Պարսեկ
աստղագիտության մեջ օգտագործվող երկարության չափման միավոր / From Wikipedia, the free encyclopedia
Պարսեկ (հայերեն հապավումը՝ պկ; միջազգայինը՝ pc), աստղագիտության մեջ տարածված հեռավորության չափման միավոր. Անվանումը առաջ է եկել «անկյունային վայրկյանի պարալաքս» արտահայտության անգլերեն տարբերակի (parallax of one second) հապավումից և նշանակում է հեռավորությունը մինչև այն մարմինը, որի տարեկան եռանկյունաչափական պարալաքսը հավասար է մեկ անկյունային վայրկյանի։
Համաձայն այլ համարժեք սահմանման, պարսեկն այնպիսի հեռավորություն է, որից երկրի ուղեծրի միջին շառավիղը (որը հավասար է 1 ա. մ.-ի), տեսողության ճառագայթին ուղղահայաց դիտելիս, երևում է մեկ անկյունային վայրկյան աստիճանի տակ (1″).
- 1 պկ = ա. մ. ≈ 206 265 ա. մ. = 3.08568 * 1016 մ = 3.2616 լուսային տարի։
Օգտագործվում են այսպիսի ածանցված մեծություններ՝ կիլոպարսեկ, մեգապարսեկ, գիգապարսեկ։