Չուվաշներ
From Wikipedia, the free encyclopedia
Չուվաշներ (ինքնաանվանում — չուվաշերեն՝ чăваш - չայվաշ) — թյուրքական ազգություն[1], Ռուսաստանի Չուվաշական հանրապետության հիմնական բնակչությունը։ Ամբողջ աշխարհում բնակվում են մոտ 1,5 միլիոն չուվաշներ, որոնցից 1 միլիոն 435 հազարը (համաձայն 2010 թվականի համառուսաստանյան մարդահամարի) բնակվում են Ռուսաստանում։ Չուվաշիայում բնակվում է Ռուսաստանում բնակվող բոլոր չուվաշների մոտ կեսը, մնացածը բնակվում են գործնականորեն Ռուսաստանի բոլոր այլ շրջաններում։ Չուվաշների ոչ մեծ մասը բնակվում է Ռուսաստանից դուրս, Ղազախստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում։
Չուվաշները բաժանվում են երեք էթնիկ խմբերի՝
- Վիրյալ (կամ տուրի) — Չուվաշիայի հյուսիս-արևմուտք;
- Անատ ենչի — Չուվաշիայի հյուսիս-արևելք;
- Անատրի — Չուվաշիայի հարավ;
Ազգությունը ունի իր լեզուն, չուվաշերենը, որը հանդիսանում է միակ կենդանի մնացածը թյուրքական լեզվախմբի բուլղարական լեզուների խմբից։
Հիմնական կրոնական հավատամքն է ուղղափառ քրիստոնեությունը, կան նաև ավանդական հավատամքի դավանողներ[2][3][4][5], ինչպես նաև մուսուլմաններ[6]։