջանքերով դարձել է կենտրոնացված ռուսական պետություն[14]։ Միապետությունը Ռուսաստանում պահպանվել է մինչև 1917 թվականի մարտը, երբ պատմության ասպարեզ է դուրս եկել Ռուսաստանի հանրապետությունը, որը վերահսկում էր նախկին Ռուսական կայսրության տարածքը։ Հոկտեմբերյան և փետրվարյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվել է Խորհրդային Միությունը, որն առաջին սոցիալիստական պետությունն էր աշխարհում[15]։ Հետագայում խորհրդային բանակը հաղթանակել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին վճռորոշ ճակատամարտում՝ ազդարարելով Գերմանիայի կապիտուլյացիան[16][17]։ Ներկայիս Ռուսաստանը դաշնային կառուցվածքով կիսանախագահական հանրապետություն է, որը համարվում է ԽՍՀՄ իրավահաջորդը։ 20-րդ դարավերջից Ռուսաստանի քաղաքական համակարգում գերիշխում է Վլադիմիր Պուտինի վարչակարգը, որի օրոք երկիրն ապրում է ժողովրդավարական հետընթաց և ավտորիտարիզմի վերելք։ Վերջին տասնամյակներում Ռուսաստանը ռազմական ներգրավվածություն է ունեցել նախկին ԽՍՀՄ տարածքում ընթացող շարք հակամարտություններում, ներառյալ՝ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը, 2014 թվականի Ղրիմի բռնակցումը, ինչպես նաև արևելյան Ուկրաինայի չորս այլ շրջանների անեքսիան 2022 թվականից ընթացող ներխուժման շրջանակներում։
Միջազգային վարկանշային աղյուսակներում Ռուսաստանը զբաղեցնում է ստորին հորիզոնականներ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մամուլի ազատության ցուցանիշներով․ բնութագրական է կոռուպցիայի բարձր մակարդակը։ Ռուսաստանն աշխարհի տասներկուերորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող երկիրն է[18], իսկ ըստ ՀՆԱ-ի ցուցանիշի՝ վեցերորդը[19]։ Հանքային և էներգետիկ հսկայածավալ ռեսուրսների պաշարներով այս երկիրը խոշորագույնն է աշխարհում և համարվում է նավթի և բնական գազի առաջատար արտադրողներից մեկը[20]։ Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային հինգ միջուկային տերություններից է, որը տարածաշրջանային ուժ լինելուց բացի նաև պոտենցիալ գերտերություն է։ Ներկայումս ԱՄՆ-ի հետ սառը պատերազմը, որը մեծապես բնութագրվում է սպառազինության մրցավազքով, էլ ավելի է ընդգծում Ռուսաստանի ազդեցությունը տարբեր տարածաշրջաններում։
Դաշնությունն անդամակցում է այնպիսի միջազգային կազմակերպությունների[21][22], ինչպիսիք են ՄԱԿ-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, մեծ քսանյակը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, ԱՀԿ-ը և այլն։ ՌԴ նախաձեռնությամբ ստեղծված կազմակերպություններից նշանավոր են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու ԵՏՄ-ն[23]