Կենտավրոսի ալֆա
աստղ Կենտավրոս համաստեղությունում / From Wikipedia, the free encyclopedia
Կենտավրոսի ալֆա (անգլ.՝ Alpha Centauri, լատին․՝ α Centauri, կրճատ՝ Alpha Cen կամ α Cen), Արեգակնային համակարգության ամենամոտ մոլորակային ու աստղային համակարգ, որը գտնվում է Արեգակից 4.37 լուսային տարի (1.34 պարսեկ) հեռավորության վրա։ Եռաստղ համակարգ է, բաղկացած երեք աստղերից՝ Կենտավրոսի ալֆա A (պաշտոնապես՝ Ռայջլ Կենտավրոս (անգլ.՝ Rigil Kentaurus))[8], Կենտավրոսի ալֆա B (պաշտոնապես՝ Թոլիման (անգլ.՝ Toliman))[8] և Կենտավրոսի ալֆա C (պաշտոնապես՝ Կենտավրոսի Պրոքսիմա (անգլ.՝ Proxima Centauri))[8]։
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | բազմակի աստղ, նավիգացիոն աստղ, triple star system? և UV-emission source? | ||
Մասն է | G ամպ[1] | ||
Կազմված է | Կենտավրոսի ալֆա A[2], Կենտավրոսի ալֆա B[2] և Կենտավրոսի Պրոքսիմա | ||
Հեռավորություն | 4,36 լուսային տարի | ||
Տեսանելի աստղային մեծություն | −0,1[3][4] (V) | ||
Համաստեղություն | Կենտավրոս | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | −25,1 km/s[5] | ||
Պարալաքս | 742 ± 0,5 մավ[3] | ||
Բացարձակ աստղային մեծություն | 4,385 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | K1V[6] | ||
Գույնի ցուցանիշ | 0,23 | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 2,18724E+30 կիլոգրամ[7] | ||
Շառավիղ | 1,227 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 1,519 արեգակնային լուսատվություն | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
Էքսցենտրիսիտետ | 0,516 | ||
|
Կենտավրոսի ալֆա A-ն և B-ն արևանման աստղեր են (Դեղին թզուկ և Նարնջագույն թզուկ) ու միասին ձևավորում են Կենտավրոսի ալֆա AB կրկնակի աստղը։ Անզեն աչքով այս երկուսը դիտվում են որպես −0.27 տեսանելի աստղային մեծությամբ մեկ աստղ, որը Կենտավրոս հարավային համաստեղության ամենապայծառ աստղն է և երրորդ ամենապայծառը գիշերային երկնքում․ ամենապայծառ աստղերը Սիրիուսն ու Կանոպուսն են։
Կենտավրոսի ալֆա A-ն ունի արևից 1.1 անգամ ծանր զանգված և 1.519 անգամ ավելի լուսատվություն, իսկ ալֆա B-ն ավելի փոքր է ու թույլ՝ ունի արևի զանգվածի 0.907 և արևի լուսատվության 0.445 չափը[9]։ Աստղերի այս զույգը պտտվում է ընդհանուր ուղեծրի շուրջ՝ մեկ ամբողջական պտույտ գործելով 79.91 տարում[10]։ Նրանց էլիպսաձև ուղեծիրն էքսցենտրիկ է, այնպես որ A և B աստղերի միջև հեռավորությունը տատանվում է 35.6 աստղագիտական միավորից (AU) (որը հավասար է Պլուտոնի ու արեգակի միջև հեռավորությանը) մինչև 11.2 աստղագիտական միավոր (որը հավասար է Սատուրնի և արեգակի միջև հեռավորությանը)։
Կենտավրոսի ալֆա C-ն կամ Կենտավրոսի Պրոքսիման փոքրիկ ու աղոտ Կարմիր թզուկ է (M սպեկտրային դասակարգում)։ Անզեն աչքով անտեսանելի լինելով՝ Պրոքսիման 4․24 լուսային տարի (1․30 պարսեկ) հեռավորությամբ արևից ամենամոտ գտնվող աստղն է՝ մի փոքր ավելի մոտ, քան Կենտավրոսի ալֆա AB-ն։ Վերջիններիս և Պրոքսիմայի միջև հեռավորությունը մոտավորապես 13․000 աստղագիտական միավոր է (0․21 լուսային տարի)[11], որը հավասար է Նեպտունի ուղեծրի շառավղի 430 անգամ բազմապատիկին։ Կենտավրոսի Պրոքսիմա b-ն երկրային խմբի մոլորակ է՝ էկզոմոլորակ, որը գտնվում է Կենտավրոսի Պրոքսիմայի բնակելիության գոտում և հայտնաբերվել է 2016 թվականին։