Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա (2022-այժմ)
զինված հակամարտությունը, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, երբ Ռուսաստանի զինված ուժերը մտան Ուկրաինա / From Wikipedia, the free encyclopedia
Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կամ Ռուս-ուկրաինական պատերազմ, զինված հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որը սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ[4]։ Պատերազմին նախորդել է Ռուսաստանի կողմից, Ուկրաինական տարածքից օկուպացված, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախության ճանաչումը[5]։ Համարվում է ամենամեծ ռազմական հակամարտությունը Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո[6][7][8]։ Քանի որ ավելի քան 2,9 մլն ուկրաինացիներ լքել են երկիրը, ներխուժման հետևանքով առաջացել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում փախստականների ամենամեծ ճգնաժամը[9][10][11]։
Թվական | Փետրվարի 24, 2022 | ||||
---|---|---|---|---|---|
Մասն է | Ռուս-ուկրաինական պատերազմ (2014-այժմ) | ||||
Վայր | Ուկրաինա | ||||
Արդյունք | Ընթանում է | ||||
Հակառակորդներ | |||||
Ռուսաստան ԴԺՀ ԼԺՀ Աջակցություն | Ուկրաինա | ||||
Հրամանատարներ | |||||
Վլադիմիր Պուտին Միխայիլ Միշուստին Սերգեյ Շոյգու | Վոլոդիմիր Զելենսկի Դենիս Շմիգալ Ալեքսեյ Ռեզնիկով | ||||
Կողմերի ուժեր | |||||
Ռուսաստան
1,000,000 (Զինված ուժեր) | Ուկրաինա
| ||||
Ռազմական կորուստներ | |||||
| |||||
Ընդհանուր կորուստներ |
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին (UTC+3) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում[12]։ Ռուսական զորքերը ներխուժեցին ուկրաինական տարածք՝ Ռուսաստանի մայրցամաքային տարածքից, Բելառուսից և դեռևս 2014 թվականին Ռուսաստանին բռնակցված Ղրիմից։ Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։ Գործողությունների շրջանակում ձևավորվեցին չորս հիմնական ռազմաբեմեր՝ Կիևի, հյուսիսարևելյան, արևելյան և հարավային (խերսոնյան)։ Բացի այդ, ռուսական օկուպացիոն ուժերը նաև օդային և հրթիռային հարվածներ հասցրին Ուկրաինայի արևմուտքում։ Ռուսական ուժերը մոտեցել կամ պաշարել են առանցքային համարվող բնակավայրերը, ինչպիսիք են՝ Չերնիգովը, Խարկովը, Խերսոնը, մայրաքաղաք Կիևը, Մարիուպոլը և Սումին[13], սակայն ողջ ընթացքում ընդհարվել են կոշտ դիմադրության, ինչպես նաև առերեսվել լոգիստիկ և այլ բնույթի մարտահրավերների, որոնք խոչընդոտել են հետագա առաջընթացը[14][15]։ Լայնամասշտաբ ներխուժումը սանձազերծելուց երեք շաբաթ անց ռուսական բանակն առավել շոշափելի հաջողություններ է գրանցել Ուկրաինայի հարավում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնեց, որ այս ռազմական գործողությունների հիմնական նպատակը Ուկրաինայի՝ որպես պետության կազմալուծումն է[16]։ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին[17]։
Ռուսաստանի ներխուժումն արժանացավ միջազգային համատարած դատապարտմանը, ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, մինչդեռ Ռուսաստանում հակապատերազմական բողոքի ցույցերն ուղեկցվեցին զանգվածային անօրինական ձերբակալություններով[18][19]։