From Wikipedia, the free encyclopedia
Սառցե սիրտը (անգլ.՝ Frozen), 2013 թվականի համակարգչային անիմացիոն ֆիլմ, «Walt Disney Animation Studios»-ի ստեղծած 53-րդ լիամետրաժ մուլտֆիլմը։ Թողարկվել է «Walt Disney Pictures»-ի կողմից։ Ըստ սյուժեի՝ երիտասարդ արքայադուստր Աննան և խիզախ Կրիստոֆֆը եղջերու Սվենի և ձնեմարդ Օլաֆի հետ ուղարկվում են մահացու վտանգավոր ճանապարհորդության, ձյունոտ բարձր լեռներում, որպեսզի գտնեն Աննայի մեծ քրոջը՝ Էլզային, ով անզգուշորեն իրենց թագավորությանը և բնակիչներին անիծում է և դատապարտում հավերժական ձյունով։ Մուլտֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում եղել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին։
«Սառցե սիրտը» դարձավ ամենաշահութաբեր անիմացիոն ֆիլմը Դիսնեյի պատմության մեջ, այնուհետև ամենաշահութաբեր մուլտֆիլմը կինոմատոգրաֆիայի ամբողջ պատմության մեջ։
Մուլտֆիլմը ստացավ «Օսկար» «լավագույն անիմացիոն ֆիլմ» և «լավագույն երգ» («Let It Go») անվանակարգերում։
Դրանից հետո, հերոսուհի Էլզան հանդես է գալիս «Մի անգամ հեքիաթում» սերիալի երրորդ սեզոնի վերջին սերիայում։ Իսկ սերիալի չորրորդ սեզոնում Էլզան գլխավոր դերում է հանդես գալու։
Էլզան Էրենդելլ հորինված թագավորության երիտասարդ թագուհին է, ով ծնված օրվանից օժտված է սառույց և ձյուն ստեղծելու, ինչպես նաև դրանք կառավարելու կախարդական հատկությամբ։ Նա օգտվում է կախարդանքից, երբ խաղում է փոքր քրոջ՝ Աննայի հետ։ Այդ խաղերից մեկի ժամանակ, դիպչելով Աննային, Էլզան պատահաբար իր կախարդանքով հայտվում է քրոջ գլխում, ինչի հետևանքով Աննան սկսում է սառչել։ Թագավորն ու թագուհին, օգտվելով հին քարտեզից, դիմում են տրոլների օգնությանը։ Նրանց առաջնորդը՝ Պաբբին առողջացնում է Աննային (Միայն մի սպիտակ բիծ է մնում նրա մազերի վրա) և նրա գլխից ջնջում է քրոջ կախարդական կարողությունների մասին բոլոր հիշողությունները։ Նա Էլզային նախազգուշացնում է այն մասին, եթե չսովորի կառավարելիր ուժերը և զիջի վախին, ապա դա կհանգեցնի աղետի։ Նա փորձում է պաշտպանել Էլզային և այլ մարդկանց նրա ուժից, թագավորական ընտանիքը փակվում է պալատում։
Էլզան, վախենալով վնասել քրոջը, հետևում է հոր՝ «Լռի՛ր, համբերի՛ր, թաքնվի՛ր բոլորից» խորհրդին և ժամանակի մեծ մասն անցկացնում է իր սենյակում՝ լրիվ մենակության մեջ։ Աննան մեծանում է ամրոցում, սակայն պատերն ու ծառաները չեն տալիս նրան լիարժեք ազատություն, իսկ քրոջ հետ շփում հաստատելն այդպես էլ չի ստացվում՝ չհաշված բոլոր փորձերը։ 10 տարի անց նրա ծնողներն ուղևորվում են ծովային լողի՝ խոստանալով վերադառնալ մեկ ամսից, սակայն մահանում են փոթորկի ժամանակ։
Նրանց մահվանից 3 տարի անց քաղաքացիները պատրաստվում են Էլզայի թագադրմանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր Վեսսելթոնի դուքսը՝ Էրենդելլի առևտրական գործընկերը, ով երբեք աչք չի դնում նրա ունեցվածքի վրա։ Դարպասների բացումից և կայանալիք արարողությունից հուզված՝ Աննան երազում է այն մասին, որ կգտնի իր սիրուն նոր եկածների շարքերում։ Երազելով՝ նա պատահաբար հարվածում է Հանսին՝ հարավային կղզիների 13-րդ արքայազնին։ Չնայած Էլզայի անհանգստությանը՝ թագադրումը հանգիստ է անցնում, և քույրերը սկսում են աստիճանաբար բացահայտվել միմյանց համար։
Ընդունելության ժամանակ Հանսը առաջարկում է Աննային ձեռքն ու սիրտը, և նա միանգամից չի համաձայնվում։ Էլզան հրաժարվում է օրհնել ամուսնությունը, քանի որ Աննան ու Հանսը դեռ նոր էին ծանոթացել։ Քույրերի միջև վեճ է սկսվում։ Սա հանգեցնում է նրան, որ Էլզան, չենթարկվելով զայրույթին ու վախին, ցուցադրում է իր ուժը հյուրերին և քաղաքացիներին։ Ներկա դուքսը արհամարհում է՝ քաղաքացիների մոտ թագուհու հանդեպ վախ առաջացնելով։ Խուճապի մեջ ընկած Էլզան փախչում է սարեր, սակայն փախուստի ժամանակ ինքն էլ չիմանալով՝ գցում է Էրենդելլին հավերժական ձմռան մեջ։ Սարերում աղջիկը իր համար կառուցում է սառցե պալատ և, փակվելով այնտեղ, նա դադարում է վախենալ իր կարողություններն օգտագործելուց։ Նա որոշում է, որ այդժամ նրա տիրապետության տակ կլինի լուռ, սառցե անապատ։
Տանջվելով մեղքի զգացումից՝ Աննան ուղևորվում է Էլզային փնտրելու՝ փորձելով վերականգնել իրենց քույրական հարաբերությունները և ամառը վերադարձնել Էրենդելլ։ Անտառում նա հատվնում է Օկեն վաճառողի խանությում, որտեղ ծանոթանում է Կրիստոֆֆի հետ։ Նա ապրում էր անտառում և զբաղվում էր սառույցի պատրաստմամբ և վաճառքով։ Աննան համաձայնվում է Կրիստոֆֆի՝ իրեն օգնելու առաջարկին, և միասին նրանք ուղևորվում են Էլզայի ապաստան։ Հրաշքով փրկվելով հարձակված գայլերից՝ հերոսները հանդիպում են Օլաֆին՝ կենդանի ձնեմարդին, ում մի ժամանակ ստեղծել էր Էլզան և ում երազանքը ամռանը հանդիպելն էր։
Վերջապես խումբը հասնում է Էլզայի ամրոցին։ Այնտեղ Աննան խնդրում է իր քրոջը վերադառնալ՝ ասելով, որ նրա տեղը Էրենդելլում է, սակայն ապարդյուն։ Իմանալով, թե ինչ է արել Աննան՝ Էլզան ընկնում է խուճապի մեջ և, չկարողանալ տիրապետել իր ուժերին, վնասում է Աննային սառցե կախարդանքով։ Հուսահատության մեջ թագուհին պատրաստում է ձյունե հրեշ Մարշմելլոյին, ով ամրոցից դուրս է շպրտում չհրավիրված մարդկանց։ Կրիստոֆֆը, իմանալով Աննայի վնասվածքի մասին, տեղափոխում է նրան իր խնամակալների՝ տրոլների մոտ, ովքեր արդեն մեկ անգամ բուժել էին Աննային։ Սակայն այս անգամ նրանք անզոր էին. միայն իրական սիրո նշանը կարող է բուժել Աննայի սիրտը, հակառակ դեպքում նա կվերածվի սառցե արձանի։ Կրիստոֆֆը տեղափոխում է Աննային Էրենդել՝ Հանսի մոտ՝ իմանալով, որ կորցնելու է նրան ընդմիշտ։
Մինչդեռ Հանսը կամավորների խմբի հետ ուղևորվում է իր կորած հարսնացուին փնտրելու։ Նրանք հասնում են Էլզայի ամրոցին, որտեղ Հանսը նախազգուշացնում է մնացածին, որ պաշտպանեն իրեն, սակայն չվնասեն թագուհուն։ Դուքսի պաշտպաններից մեկը փորձում է սպանել Էլզային, սակայն Հանսը նրա ձեռքից վերցնում է նետը։ Նետը դիպչում է ջահին, որը գրեթե դիպչում է թագուհուն։ Փախչելով՝ նա սայթաքում է և կորցնում գիտակցությունը։ Նրան տանում են պալատ, և նա հայտնվում է բանտում։ Հանսը խնդրում է Էլզային, որ կանգնեցնի ձմեռը, սակայն վերջինս ասում է, որ դա նրա ձեռքերում չէ և խնդրում Հանսին, որ խնդրի մարդկանցից թողնել իրեն գնալ։ Հանսն ասում է, որ կանի ամեն հնարավոր բան։
Վերադարձից հետո Աննան պատմում է Հանսին իր վիրավորանքի մասին և խնդրում համբուրել իրեն։ Վերջինս հրաժարվում է և բացում է աղջկան իր գաղտնի մտադրությունները. նա պատրաստվում էր ամուսնանալ Աննայի հետ, իսկ ամուսնությունից հետո Էլզային դժբախտ պատահարի զոհ դարձնել՝ ստանալով գահը, որի հնարավորությունը չէր ունենա հարազատ երկրում։ Հանգցնելով ջահերը և օջախի կրակը՝ այդպիսով նա զրկում է Աննային տաքության վերջին հույսից։ Այնուհետև նա ելնում է պահակների մոտ, խաբում է նրանց՝ հաղորդելով, որ թագուհին կարծես մահացել է։ Ինչպես նաև նա ստում է, թե նրա մահից առաջ նրանք երդվել են լինել այր ու կին։
Հաղորդելով, որ Աննան սպանել է Էլզային՝ նա դավաճանության համար մահվան է դատապարտում թագուհուն։ Վերջինս փախչում է՝ ավելի ուժեղացնելով ցուրտը և ձնաբուք բարձրացնելով։ Օլաֆն օգնում է Աննային փախչել բանտից և բացատրում է նրան, որ Կրիստոֆֆը իրականում սիրում է նրան։ Աղջիկը վազում է սառցակալած ֆիորդի վրայով՝ վերադարձող Կրիստոֆֆին ընդառաջ։ Ֆիորդի վրա Հանսն Էլզային ասում է, որ նրան չի հաջողվել փախչել։ Այդ ժամանակ էլ նա խնդրում է հոգալ իր փոքր քրոջ մասին, իսկ Հանսը կրկնում է իր սուտը Աննայի մահվան մասին։ Վշտաբեկ Էլզան չի նկատում իր վրա խրված սուրը։ Աննան, տեսնելով Հանսի մտածածը, զոհում է իրեն՝ դեմ տալով իրեն սրին։ Նա սառչում է մահվան աստիճանի և հետ է մղում հարվածը։ Հաղթահարելով վիշտը՝ Էլզան գրկում է քրոջը և արցունքով լցվում։ Սակայն որոշ ժամանակ անց վերջինս հալչում է՝ իր զոհողությամբ ապացուցելով քույրական սիրո ուժը։
Էլզան հասկանում է, որ իր ուժի բանալին սերն է և վերադարձնում է ամառը Էրենդելլում, ինչից հետո նոր հալչել սկսող Օլաֆի համար ստեղծում է իր սեփական ձյունե ամպը։ Հանսը արտաքսվում է հարավային կղզիներ իր պատժին արժանանալու համար, իսկ դուքսի հետ թագուհին խզում է առևտրական բոլոր կապերը։ Աննան Կրիստոֆֆին նոր սահնակ է տալիս և պարգևատրում պատվավոր կոչումների ուսադիրներով, ինչից հետո նա բռնում է նրա ձեռքից և համբուրում։ Էլզան խոստանում է այլևս չբացել ամրոցի դռները, պալատական հրապարակում ստեղծում է սահադաշտ և բոլորին նվիրում է սահնակներ՝ այդ թվում և Աննային։
1943 թվականին[29] Ուոլտ Դիսնեյը և կինոպրոդյուսեր Սեմյուել Գոլդվինը սկսում են միասին նկարահանել կենսագրական ֆիլմ գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսոնի մասին, ընդգրկելով իր մեջ խաղային ֆիլմ և անիմացիոն տեսարաններ[29][30]։ Անիմացիոն տեսարաններում պետք է ցուցադրվեին Անդերսենի սյուժետային հեքիաթներից, ինչպիսիք են «Ջրահարսիկը», «Աղջիկը լուցկիներով», «Սառցե թագուհի», «Մատնաչափիկ», «Անճոռնի ճուտիկը», «Թագավորի նոր զգեստը» և «Կարմիր կոշիկներ»[29]։ Սակայն, «Սառցե թագուհու» ժամանակ, Դիսնեյի անիմատորների ցուցադրվել է, որպես ծանր առաջադրանք. նրանք չգիտեին թե ինչպես դարձնել Սառցե թագուհու կերպարը հետաքրքիր ընդհանուր լսարանի համար[29]։ 1940-ականների, Դիսնեյ ստուդիաի անիմացիայի բնագավառում ունեցել է մեծ կինեմատոգրաֆական հնարավորություններ, «Սառցե թագուհի» մուլտֆիլմի ստեղծման հետ կապված խնդիրների պատճառով, Դիսնեյի և Գոլդվինի ընդահուր նախագիծը արդյունում չեղյալ է համարվել[29], և վերջնական արդյունքում նախագծի ստեղծումը ընդհատվել է[29]։
Walt Disney Animation Studios-ը երկար ժամանակ աշխատել է «Սառցե թագուհու» էկրանավորման վրա, որի վերջին փորձերը նկարահանվել են 2000-ականներին[31] բայց արդյունում նախագիծը կասեցվել է[32]։ 2009 թվականի դեկտեմբերին տեղեկություն է հայտնվել մի մուլտֆիլմի մասին, որը իր մոտիվներով նման է «Ձյունե թագուհի» մուլտֆիլմին[33][34], սակայն 2010 թվականի մարտին նախագծի աշխատանքը նորից կանգնեցվել է։ Այդ նույն տարվա հունիսին ընկերությունը հայտարարել է, որ ֆիլմը «հաջողություն չի ունեցել»[35]։ 2011 թվականի դեկտեմբերին, «Ռապունցել։ Խճճված պատմություն» մուլտֆիլմի (անգլ.՝ Tangled) հաջողությունից հետո, Disney-ը հայտարարել է ֆիլմի նոր անվանումը՝Frozen, և նրա դուրս գալու տարեթիվը՝ 2013 թվականի նոյեմբերի 27-ին[36]։ Նաև ցուցադրվել է, որ մուլտֆիլմը ստեղծվելու է Անիմացիոն համակարգիչների միջոցով[31][36][37]։ Այդ մուլտֆիլմը փաստացի չունի ոչ մի կապ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիքթի սյուժեի հետ։ Մուլտֆիլմի տիտրերում ցուցադրված է, որ սյուժեում միայն հեքիաթի ոգևորությունն է, բայց հիմնված չէ դրա վրա։
Մուլտֆիլմի ռեժիսորի հետ միասին ներկայացվել է Քրիս Բաքը, իսկ պրոդյուսերները՝ Ջոն Լասսեթերը և Փիթեր Դել Վեհոն։ 2012 թվականի վերջին հայտարարվել է, որ մուլտֆիլմի սցենարիստներից մեկը «Ռալֆ»-ը Ջենիֆեր Լին, միացել է Բակին, որպես ռեժիսորի օգնական։ Ասվել է, որ երգերը պետք է գրվեն բրոդվեյական կոմպոզիտոր Ռոբերտ Լոպեսի և նրա կնոջ Քրիստին Անդերսոն Լոպեսի կողմից, դրանից առաջ մուլտֆիլմի երգերի վրա աշխատել են «Վիննի արջուկը և նրա ընկերները» մուլտֆիլմի վրա[10]։ 2012 թվականի փետրվարին հայտարարվել է, որ «Սառը սիրտ» մուլտֆիլմը երաժշտական ուղեկցությամբ կաշխատի Քրիստոֆֆ Բեկի հետ։
2012 թվականի մաևտի 5-ին Էրիկ Էյնսբուրգը պատմել է, որ «Սառցե Թագուհու» մասին։
Մուլտֆիլմը հիմնված է Անդերսենի հեքիաթի վրա և պատմում է չար թագուհու մասին, որը առևանգել էր Կային։ Աղջիկը՝ Գերդան գնում է նրան փրկելու։
Սկզբից մուլտֆիլմը ծրագրավորվել է նկարվել ձեռքով, բայց Ջոնն Լասթերը, գերադասելով սցենարը, որ նրան լավ կհամապատասխանի օգտագործել CGI/նկարված անիմացիան, ինչպես «Ռապուցելլ»-ում։ Որոշ ժամանակ առաջ մուլտֆիլմի սյուժեում Էլզան միակողմանի էր և վառ արտահայտված, որպես բացասական կերպար։ Սակայն, ֆիլմ ստեղծողի հետ բանակցություններից հետո, որոշվել է վերանայել հերոսին և բարդեցնել նրա բնավորությունը։ Առաջացել է միտք ավելացնել նրան քույր և այդպես ծնվում է քույրական հարաբերություններ, և միաժամանակ ստացվել է, ստեղծել հերոսին բարդ և անկանխատեսելի։
Նաև ֆիլմի սյուժեում մտածված է եղել ոչ թե երկու, այլ ամբողջ ձնեմարդկանց բանակ, որը ձյունե թագուհին ստեղծել էր Էրենդելլի վրա հարձակվելու համար։ Օլաֆը չի եղել ձնեմարդ ծնունդից, այլ սկզբից «փորձ» ձնե հսկա ստեղծելու համար (ոչ այդքան հաջող)։ Դա նույնպես փոփոխվել է սցենարի վերանայման ժամանակ։
2011 թվականի դեկտեմբերի 22-ին «Disney» ստուդյան, հայտարարել է, որ «Ձյունե թագուհի» նախագիծը նորից վերադարձված է և անվանափոխվել է «Սառը սիրտ» (անգլ.՝ Frozen)։ Նաև հայտարարել է, որ նախագծով զբաղվում է մարդկանց այլ անձնակազմ և, որ ֆիլմի էկրան դուրս գալը ծրագրավորված է 2013 թվականին։ Սակայն չի ասվել, որ դա լինելու է կա՛մ անիմաիա, կա՛մ համակարգչային։ Քսան օր անց, 2012 թվականի հունվարի 11-ին, հայտարարվել է, որ ֆիլմը կանիմացվի համակարգչային տեխնոլոգիաների միջոցով։
«Սառը սիրտ» ֆիլմի երգի բառերը և երաժշտությունը գրվել է Ռոբերտ Լոպեսի կողմից և նրա կնոջ Քրիստին Անդերսոն-Լոպեսի կողմից։ (Վաղ ժամանակներում նրանք երկուսով գրել «Վիննի արջուկը և նրա ընկերները») մուլտֆիլմի երգի բառերը[14][38]։ Երգի վերադաշնակումը և գործիքավորումը կատարվել են Դեյվ Մեցհերի կողմից, որը նաև ստեղծել է երաժշտական մասեր ֆիլմում Քրիստոֆֆ Բեկի հետ[39]։
Անվանում | Պաշտոնական կատարողը | Կրկնորդ կատարողը | Բնութագրում |
---|---|---|---|
«Vuelie» | Քրիստոֆֆ Բեկ, Ֆրոդե Ֆլենհեյմ, նորվեգական աղջիկների երգչախումբ «Կանտուս» | Նրանք արդեն | Մուլտֆիլմի սկզբնական թեմա։ |
«Սառույցի սիրտ» (անգլ.՝ Frozen Heart) | «Սառը սիրտ»–ի դերասանկան կազմ | Պավել Կովալյով, Անդրեյ Բիրին | Սառցահատների երգը։ |
«Պատուհանից այն կողմ արդեն ձյունակույտ է» (անգլ.՝ Do You Want to Build a Snowman?) | Կրիստեն Բելլ, Ագաթա Լի Մոնն, Քեթի Լոպես | Բառբառա Նովոշինսկայա, Նատալյա Բիստրովա | Աննան խնդրում է Էլզային բացել նրա դուռը, բայց բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ (Սկզբից Աննան երգում է 5 տարեկան հասակում, հետո 9-10 տարեկան հասակում, և վերջում 15 ամյակի ընթացքում)։ |
«Առաջին անգամ այդ երեկո» (անգլ.՝ For the First Time in Forever) | Քրիստեն Բել, Իդինա Մենզել | Նատալյա Բիստրովա, Աննա Բուտուրլինա | Աննան երգում է այն մասին, որ երազում է հանդիպել իր սիրուն, իսկ Էլզան փորձում է զսպել իր ուժերը և չբացահայտել իր գաղտնիքը հյուրերին և քաղաքցիներին։ |
«Սա իմ սերն է» (անգլ.՝ Love is an Open Door) | Քրիստեն Բելլ, Սանտանա Ֆոնտինա | Նատալյա Բիստռովա, Դիմա բիլան | Աննան և Հանսը երգում են իրենց զգացմունքների մասին իրար մեջ։ Դուետի վերջում Հանսը առաջարկում է Աննային իր ձեռքը և սիրտը, իսկ վերջինս համաձայնվում է։ |
«Բաց թող և մոռացիր» (անգլ.՝ Let It Go) | Իդինա Մենզել | Աննա Բոտուրլինա | Փախուստից հետո Էլզան երգում է Հյուսիսային լեռան վրա, ստեղծում է սառցե պալատ և սառցե զգեստ և որոշում է չվերադառնալ Էրենդելլ։ Երգը, որը ստացել է «Օսկար» ֆիլմի լավագույն երգի համար։ |
«Եղջերուները ավելի հաճելի են, քան մարդիկ» (անգլ.՝ Reindeer(s) Are Better Than People) | Ջոնաթան Գրոֆֆ | Անդրեյ Բիրին | Վաղ երգում Քրիստոֆֆ Բյորգմանը երգում է երկու հոգու փոխարեն իր և իր ընկերոջ համար՝ եղջեր Սվեն անունով։ Նշվում է, որ գործիքը, որի վրա նա նվագում է նա կատարում է երգի ժամանակ, ներկայացնում է իրենից ջութակի և ջնարի ինքնանման հիբրիդ։ |
«Ամառ» (անգլ.՝ In Summer) | Ջոշ Հեդ | Սերգեյ Պենկին | Ձնեմարդ Օլաֆը երգում է իր երազանքի՝ ամառը տեսնելու մասին։ |
«Առաջին անգամ այս հավերժությունում» (անգլ.՝ For the First Time in Forever (Reprise)) | Քրիստին Բելլ, Ինդինա Մենզելլ | Նատալյա Բիստրովա, Աննա Բուտուրլինա | Աննան համոզում է Էլզային վերադառնալ Էրենդելլ և պատմում է, որ վերջինս սառեցրել է քաղաքը և միայն նա կարող է վերադարձնել ամառը։ Էլզան հասկանալով, թե ինչ է արել, պատահական սառույցով վիրավորում է Աննայի սիրտը և ստիպում է քրոջը և նրա ընկերներին լքել պալատը, ստեղծելով ձյունե հրեշ՝ Մարշմելլոուին։ |
«Անախորժություններ» (անգլ.՝ Fixer Upper) | «Սառը Սիրտ»-ի կերպարների ցանկ | Անաստասիա Լապինա, Եկատերինա Սյոմինա, Պավել Կովալյով, Անդրեյ Բիրին, Բառնառա Նովոշինսկայա, Յուլյա Բարանչուկ | Տրոլները ընդունում են Աննային, որպես Քրիստոֆֆի ընկերուհի և երգում են սիրո մասին։ Վերջին պահին Աննան վատանում է։ Տրոլ Պաբբին ասում է Քրիստոֆֆին, որ միայն իրական սերը կարող է փրկել Աննային։ Ընկերները վերադառնում են Հանսի մոտ։ |
«Vuelie» (կրկներգ) | Քրիստոֆֆ Բեկ, Ֆրոդե Ֆլելհեյմ, նորվեգական կանացի երգչախումբ «Կանտուս» | Նրանք արդեն | Էլզան վերադարձնում է ամառ Էրենդելլին։ |
«Բաց թող և մոռացիր» (կրկներգ) (անգլ.՝ Let It Go (Demi Lovato version)) | Դեմի Լովատո | Յուլյա Դովգանիշինա (ոչ ամբողջությամբ) | Մուլտֆիլմի ավարտական թեմա։ |
Սկսած 2014 թվականի հունվարից, երբ «Սառը սիրտ»-ի սաունդթրեքը զբաղեցնում է «Billboard 200»-ի առաջին հորիզոնականը 13 անհետևանք շաբաթների ընթացքում՝ մանրամասն ներկայացվել է միայն «Տիտանիկ»-ի սաունդթրեքը, ունի մոտ երեք միլիոնից ավելի վաճառված օրինակ։ Փետրվարին Իդինա Մենզելի «Let it Go»-ն դարձել է պլատինե կարգավիճակ (վաճառքի ընդհանուր քանակը հասել է մեկ միլիոն օրիակի), նաև սինգլը հասել է հինգերորդ հորիզոնականի Billboard 100 հիթ-շքերթում։ Հետո նաև ֆիլմի սաունդթրեքը դարձել է պլատինե, իսկ հետո սահմանագիծը բարձրացել է երեք միլիոն վաճառքի օրինակի, ալբոմը երեք անգամ դարձել է պլատինե։ Ֆրանսիական Betraying the Martyrs խումբը ձայնագրել է cover «Let it Go» երգին նրան միացնելով իր նոր ալբոմը[40]։
# | Անվանում | Կատորղներ | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Frozen Heart» | Սռցե սիրտը | 1:45 | ||||||
2. | «Do You Want to Build a Snowman?» | Քրիսթեն Բիլ, Ահաթա Լի Մոն, Քեյթի Լոպես | 3:27 | ||||||
3. | «For the First Time in Forever» | Քրիսթեն Բիլ և Ինդինա Մենզել | 3:45 | ||||||
4. | «Love Is an Open Door» | Քրիսթեն Բիլ և Սանտինո Ֆոնտանա | 2:07 | ||||||
5. | «Let It Go» | Ինդինա Մենզել | 3:44 | ||||||
6. | «Reindeer(s) Are Better Than People» | Ջոնաթան Գրոֆֆ | 0:50 | ||||||
7. | «In Summer» | Դոշ Գեն | 1:54 | ||||||
8. | «For the First Time in Forever (Reprise)» | Քրիսթեն Բիլ և Իդինա Մենզել | 2:30 | ||||||
9. | «Fixer Upper» | 3:02 | |||||||
10. | «Let It Go» (սինգլ տարբերակ) | Դեմի Լովատո | 3:47 | ||||||
11. | «Vuelie» (при участии Cantus) | Քրիստոֆ Բեք և Ֆրոուդ Վյելհայմ | 1:36 | ||||||
12. | «Elsa and Anna» | Քրիստոֆ Բեք | 2:43 | ||||||
13. | «The Trolls» | Քրիստոֆ Բեք | 1:48 | ||||||
14. | «Coronation Day» | Քրիստոֆ Բեք | 1:14 | ||||||
15. | «Heimr Àrnadalr» | Քրիստոֆ Բեք | 1:25 | ||||||
16. | «Winter's Waltz» | Քրիստոֆ Բեք | 1:00 | ||||||
17. | «Sorcery» | Քրիստոֆ Բեք | 3:17 | ||||||
18. | «Royal Pursuit» | Քրիստոֆ Բեք | 1:02 | ||||||
19. | «Onward and Upward» | Քրիստոֆ Բեք | 1:54 | ||||||
20. | «Wolves» | Քրիստոֆ Բեք | 1:44 | ||||||
21. | «The North Mountain» | Քրիստոֆ Բեք | 1:34 | ||||||
22. | «We Were So Close» | Քրիստոֆ Բեք | 1:53 | ||||||
23. | «Marshmallow Attack!» | Քրիստոֆ Բեք | 1:43 | ||||||
24. | «Conceal, Don't Feel» | Քրիստոֆ Բեք | 1:07 | ||||||
25. | «Only an Act of True Love» | Քրիստոֆ Բեք | 1:07 | ||||||
26. | «Summit Siege» | Քրիստոֆ Բեք | 2:32 | ||||||
27. | «Return to Arendelle» | Քրիստոֆ Բեք | 1:38 | ||||||
28. | «Treason» | Քրիստոֆ Բեք | 1:36 | ||||||
29. | «Some People Are Worth Melting For» | Քրիստոֆ Բեք | 2:06 | ||||||
30. | «Whiteout» | Քրիստոֆ Բեք | 4:17 | ||||||
31. | «The Great Thaw (Vuelie Reprise)» | Քրիստոֆ Բեք և Ֆրոուդ Վյելհայմ | 2:29 | ||||||
32. | «Epilogue» | Քրիստոֆ Բեք | 3:04 | ||||||
1:09:40 |
ABC հեռուստաալիքի Մի անգամ հեքիաթում հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանում մարմնավորվում են Էլզան, Աննան, Քրիստոֆֆը և Հանսը։ Աննայի դերը կատարել է սկսնակ դերասանուհի Էլիզաբեթ Լեյլը, Էլզային մարմնավորել է «Եզր» հեռուստասերիալի դերասանուհի Ջորջինա Հեյգը, իսկ Քրիստոֆֆի դերը կատարել է «Համալսարան» հեռուստասերիալի աստղ Սքոթ Մայքլ Ֆոսթերը։ Հեռուստասերիալի սցենարիստները առաջարկում են իրենց վարկածը մուլտֆիլնում կատարվածից հետո։ Ըստ հեռուստասերիալի սյուժեի Աննան և Էլզան ունեն մի հորաքույր, որը ամեն ինչ մոռացել է, որը Սառցե թագուհին է, նա չորրորդ եթերաշրջանի առաջին հատվածի գլխավոր հերոսուհին է։ Եվ այդպես բացահայտվում է, թե ինչից է ծագում Էլզային սառույցի կախարդանքը։ Նաև Հանսը փորձում է գրավել Էրենդելլը, և նրան համարյա հաջողվում է, քանի որ նա Սև Մորուք ծովահենի օգնությամբ գցել էր Աննային և Քրիստոֆֆին ծովը, իսկ Էլզան այդ ժամանակ գտնվել էր Սթորիբրուքում։
Սերիալի սյուժեն կապում է բոլոր հերոսներին մուլտֆիլմի հերոսների հետ։ Աննան պարզվում է, որ ծանոթ է եղել Գեղեցիկ արքայազնի, Բելի և Ռումպելշտիլցհենի հետ։ Հեռուստասերիալում հնարավոր է տեսնել Էլզայի և Աննայի մոր գաղտնիքները, Աննայի և Քրիստոֆֆի ամուսնությունը, Էլզայի ընկերությունը Էմմա Սվոնի հետ (որը, Սպիտակաձյունիկի և Գեղեցիկ արքայազնի աղջիկն էր), նաև Չար թագուհու, Ռոբին Հուդի և այլ հեքիաթային կերպարների հետ։
Մուլտֆիլմը ցուցադրվել է կինոթատրոններում «Հուր-նժույգ» կարճամետրաժ մուլտֆիլմի հետ միասին[41]։
2015 թվականի մարտի 12-ին Disney ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մուլտֆիլմի երկրորդ հատվածի նկարահանման մասին։ Որոշումը կայացվել է բաժնետերերի հավաքի ժամանակ։ Անիմացիոն ֆիլմի վրա աշխատելու են առաջին ֆիլմի ռեժիսորներ Քրիս Բաքը և Ջեննիֆեր Լին[42]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.