Ֆինլանդիա
երկիր Հյուսիսային Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi, [ˈsuo̯mi] ( լսել), շվեդ.՝ Finland [ˈfɪ̌nland] ( լսել), պաշտոնապես՝ Ֆինլանդիայի Հանրապետություն, ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland), սկանդինավյան պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Շվեդիային, հյուսիսում՝ Նորվեգիային, արևելքում՝ Ռուսաստանին, արևմուտքում՝ Բոտնիկի ծոցին, հարավում՝ Ֆիննական ծոցով Էստոնիային։ Ֆինլանդիայի կազմի մեջ են մտնում նաև Ալանդյան կղզիները՝ Մարիեհամն կենտրոնով։ Երկիրը զբաղեցնում է 338,145 քառակուսի կիլոմետր տարածք՝ 5,6 միլիոն բնակչությամբ։ Ամենամեծ բնակավայրը մայրաքաղաք Հելսինկին է, իսկ բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են ֆինները։ Թեպետ երկրի բնակչության միայն 5.1 տոկոսն է շվեդերենը համարում մայրենի լեզու[6], այն Ֆինլանդիայում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ ֆիններենին զուգահեռ։ Ֆինլանդիայի կլիման հարավից հյուսիս տատանվում է խոնավ ցամաքայինից մինչև մերձարկտիկական։ Երկրի տարածքի զգալի մասը ծածկված է բարեխառն գոտու փշատերև անտառներով, որտեղ հանդիպում են ավելի քան 180 հազար մեծ ու փոքր լճային տարածություններ[7][8]։
Ֆինլանդիայի Հանրապետություն Suomen tasavalta Republiken Finland |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Մեր երկիր» ֆիններեն՝ Maamme շվեդ.՝ Vårt land |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հելսինկի | |||
Պետական լեզուներ | ||||
Էթնիկ խմբեր (2023) | ||||
Կառավարում | ունիտար խորհրդարանական հանրապետություն[1] | |||
- | Նախագահ | Ալեքսանդր Ստուբ | ||
- | Վարչապետ | Պետտերի Օրպո | ||
- | Խորհրդարանի խոսնակ | Յուսսի Հալլա-ահո | ||
Անկախություն | Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունից[2] | |||
- | Ֆինլանդիայի մեծ իշխանության հռչակում Ռուսական կայսրության կազմում | մարտի 29, 1809 | ||
- | Լիակատար անկախության հռչակում | դեկտեմբերի 6,1917 | ||
- | Ֆիննական քաղաքացիական պատերազմ | հունվար-մայիս, 1918 | ||
- | Սահմանադրության ընդունում | հուլիսի 17, 1919 | ||
- | Ձմեռային պատերազմ | նոյեմբերի 30, 1939 -մարտի 13, 1940 | ||
- | Խորհրդա-ֆիննական պատերազմ | հունիսի 25, 1941-սեպտեմբերի 19, 1944 | ||
- | ԵՄ անդամակցություն | հունվարի 1, 1995 | ||
- | ՆԱՏՕ անդամակցություն | ապրիլի 4, 2023 | ||
- | Ջրային (%) | 9.71 (2015)[3] | ||
Բնակչություն | ||||
- | 2023 նախահաշիվը | ▲ 5,603,851[4] (114-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $335.760 մլրդ[5] (59-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $59,869[5] (24-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2023 գնահատում | |||
- | Ընդհանուր | ▲ $305.689 մլրդ[5] (48-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | ▲ $54,507[5] (16-րդ) | ||
Ջինի (2023) | 26.6 | |||
ՄՆԶԻ (2022) | 0.942 (12-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .fi, .axa, .eub | |||
Հեռախոսային կոդ | +358 |
Ֆինլանդիայի տարածքը մարդու կողմից բնակեցվել է դեռևս մ.թ.ա. մոտ 9000 թվականին՝ վերջին սառցե դարաշրջանի ավարտին[9]։ 13-րդ դարավերջին Հյուսիսային խաչակրաց արշավանքների արդյունքում, Ֆինլանդիան դարձել է Շվեդական կայսրության մաս։ 1809 թվականին Ֆիննական պատերազմի ելքով պայմանավորված այս հողերը գրավվել է Ռուսաստանի կողմից և նույն տարում Ռուսական կայսրության կազմում ձևավորվել է Ֆինլանդիայի մեծ իշխանությունը։ 1906 թվականին Ֆինլանդիան դարձել է առաջին պետությունը Եվրոպայում, որը սահմանել է համընդհանուր ընտրական իրավունք և առաջին պետությունն աշխարհում, որն իր բոլոր չափահաս քաղաքացիներին հնարավորություն էր ընձեռել առաջադրվել և ընտրվել պետական բոլոր պաշտոններում[10]։ 1917 թվականին Ֆինլանդիան հռչակել է իր լիակատար անկախությունը Ռուսական կայսրությունից, իսկ հաջորդ տարում ներքաշվել արյունալի քաղաքացիական պատերազմների մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆինլանդիան կռվել է Խորհրդային միության դեմ Ձմեռային և խորհրդա-ֆիննական պատերազմներում, իսկ ավելի ուշ Նացիստական Գերմանիայի դեմ Լապլանդական պատերազմում։ Արդյունքում՝ երկիրը կորցրել է իր երբեմնի տարածքների մի մասը՝ պահպանելով անկախությունը։
Մինչև 1950-ական թվականներ Ֆինլանդիայի տնտեսության առաջատար ճյուղը եղել է գյուղատնտեսությունը։ Աշխարհամարտի ավարտից հետո ֆիններին հաջողվել է ստեղծել զարգացած տնտեսություն և դրա հիման վրա՝ սկանդինավյան մոդելի սոցիալական պետություն, որն ապահովում է մեկ շնչի հաշվով բարձր եկամուտ[11]։ Սառը պատերազմից ժամանակահատվածում երկիրը հռչակել է չեզոքության արտաքին կուրս, որը, սակայն, ընդհատվել է 2022 թվականի Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, որին հաջորդող տարում Ֆինլանդիան հարևան Շվեդիայի հետ զուգահեռ դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ։ Ֆինլանդիան 1995 թվականից Եվրոպական միության, իսկ 1999 թվականից՝ Եվրոգոտու լիիրավ անդամ է։ Երկիրն անդամակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, որոնց թվում են ՄԱԿ-ը, Հյուսիսային խորհուրդը, Շենգենյան գոտին, Եվրոպայի խորհուրդը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը և այլն։
Ֆինլանդիան զարգացած պետություն է, որն աչիք է ընկնում օրինակելի կրթական համակարգով, տնտեսական մրցունակության առաջատար ցուցանիշներով, քաղաքացիական ազատությունների առատությամբ, կյանքի բարձր որակով և մարդկային զարգացվածությամբ[12][13][14][15]։ ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների որոնման հանձնաժողովի տվյալներով Ֆինլանդիան 2019 թվականից ի վեր հինգ տարի անընդմեջ ճանաչվում է աշխարհի ամենից երջանիկ երկիրը։