Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ամիս (լատին․՝ mēnsis, հունարեն՝ μήνας), Երկրի շուրջը Լուսնի պտույտով պայմանավորված ժամանակամիջոց։ Ամիս հասկացությունը, ինչպես և նրա անվանումը, գրեթե բոլոր ժողովուրդները կապել են Լուսնի հետ։
Լուսինը Երկրի միակ արբանյակն է և ամենամոտ երկնային մարմինը։ Մոլորակների նման Լուսինը հաստատուն դիրք չունի և աստղերի նկատմամբ շարժվում է արևմուտքից դեպի արևելք։ Հին աշխարհի աստղագետները նրան դասել են մոլորակների շարքը։ Աստղերի և մոլորակների նկատմամբ նրա շարժումը նկատվում է անգամ մեկ-երկու ժամվա դիտումների ընթացքում։ Եթե նշենք Լուսնի դիրքը աստղերի նկատմամբ, և սպասենք մինչև մի պտույտ կատարի և նորից վերադառնա այդ նույն դիրքին, ապա դրա համար կպահանջվի միջին հաշվով 27,32 օր կամ 27 օր 7 ժ. 43 ր. 11,5 վ.:Այսինքն ՝ օրական Լուսինը երկնային սֆերայի վրա կտեղաշարժվի 13°,2[1]:
Արեգակի օրական տեղաշարժը կազմում է մոտ 1°:Այսպիսով Արեգակի նկատմամբ Լուսինը շարժվում է օրական 13°,2–1°=12°,2:Լուսնի պտտման այս պարբերությանը ընդունված է անվանել աստղային կամ սիդերիկ (սիդերական) ամիս։ Աստղային ամսվա տևողությունը փոփոխվում է մինչև ±6 ժամ։ Դրա պատճառն այն է, որ Լուսնի շարժումը ենթարկվում է ուժեղ խանգարումների, որի հետևանքով փոխում են նրա ուղեծրի էլեմենտները[2]։
Լուսնի շարժման հետ կապված անընդհատ փոփոխվում է նրա տեսքը։ Մերթ երևում է լրիվ, մերթ կիսով չափ կամ բոլորովին չի երևում։ Լուսնի տեսքի այդ փոփոխությունները կոչվում են փուլեր։ Լուսնի փուլերն են
Երկու հաջորդական համանուն փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը կոչվում է սինոդիկ ամիս։ Նա միջին հաշվով հավասար է 29,53 օրվա կամ 29 օր 12 ժ 44ր 3վ։ Այդ պարբերությունը փոփոխվում է ±6 ժամով, Լուսնի ուղեծրի էքսցենտրիսիտետի փոփոխման հետևանքով։ Սինոդիկ և սիդերիկ ամիսների տարբերությունը կազմում է 2,21 օր (Սինոդիկ ամիսը երկար է սիդերիկ ամսից) ։ Մի դեպքում Լուսնի շարժումը քննության է առնվում անշարժ աստղերի, իսկ մյուս դեպքում՝ շարժվող Արեգակի նկատմամբ[3]։
Լուսնի Երկրի շուրջ պտտվելու պարբերություն,որը հաշվարկվում է նույն երկայնությամբ։ Արևադարձային տարվա մեջ եղած իրական արեգակնային օրերի տևողությունների միջին թվաբանականը, որը միջին արեգակնային օրն է և հավասար է 27 օր 7 ժ 43 ր 4,66 վ։
Լուսնի տեսանելի ճանապարհի հարթությունը չի համընկնում խավարածրի հարթության հետ, այլ թեք է նրա նկատմամբ 5° 9՛-ով։ Այդ երկու մեծ շրջանագծերի հատման կետերն ընդունված է անվանել լուսնահանգույցներ:Լուսնահանգույցները լինում են երկու տեսակի՝ վերելման և վայրիջման:Երկու հանգույցները միացնող գիծը՝ հանգուցագիծ։ Երբ վերելման հանգույցը համընկնում է գարնանային գիշերահավասարի կետի հետ, Լուսնի հակումը կազմում է 23°27′+5°9′=28°36′:Իսկ երբ գարնանային գիշերահավասարի կետի հետ համընկնում է վայրիջման հանգույցը,հակումը կազմում է 23°27′-5°9′=18°18′:Լուսնի մյուս կարևոր «անհավասարությունը» դա ապսիդների գծի պտույտն է նրա շարժման ուղղությամբ։ Դրա հետևանքով փոխվում է ուղեծրի դիրքը և աճում է նրա երկրամոտ կետի երկայնությունը՝ 8,85 տարում հասնելով 360°-ի[4]։
Դրակոնիկական ամիսը երկու համանուն հանգույցներով Լուսնի կենտրոնի երկու հաջորդական անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Նրա տևողությունը հավասար է 27 օր 5ժ 5ր 36վ կամ 27,21 օր։ Սիդերիկ ամիսը դրակոնիկական ամսից մեծ է 0,11 օրով[5]։
Անոմալիստական ամիսը երկրամոտ կետով Լուսնի իրար հաջորդող անցումների միջև ընկած ժամանակամիջոցն է։ Տևողությունը՝ 27 օր 13ժ 18ր 33վ կամ 27,55 օր։ Սիդերիկ ամիսը փոքր է անոմալիստական ամսից 0,23 օրով[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.