From Wikipedia, the free encyclopedia
Ֆյորդ կամ ֆիորդ (նորվ.՝ fjord, /ˈfjɔːrd, fiːˈɔːrd/ ( );[1]), ցամաքի խորքերը խրված, սառցադաշտային ծագմամբ, զառիթափ կամ ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց[2]։ Ֆյորդի երկարությունը սովորաբար մի քանի անգամ (շատ դեպքերում՝ տասնապատիկ) մեծ է լայնությունից։ Ֆյորդի ափերը հիմնականում կազմված են մինչև 1000 մետր բարձրություն ունեցող ժայռերից։ Բազմաթիվ ֆյորդեր կան Ալյասկայի, Անտարկտիդայի, Բրիտանական Կոլումբիայի, Չիլիի, Դանիա, Գերմանիայի, Գրենլանդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Կամչատկա, Կերգելեն կղզիների, Լաբրադորի, Նյուֆաունդլենդի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Նոր Երկիր կղզու, Մեծ Բրիտանիայի, ամերիկյան Վաշինգտոն նահանգի ափամերձ ջրերում[3]։ Նորվեգիայի ափագծին, որ մոտավորապես 29.000 կիլոմետր է, 1.200 ֆյորդ կա, և ափագծի ընդամենը 2.500 կիլոմետրն է առանց ֆյորդերի[4][5]։
Անվանում | Տեղագրություն | Երկարություն (կմ) | Լայնություն (կմ) | Խորություն (մ) |
---|---|---|---|---|
Սոգնեֆյորդ | Նորվեգիա | 219 | 6 | 1308 |
Հարդանգեր-ֆյորդ | Նորվեգիա | 183 | 10 | 750 |
Տրոնհեյմս-ֆյորդ | Նորվեգիա | 137 | 24 | 600 |
Նուր-ֆյորդ | Նորվեգիա | 113 | 5 | 565 |
Կոլյան ծովածոց | Ռուսաստան | 57 | 7 | 300 |
Միլֆորդ Սաունդ | Նոր Զելանդիա | 19 | 3 | 390 |
Պորթլենդ Քանալ | Ալյասկա (ԱՄՆ) | 145 | 3 | 385 |
Լոհ Մորար | Շոտլանդիա (Մեծ Բրիտանիա) | 19 | 3 | 310 |
Սագենեյ | Քվեբեք (Կանադա) | 120 | 5 | 30 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.