Յոհաննա (Հաննա) Արենդթ (գերմ.՝ Hannah Arendt, հոկտեմբերի 14, 1906(1906-10-14)[1][2][3][…], Lindener Marktplatz 2, Hannover, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 4, 1975(1975-12-04)[1][3][5][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք[6][7][8][…]), հրեական ծագմամբ գերմանաամերիկյան փիլիսոփա, պատմաբան, քաղաքագետ, տոտալիտարիզմի տեսության հիմնադիր։ 1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա, իսկ 1941 թվականին ԱՄՆ։
Արագ փաստեր Հաննա Արենդտանգլ.՝ Hannah Arendt, Ծնվել է ...
Հաննա Արենդտ անգլ.՝ Hannah Arendt |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1906(1906-10-14)[1][2][3][…] Lindener Marktplatz 2, Hannover, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 4, 1975(1975-12-04)[1][3][5][…] (69 տարեկան) Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք[6][7][8][…] բնական մահով |
---|
Գերեզման | Bard College Cemetery |
---|
Բնակության վայր(եր) | Հաննովեր, Նյու Յորք, Մարբուրգ, Հայդելբերգ, Կալինինգրադ և Բեռլին |
---|
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
---|
Դավանանք | հուդայականություն[9][10] |
---|
Ուղղություն | ֆենոմենոլոգիա |
---|
Մասնագիտություն | փիլիսոփա, պատմաբան, գրող, քաղաքագետ, ակնարկագիր, համալսարանի դասախոս, սոցիոլոգ, քաղաքական տեսաբան, հեղինակ և Դիմադրության մարտիկ |
---|
Գործակից | Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն և Youth Aliyah? |
---|
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Ուեսլեական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Չիկագոյի համալսարան[10], Եյլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, The New Yorker[11], Բրուքլինի քոլեջ, New School for Social Research?[10], Jewish Cultural Reconstruction, Inc.?, Schocken Books? և Conference on Jewish Social Studies? |
---|
Գործունեության ոլորտ | քաղաքական փիլիսոփայություն, ժամանակակից փիլիսոփայություն, փիլիսոփայություն[12], Protestant theology?[12], Greek studies?[12] և ամբողջատիրություն |
---|
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
---|
Ալմա մատեր | HU Berlin (1923), Մարբուրգի համալսարան (1926), Ֆրայբուրգի համալսարան և Հայդելբերգի համալսարան (1928) |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[10] (1928) և դոկտորի աստիճան (1928) |
---|
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[13] և անգլերեն[1][13] |
---|
Եղել է գիտական ղեկավար | Elisabeth Young-Bruehl? |
---|
Ազդվել է | Էդմունդ Հուսերլ[14], Կառլ Յասպերս[14], Մարտին Հայդեգեր, Էդմոնդ Բերկ, Գիլբերտ Կիտ Չեսթերտոն, Շառլ Լուի Մոնտեսքյո, Ալեքսիս դը Տոկվիլ, Բենիամին Վալտեր, Հանս Ջոնաս, Հիսուս, Իոհան Դունս Սկոտ, Նիկոլո Մաքիավելի, Պլատոն, Կարլ Մարքս, Սոկրատես, Ֆրանց Կաֆկա, Օգոստինոս Երանելի, Կարլ Շմիդտ, Պողոս առաքյալ, Իմանուիլ Կանտ, Արիստոտել և Սյորեն Կիերկեգոր |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Գյունտեր Արենդտ[12] և Հայնրիխ Բլյուխեր[12] |
---|
Ստորագրություն
|
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Hannah Arendt Վիքիպահեստում |
Փակել
Նրա կարծիքով ինչպես նացիոնալ-սոցիալիզմը, այնպես էլ ստալինիզմը պետության ամբողջատիրական նոր ժամանակակից ձևեր են, որոնք չպետք է շփոթել ճնշման ավանդական ձևերի հետ։ Ամբողջատիրությունը ձգտում է անսահմանափակ տիրապետության իր երկրի ներսում և դրանից դուրս։ Դրա տարբերակիչ գծերից են պետական գաղափարախոսության առկայությունը, ահաբեկչությունը, որպես քաղաքական տիրապետության հաստատման և ամրապնդման միջոց, գաղափարախոսության իրականացում, որը հռչակում է միակ ճշմարիտը հասարակության զարգացման մեկնաբանության գործում։ «Ամբողջատիրական մարդը» նրա կարծիքով ատոմացված, օտարված անհատ է, «զանգվածի» ներկայացուցիչ, որը միավորվում է կոլեկտիվ սոցիալական մարմինների մեջ բռնության համապարփակ գաղափարախոսական ձեռնածության շնորհիվ։ Ամբողջատիրական վարչակարգի իդեալական մոդել էր համարում նացիստական համակենտրոնացման ճամբարը, որտեղ մարդու մոտ քայքայվում էին վարքի սովորական մոտիվները, բարոյականությունը, հոգեկան և մարմնական հակազդեցությունները։ Արենդթը հեղափոխության պատճառը տեսնում է ոչ թե օբյեկտիվ պատմական գործընթացի այլ մարդու գործողության մեջ։ Դա, իր հերթին, հանգեցրեց ինքնակառավարման ժողովրդական խորհուրդների և հանրության ազատության կարևորմանը։ Ոստի նա օրինակելի է համարում Ամերիկյան հեղափոխությունը և ոչ թե Ֆրանսիականը ու Ռուսականը։ Արենդթի կարծիքով, իր տեսությունը միանգամայն տարբերվում է առկա քաղաքական տեսություններից։
- Հաննա Արենդտ «Մենք՝ փախստականներս», (հոդվածներ), Երևան, ՀԱՀ, 2016
- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва
Hannah Arendt (1906-1975). Internet Encyclopedia of Philosophy կայքում (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |