Մարբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Մարբուրգ[3] (մինչև 1977[4] ` Մարբուրգ ան դեր Լան[3][5]) (գերմ.՝ Marburg) , համալսարանային քաղաք Գերմանիայում, Մարբուրգ Բիդենկոպֆ շրջանի կենտրոն` Հեսսեն երկրամասում։ Բնակչությունը շուրջ 73000։ Քաղաքը տեղակայված է Լան գետի վրա։ Այսօր այն հանդիսանում է Միջին Հեսսենի կենտրոն։ Մարբուրգի համալսարանը հիմնադրվել է 1527 թվականին, հանդիսանում է առաջին բողոքական համալսարանը Գերմանիայում։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Մարբուրգ | |||
գերմ.՝ Marburg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Մարբուրգ Բիդենկոպֆ | ||
Ներքին բաժանում | Michelbach?, Dagobertshausen?, Wehrshausen?, Elnhausen?, Haddamshausen?, Cyriaxweimar?, Marbach?, Dilschhausen?, Hermershausen?, Wehrda?, Cappel?, Gisselberg?, Ronhausen?, Bortshausen?, Ginseldorf?, Bauerbach?, Schröck? և Moischt? | ||
Հիմնադրված է | 1140 թ. | ||
Մակերես | 123,91 կմ² | ||
ԲԾՄ | 186±1 մետր | ||
Բնակչություն | ▲77 845 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 06421, 06420 և 06424 | ||
Փոստային դասիչ | 35037, 35039, 35041 և 35043 | ||
Ավտոմոբիլային կոդ | MR | ||
Պաշտոնական կայք | marburg.de | ||
| |||
Մարբուրգը հիմնադրվել է հեսսենյան երկրամասի կոմսի այրի` Սոֆյա Բրաբանտսկայաի կողմից 1228 թվականին։ Քաղաքի անունը ծագել է հին գերմաներեն «mar(c)» (սահման), քանի որ այն գտնվում էր Թյուրինգի կոմսության և Մայնցի եպիսկոպոսության սահմանին։ Մարբուրգում է կայացել հայտնի Մարբուրգյան դիսպուտը (Մարբուրգյան զրույցը կրոնի մասին)։ Դիսպուտ կայացել է Մարտին Լյութերի և Ուլրիխ Ցվինգելի միջև` ճաշակի նշանակության մասին։ 18-րդ դարի 30-ական թվականներին Մարբուրգի համալսարանում դասախոսել է գերմանացի գիտնական-հանրագիտարանագետ, փիլիսոփա, իրավաբան և մաթեմատիկ Քրիստիան ֆոն Վոլֆը։ 1736-1739 թվականներին նրա ուսանողն է եղել ռուս հայտնի գիտնական Լոմոնոսով Միխայիլը և ռուսական հախճապակու ստեղծող Դմիտրի Իվանովիչ Վինոգրադովը։ Մարբուրգում երկու հայտնի ռուս գիտնականների համար նրանց ապրած տների վրա տեղադրված են հուշատախտակներ։ 2012 թվականի հոկտեմբերին ուսանողական քաղաքի կենտրոնում տեղադրվել է Լոմոնոսովի բրոնզե քանդակը, որը նվիրված էր գիտնականի 300-ամյակին։ 1912 թվականին Մարբուրգի համալսարանում մեկ ամառային կիսամյակ սովորել է 22-ամյա ուսանող Բորիս Պաստեռնակը (1890—1960): Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սուրբ Ելիզավետա եկեղեցում թաղվել է ռեյխպրեզիդենտ Պաուլ ֆոն Հինդենբուրգը կնոջ հետ։
Մարբուրգի զինանշանի կարմիր ֆոնի վրա պատկերված է հեսսենյան երկրամասի կոմսը ձիու վրա, դրոշով և վահանով։ Վահանի վրա պատկերված է կարմիր սպիտակ գծավոր հեսսենյան առյուծը, որը կարելի է տեսնել նաև Հեսսենի զինանշանի վրա, իսկ դրոշը իրենից ներկայացնում է ոճավորված М, երկնագույն` ոսկեգույն կամ դեղին ֆոնի վրա։ Զինանշանը դրոշի գույների համար հանդիսանում է աղբյուր։ Դրոշն ունի երեք հորիզոնական գիծ` վերևից ներքև, կարմիրը գալիս է ֆոնից, սպիտակ` ձիուց, երկնագույն` վահանից։
Քաղաքում գործում է նույնանուն` Մարբուրգ ֆուտբոլային ակումբ ։