Ժամային գոտի
From Wikipedia, the free encyclopedia
Ժամային գոտին երկրի տարածքի մի մաս է, որի վրա համապատասխան որոշ օրենքի հետ գործում է գոտային ժամանակը։ Ժամային գոտին Երկրի մակերևույթի վրայի 15° լայնության մի պայմանական շերտ է։ Ժամային գոտի հասկացությունն իր մեջ ընդգրկում է նաև ամսաթվի համընկնումը՝ այդ դեպքում UTC-10 և UTC+14 ժամային գոտիները պետք է հաշվել որպես տարբեր, թեև դրանց մեջ գործում է օրվա միևնույն ժամանակը։
Ժամային գոտիների ձևավորումը կապված է, մի կողմից, իր առանցքի շուրջ Երկրի պտույտը հաշվի առնելու համար, իսկ մյուս կողմից՝ որոշելու համար մոտավորապես միևնույն տեղական ժամանակով տարածքները այնպես, որ ժամային գոտիների ժամանակի տարբերությունները պատիկ լինեն մեկ ժամին։ Արդյունքում որոշված է եղել, որ պետք է լինեն թվով 24 ժամային գոտիներ և դրանցից յուրաքանչյուրը պիտի ընդգրկի մոտավորապես 15° լայնությամբ տարածք (± 7,5° համապատասխան միջին միջօրեագծի նկատմամբ)։
Ներկայումս ժամանակը որոշվում է Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) օգնությամբ, որն ընդունված է եղել Գրինվիչի ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի սանդղակը հիմնված է միջազգային ատոմային ժամանակի համաչափ սանդղակի վրա և ավելի հարմար է քաղաքացիական օգտագործման համար։ Աշխարհի շուրջ ժամային գոտիները դրսևորվում են UTC-ից ինչպես դրական, այդպես էլ բացասական շարժով։ Հարկավոր է հիշել, որ ժամանակը ըստ UTC-ի չի փոխվում ոչ ձմռանը, ոչ էլ ամռանը։ Այդ պատճառով, այն վայրերի համար, որտեղ կա ամառային ժամանակի անցում, UTC-ի նկատմամբ շարժը չի փոխվում։