Ռյուրիկովիչներ
From Wikipedia, the free encyclopedia
Ռյուրիկովիչներ, իշխաններ, ըստ տարեգրական տեղեկության Ռյուրիկի որդին համարվող Կիևի մեծ իշխան Իգորի հետնորդները։ Ռյուրիկովիչները գլխավորել են Հին պետությունը և ֆեոդալական մասնատվածության շրջանում մեծ ու փոքր իշխանությունները։
Արագ փաստեր Ռյուրիկովիչներ ...
Ռյուրիկովիչներ | |||
---|---|---|---|
Country | Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս | ||
Titles | Ռուսական պետականությունների ղեկավարների ցանկ
| ||
Founding year | 862 | ||
Dissolution | 1598 |
Փակել
12-13-րդ դարերում որոշ ռյուրիկովիչներ կոչվել են նաև Ռյուրիկովիչների ճյուղավորումների տոհմահայրերի անունով՝ Մոնոմախովիչներ, Օգլովիչներ և այլն։ Մոսկվայի մեծ իշխանները և ռուսական ցարերը վլադիմիր-սուզդալյան Մոնոմախովիչների հետնորդներն էին։ Ռյուրիկովիչների վերջին ցարը՝ Ֆեոդոր Իվանովիչը, մահացել է 1598 թվականին։ Ռյուրիկովիչներից սերող որոշ ազնվականական ընտանիքների սերունդները գոյատևել են մինչև 20-րդ դարի սկիզբը։