From Wikipedia, the free encyclopedia
Պետար Լուբարդա (սերբ.՝ Petar Lubarda, հուլիսի 27, 1907[1][2][3][…], Լյուբոտին, Principality of Montenegro[4] - փետրվարի 13, 1974[1][2][3][…], Բելգրադ, ՀՍՖՀ), 20-րդ դարի խոշորագույն հարավսլավական և սերբ նկարիչներից։ Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ (1961)։
Պետար Լուբարդա սերբ.՝ Петар Лубарда | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 27, 1907[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբոտին, Principality of Montenegro[4] |
Մահացել է | փետրվարի 13, 1974[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, ՀՍՖՀ |
Գերեզման | Բելգրադի նոր գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Մոնտենեգրոյի Թագավորություն, Հարավսլավիայի Թագավորություն, ՀՍՖՀ և Principality of Montenegro |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա |
Petar Lubarda Վիքիպահեստում |
Պետար Լուբարդան ծնվել է Չեռնոգորիայի իշխանության Ցետինեի մոտակայքում գտնվող Լյուբոտին քաղաքում։ Լուբարդայի հայրը եղել է հարավսլավական թագավորական բանակի սպա, որը սպանվել է հարավսլավական պարտիզանների կողմից, ինչն իր կնիքն է դրել Լուբարդայի կարիերայի և դաստիարակության վրա[5]։ Պատերազմի տարիների մի մասն անցկացրել է գերմանական ռազմագերիների ճամբարում[6]։ Նա իրեն սերբ է համարել[7][8] և նամակ է ուղարկել՝ պահանջելով այդ տեղեկատվությունը ներառել իր կենսագրության մեջ ապագա գեղարվեստական կատալոգներում[8], ինչպես նաև հանդես է եկել պահանջով, որ իր աշխատանքները ներկայացվեն որպես Սերբիայի տաղավարի մի մաս[8]։
Սովորել է նկարել Բելգրադի արվեստի դպրոցում (1925 թվական) և Փարիզի գեղարվեստի դպրոցում (1926 թվական)։
1932 թվականից մինչև իր մահը ապրել է Բելգրադում՝ բացառությամբ 1946-1950 թվականների, երբ պրոֆեսոր էր Հերցեգ Նովի արվեստի դպրոցում[9]։ 1945 թվականից աշխատել է Բելգրադի Գեղարվեստի ակադեմիայում՝ որպես պրոֆեսոր։
Թաղված Է Բելգրադի Նոր գերեզմանատանը՝ Վաստակավորների ծառուղում։
Պետար Լուբարդայի տունը վերածվել է պատկերասրահի, որտեղ ներկայացված են նկարչի հայտնի աշխատանքները և նրա անձնական իրերը[10][11]։
1930-1940-ական թվականներին նկարել է էքսպրեսիոնիզմին մոտ բնանկարներ (Չեռնոգորիայի տեսարաններ, փարիզյան մոտիվներ) և նատյուրմորտներ, 1940-1950-ական թվականների վերջին՝ դինամիկայով և վառ գունագեղ արտահայտություններով կոմպոզիցիաներ էպոսի և ազգային պատմության թեմաներով («Ճակատամարտ Կոսովոյի դաշտում», որմնանկար, (1953), Սերբիայի Սոցիալիստական Հանրապետության գործադիր վեչե, Բելգրադ), 1950-ականների կեսերից անցել է աբստրակտ էքսպրեսիոնիզմին «Արևոտ օձ», 1962, Սերբիայի ազգային թանգարան)։
Հարավսլավիայի դրամատիկ, արտահայտիչ, ազատ ոճի բնապատկերների հեղինակ է («Դուբրովնիկի Սբ. Բլահի եկեղեցի» (1937), «Ցետինեի շրջակայքում» (1949), երկուսն էլ Արվեստի պատկերասրահում, Ցետինեում), ժողովրդի կերպարների («Նարինջ վաճառողը» (1936), «Տավղահարը» (1952), երկուսն էլ Սերբիայի ազգային թանգարան)։
Նկարիչը ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.