Մայրցամաքային Եվրոպա
From Wikipedia, the free encyclopedia
Կոնտինենտալ կամ մայրցամաքային Եվրոպա (անգլ.՝ Continental or mainland Europe), Եվրոպա մայրցամաքի մաս, բացի շրջակա կղզիներից[1][2], որը կարող է մեկնաբանվել նաև ոչ միանշանակ՝ ինչպես եվրոպական աշխարհամաս, որը կարող է և նշանակել ողջ Եվրոպա, և եվրոպացիների համար, պարզապես մայրցամաք։
Մայրցամաքային Եվրոպան առավել տարածված է հասկանալ որպես Եվրոպայի տարածք, որը բացառում է մայրցամաքային կղզիները, այդ թվում հունական կղզիները, Կիպրոսը, Մալթան, Սիցիլիան, Սարդինիան, Կորսիկան, Բալեարյան կղզիները, Իռլանդիա կղզին, Մեծ Բրիտանիա կղզին, Մեն կղզին, Նորմանդյան կղզիները, Նոր Երկիր ու Դանիական կղզիախումբը, ինչպես նաև մոտակա օվկիանոսային կղզիները, ներառյալ Կանարյան կղզիները, Մադեյրա, Ազորյան կղզիները, Իսլանդիան, Ֆարերյան կղզիները և Շպիցբերգենը։
Սկանդինավյան թերակղզին երբեմն նույնպես բացառվում է, քանի որ թեև նա տեխնիկապես կոնտինենտալ Եվրոպայի մասն է կազմում, բայց մայրցամաքի մնացած մասերի հետ կապը Բալթիկ կամ Հյուսիսային ծովի միջոցով է իրականանում (այլ ոչ թե երկար՝ ցամաքային ճանապարհով, որը ներառում է ճանապարհորդություն դեպի թերակղզու հյուսիս, որն անցնում է Ֆինլանդիայով, որից հետո Եվրոպայի հյուսիս-արևելքով դեպի հարավ)։
Եվրոպա հասկացությունը, որպես աշխարհաքաղաքական և մշակութային տերմին, հիմնական Եվրոպայի (core Europe կամ Kerneuropa), պատմական Կարոլինգյան կայսրություն (800-887) մայրցամաքային տարածքի և լատինական քրիստոնեական աշխարհի տարածքն է, որը ընդգրկում է ժամանակակից Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան (կամ գերմանախոս Եվրոպան) և Բենիլյուքս պետությունները (պատմական Ավստրասիան)։ Կարոլինգյան Եվրոպայի այս պատմական կենտրոնը 1950-ական թվականներին գիտակցաբար շրջանառվել է որպես ապագա Եվրոպական ինտեգրման պատմական էթնո-մշակութային հիմք (Multi-speed Europe)[3][4]։