Սառույց, պինդ վիճակում գտնվող ջուր։ Հայտնի են սառույցի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ սառույց։ Բնության մեջ հայտնաբերված է միայն սառույցի՝ սովորական (մայրցամաքային, լողացող, ստորգետնյա) տեսակները, ձյուն, կարկուտ, եղյամ և այլն։

Արագ փաստեր Սառույց, Ընդհանուր ...
Սառույց
Thumb
Ընդհանուր
Կատեգորիաքիմիական երևույթի տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
H₂O
Բյուրեղային համակարգՎեցանկյուն բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն1,5[1]
Ենթակատեգորիաջուր և պինդ մարմին
Փակել
Thumb
Thumb
սառցասար
Thumb
սառցադաշտ
Thumb
սառույց
Thumb

Սառույցի պաշարները Երկրի վրա 30 000 000 կմ² է։ Սառույցը փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, մեծ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ։ Բնական սառույցը ավելի մաքուր է, քան ջուրը։ Որոշ, հատկություններով սառույցը և ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները։ Ցուրտ եղանակին սառույցը ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և պաշտպանում է գետերի ու ջրամբարների ներքին շերտերը սառչելուց։ Հարվածի նկատմամբ փխրուն սառույցը ճնշման տակ հոսող է։ Հալման ջերմաստիճանին մոտ սառույցի հոսելիությունը մոտ 106 անգամ մեծ է, քան լեռնային ապարներինը։ Այդ պատճառով լեռնագագաթներում, որտեղ տեղումների ձևով ավելի շատ սառույց է նստում, քան հալչում է։

Սառույց I-ի տարածվածությունը Երկրի վրա
Տեսակը Զանգվածը Մակերևույթը
կգ  % միլիոն կմ²  %
Սառցադաշտեր

Ստորգետնյա սառույց
Ծովի սառույց
Ձյան ծածկույթ
Սառցասարեր (այսբերգներ)
Մթնոլորտային սառույց

2,4 1019

2,0 1017
3,5 1016
1,0 1016
7,6 1015
1,7 1015

98,95

0,83
0,14
0,04
0,03
0,01

16,1

21
26
72,4
63,5
510,1

Ցամաքի 10,9

Ցամաքի 14,1
Օվկիանոսի 7,2
Երկրի 14,2
Օվկիանոսի 18,7
Երկրի 100

Սառույց I-ի հատկությունները
Հատկությունը Միավորը Արժեքը
Հալ․ ջերմաստիճան

Ջերմունակությունը
Հալ․ ջերմությունը
Գոլորշիացման ջերմությունը
Ջերմային ընդարձակման գործակիցը
Ջերմահաղորդականությունը
Բեկման ցուցիչը
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը
Խտությունը

°C

կջոուլ/կգK
կջոուլ/կգ
կջոուլ/կգ
1/°C
ջոուլ/մ․վրկ.K
-
օհմ−1սմ−1
կգ/մ³

0

2,135(0 °C)
333,6
2833,92
(4.99.10−3)
2,09
1,309(-3°С)
10−9(0 °C)
920(0 °C)

Սառույցի ձևափոխությունների խտությունը և բյուրեղական ցանցի կառուցվածքը
Ձևափոխությունը Խտությունը Բյուրեղական կառուցվածքը
կգ/մ² °C Ճնշումը
Մմ/մ
սինգոնիա տարածքային խումբը ջրածնական կապի
երկարությունը
0-0-0 անկյունը
քառանիստում
I

Ic
II
III
V
VI
VIII
VII
IX

920

930
1180
1150
1260
1340
1650
1660
1160

0

-130
-35
-22
-5
15
25
-50
-110

0,1

0,1
210
200
530
800
2500
2500
230

հեքսագոնային

խորանարդային
տրիգոնային
տետրագոնային
մոնոկլինային
տետրագոնային
խորանարդային
խորանարդային
տետրագոնային

P63/mmc

F43m
R3
R41212
A2/a
P42/nmc
Im3/m
Im3/m
R41212

2,76

2,76
2,75-2,84
2,76-2,8
2,76-2,87
2,79-2,82
2,86
2,86
2,76-2,8

109,5

109,5
80-128
87-141
84-135
76-128
109,5
109,5
87-141

Սառույցի շերտի հաստությունը անընհատ չի աճում։ Չափազանց մեծ է լույսը անդրադարձելու սառույցի` հատկապես ձյան ունակությունը։ Երկրի սառույցով և ձյունով պատված մակերևույթը կլանում է 65%֊ով ավելի քիչ արևային էներգիա, քան չպատվածը։ Սառույցը սառեցման հսկա աղբյուր է և պայմանավորում է կլիմայական առանձնահատկությունները։ Արևի ճառագայթումը ամռանը բևեռային շրջաններում ավելի մեծ է, քան հասարակածային գոտում, սակայն ջերմաստիճանը այնտեղ մնում է ցածր, քանի որ սառույցը մասամբ հալչում է` օգտագործելով կլանված ջորմության զգալի մասը։

Երկրի վրա գտնվող սառույցը զգալի ազդեցություն ունի բնական որոշ երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները,կլիմայական գոտիները, տեղաբաշխումը,թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկությունները։ Սառույցը մի շարք տարերային աղետների պատճառ է (թռչող ապարատների, նավերի սառցակալում, ձնահողմ, սառցակուտակում գետի հունում,հեղեղներ առաջացնող ձնհալք ևն)։ Սառույցը օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ, ցուրտ պահեստներ կառուցելու և կառուցվածները երեսապատելու, սննդամթերքը, կենսաբականան և բժշկական պատրաստուկները սառեցնելու և պահելու համար։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.