From Wikipedia, the free encyclopedia
Ծովի հատակի սպառազինությունների վերահսկման համաձայնագիր կամ Ծովի հատակի համաձայնագիր (անգլ.՝ Seabed Treaty), պաշտոնապես՝ Ծովի հատակում և օվկիանոսի հատակում և դրա ընդերքում միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ զենքերի տեղակայման արգելքի մասին համաձայնագիր, բազմակողմ համաձայնագիր Միացյալ Նահանգների, Խորհրդային Միության (իրավահաջորդ՝ Ռուսաստան), Միացյալ Թագավորության և 91 այլ երկրներ, միջև[1], որոնք արգելում են միջուկային զենքի կամ «զանգվածային ոչնչացման զենքի» տեղադրումը օվկիանոսի հատակում առափնյա գոտուց 22,2 կմ (12 մղոն) հեռավորության վրա։ Համաձայնագիրը ստորագրող երկրներին թույլ է տալիս հետևել ցանկացած այլ ստորագրող երկրի՝ 22,2 կմ գոտուց այն կողմ գտնվող ծովի հատակի բոլոր «գործողությունները»՝ համաձայնագրի համապատասխանությունն ապահովելու համար։
Անտարկտիկայի համաձայնագրի, Տիեզերական տարածության համաձայնագրի և միջուկային զենքից ազատ գոտու մասին պայմանագրերի նման, Ծովի հատակի զենքի վերահսկման համաձայնագիրը փորձում է կանխել միջազգային բախումների և միջուկային զենքի ներմուծումը դրանցից մինչ այժմ ազատ տարածք։ Այնուամենայնիվ, ծովի հատակի շուրջ համաձայնության հասնելը ներառում էր խնդիրներ, որոնք չեն հանդիպել մյուս երկու պայմանագրերը կնքելիս։
Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[3] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[4] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[5] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[6] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[7] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[8] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[9] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[10] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[11] |
Ընդամենը: |
1960-ական թվականներին օվկիանոսագիտության տեխնոլոգիայի առաջխաղացումը և օվկիանոսի հատակի հսկայածավալ և գործնականում չօգտագործված ռեսուրսների հանդեպ մեծ հետաքրքրության աճը հանգեցրին մտավախության, որ օրենքով հստակ հաստատված կանոնների բացակայությունը կարող է հանգեցնել բախումների։ Եվ միաժամանակ մտավախություն կար, որ երկրները կարող են ծովի հատակն օգտագործել որպես միջավայր նոր ռազմակայաններ ստեղծելու համար, այդ թվում՝ միջուկային զենք արձակելու ունակ երկրները։
1967 թվականի օգոստոսին Մալթայի դեսպան Պարդոյի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրած առաջարկին համապատասխան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 1967 թվականի դեկտեմբերի 18-ին, ստեղծեց ժամանակավոր հանձնաժողով՝ ուսումնասիրելու ծովի հատակը խաղաղ նպատակներով վերապահելու ուղիները, որի նպատակն էր. ապահովել, «որ ծովի հատակի և օվկիանոսի հատակի հետազոտությունն ու օգտագործումը իրականացվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության սկզբունքներին և նպատակներին համապատասխան՝ հանուն միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և ամբողջ մարդկության շահերի»։
Հաջորդ տարի Կոմիտեին տրվեց մշտական կարգավիճակ։ Միևնույն ժամանակ, ծովի հատակին առնչվող ռազմական և սպառազինությունների վերահսկման հարցերն ուղարկվել են Զինաթափման տասնութ ազգերի կոմիտե (անգլ.՝ ENDC) և դրա իրավահաջորդ՝ Զինաթափման կոմիտեի համաժողով (անգլ.՝ CCD): Նախագահ Նիքսոնը 1969 թվականի մարտի 18-ի հաղորդագրության մեջ ասել է, որ ENDC- ի ամերիկյան պատվիրակությունը պետք է քննարկի ծովի հատակում և օվկիանոսի հատակին զանգվածային ոչնչացման զենքի տեղակայումը արգելող միջազգային համաձայնագրի համար անհրաժեշտ գործոնները և մատնանշել է, որ այդ համաձայնագիրը, ինչպես Անտարկտիդայի և Տիեզերական տարածության համաձայնագրերը, «կկանխի սպառազինությունների մրցավազքը նախքան այն սկսելու հնարավորություն ունենալը»։
Օվկիանոսի հատակի զենքի վերահսկման մասին այս համաձայնագրի ստորագրումը իրականացվել է Վաշինգտոնում, Լոնդոնում և Մոսկվայում 1971 թվականի փետրվարի 11-ին[12]։ Այն ուժի մեջ է մտել 1972 թվականի մայիսի 18-ին, երբ Միացյալ Նահանգները, Միացյալ Թագավորությունը, Խորհրդային Միությունը և ավելի քան 22 երկրներ այն վավերացրել են։ 2018 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ 94 գործող պետություններ հանդիսանում են պայմանագրի կողմեր, մինչդեռ ևս 21-ը ստորագրել են պայմանագիրը, բայց չեն ավարտել վավերացումը[1]։
Ստորև ներկայացված աղյուսակում նշված են ամսաթվեր, թե երբ և որ վայրում են պետությունները ստորագրել կամ ի պահ հանձնել իրենց համաձայնությունը։ Վայրը նշվում է ՝ (Լ) Լոնդոնի, (Մ) Մոսկվայի և (Վ) Վաշինգտոնի համար։
Երկիր[1][13][14][15] | Ստորագրում | Ի պահ է հանձնել | Կարգավիճակ |
---|---|---|---|
Աֆղանստան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 ապրիլի 22 (Մ) 1971 ապրիլի 23 (Լ) |
Վավերացում |
Ալժիր | 1992 հունվարի 27 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Անտիգուա և Բարբուդա | 1988 նոյեմբերի 16 (Վ) 1988 դեկտեմբերի 26 (Մ) |
Միացյալ Թագավորությունյի իրավահաջորդ | |
Արգենտինա | 1971 սեպտեմբերի 3 (Լ, Մ, Վ) |
1983 մարտի 21 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Ավստրալիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1973 հունվարի 23 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Ավստրիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 օգոստոսի 10 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Բահամյան Կղզիներ | 1989 հունիսի 7 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Բելառուս | 1971 մարտի 3 (Մ) |
1971 սեպտեմբերի 14 (Մ) |
Վավերացվել է որպես Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Բելգիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 նոյեմբերի 20 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Բենին | 1971 մարտի 18 (Վ) |
1986 հունիսի 19 (Մ) 1986 հուլիսի 2 (Լ) |
Վավերացում |
Բոսնիա և Հերցեգովինա | 1994 օգոստոսի 15 (Վ) |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության իրավահաջորդ | |
Բոտսվանա | 1971 փետրվարի 11 (Վ) |
1972 նոյեմբերի 10 (Վ) |
Վավերացում |
Բրազիլիա | 1971 սեպտեմբերի 3 (Լ, Մ, Վ) |
1988 մայիսի 10 (Լ, Վ) 1988 օգոստոսի 4 (Մ) |
Վավերացում |
Բուլղարիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 ապրիլի 16 (Մ) 1971 մայիսի 7 (Վ) |
Վավերացում |
Կանադա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 մայիսի 17 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Կաբո Վերդե | 1979 հոկտեմբերի 24 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | 1971 փետրվարի 11 (Վ) |
1981 հուլիսի 9 (Վ) |
Վավերացում |
Չինաստան | 1991 փետրվարի 28 (Լ, Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կոնգոյի Հանրապետություն | 1978 հոկտեմբերի 23 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կոտ դ'Իվուար | 1972 հունվարի 14 (Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կուբա | 1977 հունիսի 3 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կիպրոս | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 նոյեմբերի 17 (Լ, Մ) 1971 դեկտեմբերի 30 (Վ) |
Վավերացում |
Չեխիա | 1993 հունվարի 1 (Վ) 1993 ապրիլի 5 (Լ) |
Չեխոսլովակիայի իրվահաջորդ | |
Դանիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 հունիսի 15 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Դոմինիկյան Հանրապետություն | 1971 փետրվարի 11 (Վ) |
1972 փետրվարի 11 (Վ) |
Վավերացում |
Եթովպիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1977 հուլիսի 12 (Լ) 1977 հուլիսի 14 (Մ, Վ) |
Վավերացում |
Ֆինլանդիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 հունիսի 8 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Գերմանիա | 1971 հունիսի 8 (Լ, Մ, Վ) |
1975 նոյեմբերի 18 (Լ, Վ) |
Վավերացում |
Գանա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 օգոստոսի 9 (Վ) |
Վավերացում |
Հունաստան | 1971 փետրվարի 11 (Մ) 1971 փետրվարի 12 (Վ) |
1985 մայիսի 28 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Գվատեմալա | 1971 փետրվարի 11 (Վ) |
1996 ապրիլի 1 (Վ) |
Վավերացում |
Գվինեա Բիսաու | 1976 օգոստոսի 20 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Հունգարիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 օգոստոսի 13 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Իսլանդիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 մայիսի 30 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Հնդկաստան | 1973 հուլիսի 20 (Լ, Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Իրան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 օգոստոսի 26 (Լ, Վ) 1971 սեպտեմբերի 6 (Մ) |
Վավերացում |
Իրաք | 1971 փետրվարի 22 (Մ) |
1972 սեպտեմբերի 13 (Մ) |
Վավերացում |
Իռլանդիա | 1971 փետրվարի 11 (Լ, Վ) |
1971 օգոստոսի 19 (Լ, Վ) |
Վավերացում |
Իտալիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1974 սեպտեմբերի 3 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Ճամայկա | 1971 հոկտեմբերի 11 (Լ, Վ) 1971 հոկտեմբերի 14 (Մ) |
1986 հուլիսի 30 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Ճապոնիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 հունիսի 21 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Հորդանան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 օգոստոսի 17 (Վ) 1971 օգոստոսի 30 (Մ) |
Վավերացում |
Հարավային Կորեա | 1971 փետրվարի 11 (Լ, Վ) |
1987 հունիսի 25 (Լ, Վ) |
Վավերացում |
Լաոս | 1971 փետրվարի 11 (Լ, Վ) 1971 փետրվարի 15 (Մ) |
1971 հոկտեմբերի 19 (Լ) 1971 հոկտեմբերի 22 (Մ) |
Վավերացում |
Լատվիա | 1992 հունիսի 24 (Լ) 1992 օգոստոսի 3 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Լեսոթո | 1971 սեպտեմբերի 8 (Վ) |
1973 ապրիլի 3 (Վ) |
Վավերացում |
Լիբիա | 1990 հուլիսի 6 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Լիխտենշտայն | 1991 մայիսի 30 (Լ, Վ) 1991 մայիսի 31 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Լյուքսեմբուրգ | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1982 նոյեմբերի 11 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Մալայզիա | 1971 մայիսի 20 (Լ, Մ, Վ) |
1972 հունիսի 21 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Մալթա | 1971 փետրվարի 11 (Լ, Վ) |
1971 մայիսի 4 (Վ) |
Վավերացում |
Մավրիկիոս | 1971 փետրվարի 11 (Վ) |
1971 ապրիլի 23 (Վ) 1971 մայիսի 3 (Լ) |
Վավերացում |
Մեքսիկա | 1984 մարտի 23 (Լ, Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Մոնղոլիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ) |
1971 հոկտեմբերի 8 (Մ) 1981 նոյեմբերի 15 (Լ) |
Վավերացում |
Չեռնոգորիա | 2006 հունիսի 3 (Մ) 2006 դեկտեմբերի 12 (Լ) |
Իրավահաջորդն է Սերբիա և Չեռնոգորիայի[Ն 1] | |
Մարոկկո | 1971 փետրվարի 11 (Մ, Վ) 1971 փետրվարի 18 (Լ) |
1971 հուլիսի 26 (Լ) 1971 օգոստոսի 5 (Վ) |
Վավերացում |
Նեպալ | 1971 փետրվարի 11 (Մ, Վ) 1971 փետրվարի 24 (Լ) |
1971 հուլիսի 6 (Լ) 1971 հուլիսի 29 (Մ) |
Վավերացում |
Նիդերլանդներ | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1976 հունվարի 14 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Նոր Զելանդիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 փետրվարի 24 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Նիկարագուա | 1971 փետրվարի 11 (Վ) |
1973 փետրվարի 7 (Վ) |
Վավերացում |
Նիգեր | 1971 փետրվարի 11 (Վ) |
1971 օգոստոսի 9 (Վ) |
Վավերացում |
Նորվեգիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 հունիսի 28 (Լ, Մ) 1971 հունիսի 29 (Վ) |
Վավերացում |
Պանամա | 1971 փետրվարի 11 (Վ) |
1974 մարտի 20 (Վ) |
Վավերացում |
Ֆիլիպիններ | 1993 նոյեմբերի 5 (Լ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Լեհաստան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 նոյեմբերի 15 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Պորտուգալիա | 1975 հունիսի 24 (Լ, Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Կատար | 1974 նոյեմբերի 12 (Լ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Ռումինիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 հուլիսի 10 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Ռուսաստան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 մայիսի 18 (Լ, Մ, Վ) |
Վավերացրել է որպես ԽՍՀՄ |
Ռուանդա | 1971 փետրվարի 11 (Վ) |
1975 մայիսի 20 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Սենթ Քիթս և Նևիս | 1972 մայիսի 18 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Սենտ Վինսենթ և Գրենադիններ | 1999 մայիսի 13 (Լ) |
Միացյալ Թագավորությունյի իրավահաջորդ | |
Սան Տոմե և Պրինսիպի | 1979 օգոստոսի 24 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Սաուդյան Արաբիա | 1972 հունվարի 7 (Վ) |
1972 հունիսի 23 (Վ) |
Վավերացում |
Սերբիա | 2006 հունիսի 3 (Լ, Մ) |
Սերբիա և Չեռնոգորիայի իրավահաջորդն է | |
Սեյշելյան կղզիներ | 1985 մարտի 12 (Լ) 1985 մարտի 14 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Սինգապուր | 1971 մայիսի 5 (Լ, Մ, Վ) |
1976 սեպտեմբերի 10 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Սլովակիա | 1993 հունվարի 1 (Վ) 1993 մայիսի 17 (Լ) |
Չեխոսլովակիայի իրավահաջորդն է | |
Սլովենիա | 1992 ապրիլի 7 (Լ) 1992 օգոստոսի 20 (Վ) |
Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության իրավահաջորդ | |
Սողոմոնյան Կղզիներ | 1981 հունիսի 17 (Լ) |
Միացյալ Թագավորությունյի իրավահաջորդ | |
Հարավաֆրիկյան Հանրապետություն | 1971 փետրվարի 11 (Վ) |
1973 նոյեմբերի 14 (Վ) 1973 նոյեմբերի 26 (Լ) |
Վավերացում |
Իսպանիա | 1987 հուլիսի 15 (Լ, Մ, Վ) |
Պարտավորությունների ստանձնում | |
Էսվատինի | 1971 փետրվարի 11 (Վ) |
1971 օգոստոսի 9 (Վ) |
Վավերացում |
Շվեդիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 ապրիլի 28 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Շվեյցարիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1976 մայիսի 4 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Տոգո | 1971 ապրիլի 2 (Վ) |
1971 հունիսի 28 (Վ) |
Վավերացում |
Թունիս | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1971 հոկտեմբերի 22 (Մ) 1971 հոկտեմբերի 28 (Լ) |
Վավերացում |
Թուրքիա | 1971 փետրվարի 25 (Լ, Մ, Վ) |
1972 հոկտեմբերի 19 (Վ) 1972 հոկտեմբերի 25 (Լ) |
Վավերացում |
Ուկրաինա | 1971 մարտի 3 (Մ) |
1971 սեպտեմբերի 3 (Մ) |
Վավերացրել է որպես Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն |
Միացյալ Թագավորություն | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 մայիսի 18 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
ԱՄՆ | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
1972 մայիսի 18 (Լ, Մ, Վ) |
Վավերացում |
Վիետնամ | 1980 հունիսի 20 (Մ) |
Պարտավորությունների ստանձնում՝ Վիետնամ[Ն 2] | |
Եմեն | 1971 փետրվարի 23 (Մ) |
1979 հունիսի 1 (Մ) |
Վավերացում |
Զամբիա | 1972 հոկտեմբերի 9 (Լ) 1972 նոյեմբերի 1 (Վ) |
Պարտավորությունների ստանձնում |
Չինաստանի Հանրապետությունը (Թայվան), որը ներկայումս ճանաչված է միայն ՄԱԿ-ի անդամ երկրներից 14-ի[Ն 3] և Վատիկանի (Պապական աթոռանիստի, բայց ոչ Պաղեստինի) կողմից, պայմանագրի վավերացման իր պարտավորությունները ստանձնել է (ի պահ է հանձնել) նախքան 1971 թվականին Միացյալ Նահանգների որոշումը՝ փոխել «միասնական Չինաստանի» միակ օրինական կառավարության ճանաչումը Չինաստանի հանրապետությունից (ՉՀ) Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (ՉԺՀ)։
Երբ 1991 թվականին ՉԺՀ-ն վավերացրեց Օվկիանոսի հատակի հանաձայնագիրը, ՉՀ- ի վավերացումը որակեց որպես «անօրինական»։ ՉՀ- ը պարտավորվել է շարունակել հավատարիմ մնալ պայմանագրի պահանջներին, և ԱՄՆ-ն հայտարարել է, որ դեռևս համարում է, որ ՉՀ -ն կապված է համաձայնագրի իր պարտավորություններով[18]։
Երկիր | Ստորագրում | Ի պահ է հանձնել | Կարգավիճակ |
---|---|---|---|
Թայվան | 1971 փետրվարի 11 | 1972 փետրվարի 22 | Վավերացում |
Երկիր | Ստորագրում |
---|---|
Բոլիվիա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
Բուրունդի | 1971 փետրվարի 11 (Մ, Վ) |
Կամբոջա | 1971 փետրվարի 11 (Վ) |
Կամերուն | 1971 նոյեմբերի11 (Մ) |
Կոլումբիա | 1971 փետրվարի 11 (Վ) |
Կոստա Ռիկա | 1971 փետրվարի 11 (Վ) |
Հասարակածային Գվինեա | 1971 հունիսի 4 (Վ) |
Գամբիա | 1971 մայիսի 18 (Լ) 1971 մայիսի 21 (Մ) |
Գվինեա | 1971 փետրվարի 11 (Մ, Վ) |
Հոնդուրաս | 1971 փետրվարի 11 (Վ) |
Լիբանան | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
Լիբերիա | 1971 փետրվարի 11 (Վ) |
Մադագասկար | 1971 սեպտեմբերի 14 (Վ) |
Մալի | 1971 փետրվարի 11 (Վ) 1971 փետրվարի 15 (Մ) |
Մյանմա | 1971 փետրվարի 11 (Լ, Մ, Վ) |
Պարագվայ | 1971 փետրվարի 23 (Վ) |
Սենեգալ | 1971 մարտի 17 (Վ) |
Սիերա Լեոնե | 1971 փետրվարի 11 (Լ) 1971 փետրվարի 12 (Մ) |
Սուդան | 1971 փետրվարի 11 (Լ) 1971 փետրվարի 12 (Մ) |
Տանզանիա | 1971 փետրվարի 11 (Վ) |
Ուրուգվայ | 1971 փետրվարի 11 (Վ) |
Հոդվածը պարունակում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի «Պայմանագիր, որն արգելում է միջուկային զենքի և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի տեղակայումը ծովերի և օվկիանոսների հատակում և դրա խորքերում» փաստաթղթի նյութեր[19]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.