From Wikipedia, the free encyclopedia
Կառլ Թեոդոր Յասպերս (գերմ.՝ Karl Theodor Jaspers, փետրվարի 23, 1883[1][2][3][…], Օլդենբուրգ, Grand Duchy of Oldenburg, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 26, 1969[1][4][2][…], Բազել, Շվեյցարիա[5][6][4]), գերմանացի փիլիսոփա և հոգեբույժ, էքզիստենցիալիզմի փիլիսոփայության հիմնադրներից մեկը։ Բժշկական կրթություն ստացել է Բեռլինի, Գյոթինգենի, Հայդելբերգի համալսարաններում (1902—1908)։ 1909-1915 թվականներին Հայդելբերգի հոգեբուժական կլինիկայում դոկտոր Ֆ.Նիսսլի օգնական։ 1913 թվականից ուսանում է Օլդենբուրգի և Մյունխենի համալսարաններում, լսել է Տ.Լիպսի փիլիսոփայական դասընթացը, հոգեբանության գծով մասնագիտացել է Հայդելբերգի համալսարանում։ 1913 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն բժշկագիտությունից (ընդհանուր հոգեպաթոլոգիա) Վ. Վինդելբանդի մոտ։ 1916 թվականից՝ հոգեբանության պրոֆեսոր, 1921 թվականից՝ փիլիսոփայության պրոֆեսոր Հայդելբերգի համալսարանում։ 1937 թվականին ֆաշիստական կառավարութունը Յասպերսին հեռացրել է դասախոսական աշխատանքից, որին վերադարձել է 1945 թվականին, 1948 թվականին տեղափոխվել Բազելի համալսարան, որտեղ աշխատել է մինչ 1961 թվականը։
Ծնվել է | փետրվարի 23, 1883[1][2][3][…] Օլդենբուրգ, Grand Duchy of Oldenburg, Գերմանական կայսրություն[4] |
---|---|
Մահացել է | փետրվարի 26, 1969[1][4][2][…] (86 տարեկան) Բազել, Շվեյցարիա[5][6][4] |
Գերեզման | Ամ Հյորնլի |
Քաղաքացիություն | Գերմանիա և Շվեյցարիա |
Մասնագիտություն | փիլիսոփա, հոգեբույժ, բժիշկ, աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող և հոգեբան |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Անդամակցություն | Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Հայդելբերգի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[7][8] |
Եղել է գիտական ղեկավար | Jacob Marschak? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Gertrud Jaspers?[11] |
Ուսուցիչ | Franz Nissl? |
Աշակերտներ | Հանա Արենդտ և Hermine Speier? |
Karl Jaspers Վիքիպահեստում |
Յասպերսի բժշկական աշխատանքները վերաբերում են ընդհանուր հոգեախտաբանությանը։ «Համընդհանուր հոգեախտաբանություն» (Allgemeine Psychopathologie, 1913) երկում, հետազոտելով հոգեկան հիվանդների ապրումները, Յասպերսը գտնում էր, որ դրանցում արտահայտվում են անհատական սրված որոնումները։ Այդ որոնումները համարելով փիլիսոփայման (այս տերմինով ցանկանում էր շեշտել մտածական ընթացքի անկատարությունը, որովհետև հարցերը գերակշռում են պատասխաններին) միջուկը՝ նա գտնում էր, որ աշխարհի ամեն մի բանական պատկեր կարող է դիտվել իբրև այլաբանական մի բան, իբրև երբեք մինչև վերջ չգիտակցվող հոգեկան երևույթների «բանականացում»։ Վերջինս կեցության ծածկագիրն է․ խնդիրը այն վերծանելն ու գիտակցության բանական դրսևորումների (գիտության, արվեստի, կրոնի) հիմքում ընկած էկզիստենցիայի՝ գոյակի, չգիտակցող գործունեությունը պարզաբանելն է։ Ըստ Յասպերսի, մարդու գոյությունը իմաստավորվում է «սահմանային իրադրություններում» (վիճակներում) որոնք են՝ տառապանքը, պայքարը, հիվանդությունը, մահը, վախը և այլն։ Երբ մարդն ազատվում է ամենօրյա հոգսերից (որը «առկա կեցությունն է աշխարհում»), իդեալական հետաքրքրություններից ու իրականության գիտական պատկերացումներից (որը «տրանսցենդենտալ ինքնին կեցությունն» է)։ Մարդու առջև բացվում է խիստ անձնական գոյության աշխարհը («գոյակի պայծառացում») և աստծու (տրանսցենդենտի) իսկական վերապրումները։
Յասպերսի կարծիքով մարդկային կեցության համար էական նշանակություն ունի գոյակների հաղորդակցումը, որը նրա աշխարհընկալման կենտրոնական հասկացությունն է։ Ըստ Յասպերսի, ժամանակակից հասարակությունը ճնշում է մարդկանց անհատականությունը, և գոյություն ունեցող բարոյական, հասարակական և բանական չարիքը ուրիշի գոյակին անհաղորդ լինելու արդյունք է։
Յասպերսը փլիսոփայության իմաստը տեսնում է հենց տարբեր երկրների և ժամանակների միջև համամարդկային հաղորդակցումների ուղիներ ստեղծելու մեջ։ Ընդհանուր առմամբ Յասպերսի փիլիսոփայությունը լիբերալ-անհատապաշտական հումանիզմի ճգնաժամի և դրանից ելք գտնելու անհնարինության արտահայտությունն է։ Յասպերսի պահպանողական լիբերալիզմը մինչև 1960-ական թվականներն ուներ հակակոմունիստական ուղղվածություն, սակայն հետագայում նա հանդես էր գալիս ԳՖՀ քաղաքական կյանքի հակադեմոկրատական և ռևանշիստական միտումների խիստ քննադատությամբ։
«Ընդհանուր հոգեախտաբանություն» աշխատությունում ներքին ապրումների ուսումնասիրման հիմքի վրա հստակեցրել է հոգեբուժության մեջ կիրառվող հասկացությունները։ Հետագայում տվել է հայտնի մարդկանց (Ա. Սթրինբերգ, Վան Գոգ, Նիցշե) պաթոլոգիկ զարգացման վերլուծությունը։ Դիտարկում էր պսիխոպաթոլոգիան որպես մարդու կողմից իր անհատականության որոնման ձև։ Գտնում էր, որ գոյության իրական իմաստը բացվում է մարդու առաջ միայն «սահմանային իրավիճակներում», երբ մարդը հրաժարվում է առօրյա կարծրատիպերից, և նրա առջև բացվում է աշխարհի ներքին թաքնված կողմը, և գալիս է Աստծո իսկական գիտակցումը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.