From Wikipedia, the free encyclopedia
Աննա (անգլ.՝ Anna), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Սառցե սիրտը» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի գլխավոր հերոսուհին (բնօրինակ՝ անգլ.՝ «Frozen»)[1][2], Էրենդել մտացածին սկանդինավյան թագավորության արքայադուստրը (ավելի ուշ՝ թագուհին), արքայադուստր (ավելի ուշ՝ թագուհի) Էլզայի կրտսեր քույրը։ Ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության՝ փրկելու իր թագավորությունը և քրոջը։ «Orlando Sentinel» հրատարակության անդամ Մետտա Մաունիի կարծիքով Աննան և Էլզան դասվում են Դիսնեյ Արքայադստրերի շարքին։
Հնգամյա Աննան համերաշխ էր իր քրոջ հետ, և նրանք հաճախ խաղում էին։ Բայց մի անգամ Էլզան պատահաբար կախարդական վնասվածք է պատճառում քրոջը. աղջկան տանում են լեռնային տրոլների մոտ, և նրանց առաջնորդ Պաբբին բուժում է նրան՝ միաժամանակ ջնջելով նրա հիշողությունից կատարվածի և քրոջ կախարդական ունակությունների մասին տեղեկությունը (մնում է միայն սպիտակ մազափունջը)։
Էլզայի թագադրության ժամանակ աղջիկները ծանոթանում են Հարավային Կղզիների արքայազնի՝ Հանսի հետ։ Արքայազնը Աննային առաջարկություն է անում, և նա ընդունում է այն։ Սակայն Էլզան հրաժարվում է նրանց օրհնություն տալ հարսանիքի համար։ Աննան վիճում է քրոջ հետ, և նա կորցնում է վերահսկողությունն իր ուժերի հանդեպ։ Վախենալով՝ Էլզան վայրկենապես սառած Ֆյորդի վրայով վազում է դեպի հյուսիսի լեռները (միաժամանակ, չգիտակցելով Էրենդելլի թագավորությունը դատապարտում է հավերժական ձյունով)։
Էլզային գտնելու համար Աննան խնդրում է սառցե առևտրական Քրիստոֆին և նրա եղջերու Սվենին ուղեկցել իրեն՝ ամռան փրկության մի շատ կարևոր առաքելության իրականացման ժամանակ։ Ճանապարհին նրանք ընկնում են կենդանի ձնեմարդի՝ Օլաֆի վրա, որին պատրաստել էր Էլզան, և որի հետ նրանք խաղում էին փոքր ժամանակ։ Երբ Աննան վերջապես գտնում է քրոջը, Էլզան պատահաբար վիրավորում է նրա սիրտը։ Քրիստոֆը տանում է նրան տրոլների մոտ, իսկ այնուհետև Հանսի մոտ, բայց երբ նա իմանում է արքայազնի դավադիր ծրագրի մասին, հասկանում է, որ նա սրիկա է։ Հանսը փորձում է սպանել Էլզային, իսկ Աննան գտնվում է սառույց դառնալու սահմանին, բայց ամեն դեպքում Աննան փախչում է իր փրկությունից և փակում Էլզային, որն արդեն իսկ վերածվել էր սառցե արձանի։ Էլզան հասկանում է, որ Աննան զոհաբերել է իրեն հանուն նրա, արցունքոտ աչքերով գրկում է նրան, և նրա սրտի սառույցը հալվում է։ Վերջում աղջիկը ճոխ սահնակ է տալիս Քրիստոֆին։ Էլզան ու Աննան վռնդում են Հանսին և Հերցոգ Վարավսկիին, և արգելում առևտուր կատարել հերցոգ Վարավսկիի և Հարավային Կղզիների միջև։
Աննային դժվար է նրբագեղ անվանել, բայց նրան բնորոշ են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են քաջությունը, խելքը, լավատեսությունը և մարդկանց մեջ դրականը տեսնելու կարողությունը։ Նա դյուրագրգիռ է, համառ, իմպուլսիվ, սպորտային, արտիստիկ, շատ երազկոտ, անձնվեր և շուտ սիրահարվող։ Զուրկ չէ նաև բարձր ինտելեկտից և երբեմն կարող է լինել սառնասիրտ։ Աննայի երկիմաստությունը` ուրախ, մարդամոտ և բաց, որոշ չափով հակադրվում է Էլզային, որը արտահայտված ինտրովերտ է (չնայած, ավելի շուտ, Էլզան ինքնամփոփ է հանգամանքների բերումով)։
Աննան շատ է ուզում վերամիանալ քրոջ՝ էլզայի հետ, որի հետ նրանք մանկության տարիներին մոտ էին։ Երբ Էլզան բացահայտում է իր գաղտնիքը և միաժամանակ պատահաբար Էրենդելլի թագավորությունը պատում դարավոր սառույցով, Աննան ուղևորվում է երկար և վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի շտկի իրադրությունը։ Զինված լինելով միայն իր խիզախությամբ և երբեք չհանձնվելու կարողությամբ՝ Աննան մտադիր է վերադարձնել թագավորությունը և իր քրոջը։
Ի ծնե Աննան ուներ բաց շագանակագույն մազեր՝ շիկակարմրին նման, և մարդիկ հաճախ շփոթում են այդ երկու գույները, այնուամենայնիվ, շագանակագույնը գերակշռում է, սակայն Էլզայի կախարդական իրադարձությունից հետո աղջկա գլխին սպիտակ մազափունջ կար։ Երբ քույրը պատահաբար սառեցրեց Աննայի սիրտը, աղջկա մազերը սկսեցին աստիճանաբար սպիտակել, սակայն ֆիլմի վերջում Էլզայի շնորհիվ նրանք վերադարձան նախկին գույնին և արդեն առանց սպիտակ մազափնջի։ Աննայի դեմքին և ուսերին պեպեններ կան։ Աննան մի փոքր կարճ է Էլզայից։ Նա ունի փիրուզե աչքեր։
Քույրերը փոքր տարիքում շատ համերաշխ էին, բայց Աննայի խոսքերով Էլզան հանկարծ հեռացավ իրենից։ Էլզան նույնպես շատ է սիրում Աննային, սակայն վախենում է ինչ-որ մեկին վնաս պատճառել, հատկապես՝ քրոջը։ Ավելի փորձառու լինելով մարդկանց կարծիքների մասին՝ թագադրության ժամանակ Էլզան թույլ չտվեց Աննային ամուսնանալ Հանսի հետ, և քիչ էր մնում՝ դրա համար վճարեր սեփական կյանքով։ Սակայն, ինչպես քույրերի դեպքում, նրանք առաջին անգամ չէին իրար փրկում։
Աննան խնդրում է Քրիստոֆին հասցնել իրեն Հյուսիսային լեռ՝ Էլզայի մոտ։ Չնայած Քրիստոֆը Աննային բազմիցս խենթ է անվանել, պատմության ընթացքում նրանք ավելի ու ավելի են միմյանց դուր գալիս։ Օլաֆը ճիշտ էր․ Քրիստոֆը իսկապես սիրում է Աննային՝ նա զոհաբերում է իր շահերը հանուն նրա փրկության։ Մուլտֆիլմի ավարտին Աննան Քրիստոֆին տալիս է ավելի ճոխ սահնակ և համբուրում նրան։
Արքայազն Հանսը նողկալի և ինքնավստահ մարդ է, բայց Աննայի համար նա դարձավ «երկրորդ կես»։ Դեռահաս արքայադուստրը կարծում էր, որ իրենց սերը հավերժ կլինի։ Սակայն այն բանից հետո, երբ Հանսը Աննային պատմեց իր ծրագրի մասին, աղջիկը հասկացավ, որ իրեն դուր է գալիս Քրիստոֆը, իսկ Հանսը ստախոս սրիկա է։ Իր վերադարձից հետո Աննան որպես արքայադուստր հրաման է տալիս, որ Հանսին անմիջապես տեղափոխեն Հարավային կղզիներ։
Աննայի նախատիպը Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհին» հեքիաթի Գերդան է։ Աննան ևս նրա նման ուղևորվում է վտանգավոր ճանապարհորդության, որպեսզի փրկի քրոջը (Գերդան փրկում է իր խորթ խաչեղբորը՝ Քային)։ Երկուսի ճանապարհին էլ սպասվում էին արկածներ և նոր ծանոթություններ։ Աննան նաև նմանություն ունի Քային՝ հեքիաթում նրա աչքի, այնուհետև սրտի մեջ ընկնում են կախարդված սառցե հայելու բեկորները։ Աննան նման «վնասվածքներ» ուներ քրոջ ձմեռային մոգությունից։
Աննան հայտնվել է «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանում։
Էլզան պատրաստվում է քրոջ հարսանիքին և նրան տանելով ձեղնահարկ՝ տալիս է իրենց մոր հին կուլոնը և հարսանեկան զգեստը։ Մինչ Աննան փորձում է նվերը, Էլզան գտնում է մոր օրագիրը և իմանում, որ ծնողները հեռացել են ոչ թե դիվանագիտական առաքելության, այլ վտանգավոր ճանապարհորդության դեպի մշուշոտ նավահանգիստ, դա մի կախարդված անտառ է։ Աննան հետաձգում է ամուսնությունը և խնդրում Քրիսոֆին չասել քրոջը իր մեկնելու մասին։ Բայց վերջինս պատահաբար ասում է։ Աննան գտնվում է Կախարդված Անտառում և ճանապարհին հանդիպում է արդեն հայտնի կերպարներին։ Սկզբում կանգ է առնում ապագա Գեղեցիկ Արքայազնի և նրա մոր ֆերմայում՝ օգնելով նրանց փրկվել Բո Պիպի ճնշումներից։ Այնուհետև ուղևորվում է Ռումպելշտիլցխեն կախարդի մոտ, որպեսզի պարզի, թե ինչու էին իր ծնողները լողացել այս վայրում։ Ճշմարտությունից տխրելով՝ նա վերադառնում է Էրենդել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.