Նեպտուն
From Wikipedia, the free encyclopedia
Նեպտուն Արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու, ինչպես նաև չորրորդ ամենամեծ մոլորակն է ըստ զանգվածի։ Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրից[8]։ Մոլորակն անվանվել է հռոմեական ծովերի աստծո պատվին։ Նրա աստղագիտական նշանն է , Նեպտունի եռաժանին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեպտուն (այլ կիրառումներ)
Նեպտուն (Neptune) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 23 սեպտեմբեր 1846[1] թ. (Ուրբեն Լե Վերյե Յոհան Գալլե Հենրիխ դ՛Արեստ Ջոն Կուչ Ադամսի կողմից) |
Հեռավորությունը Արեգակից | 4 503 443 661 կմ (30,10366151 ա. մ.)[2] |
Արբանյակներ | 13 |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 4 452 940 833 կմ (29,76607095 ա. մ.) |
Ապոհելին | 4 553 946 490 կմ (30,44125206 ա. մ.) |
Մեծ կիսաառանցք | 4 503 443 661 կմ (30,10366151 ա. մ.) |
Էքսցենտրիսիտետ | 0,011214269 |
Սիդերիկ պարբերություն | 60 190 օր[3] |
Սինոդիկ պարբերություն | 367,49 օր[4] |
Ուղեծրային արագություն | 5,43 կմ/վ[4] |
Թեքվածություն | 1,767975° (Խավարածրի նկատմամբ) 6,43° (Արեգակի հասարակածի նկատմամբ) |
Ծագման անկյան երկայնություն | 131,794310°[5] |
Պերիկենտրոնի արգումենտ | 265,646853° |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Սեղմվածություն | 0,0171 ± 0,0013 |
Հասարակածային շառավիղ | 24 764 ± 15 կմ[5][6] |
Բևեռային շառավիղ | 24 341 ± 30 կմ[5][6] |
Մակերևույթի մակերես | 7,6408 × 109 կմ²[3][6] |
Ծավալ | 6,254 × 1013 կմ³[4][6] |
Զանգված | 1,0243 × 1026 կգ[4] |
Միջին խտություն | 1,638 գ/սմ³[4][6] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 11,15 մ/վ²[4][6] |
Հասարակածային պտույտի արագություն | 2,68 կմ/վ |
2-րդ տիեզերական արագություն | 23,5 կմ/վ[4][6] |
Պտույտի պարբերություն | 0,6653 օր[7] 15 ժ 57 ր 59 վ |
Առանցքի թեքում | 28,32°[4] |
Ալբեդո | 0,29[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | 80±3,2 % - Ջրածին (H2) 19±3,2 % - Հելիում (He) 1,5±0,5 % - Մեթան (CH4) ~0,019 % - Ջրածնի դեյտերիդ (HD) ~0,00015 % - Էթան (CH3-CH3) |
Մթնոլորտի ջերմաստիճան | 72 Կ[4](մոտ -200°С) |
Հայտնաբերվելով 1846 թվականի սեպտեմբերի 23-ին[1], Նեպտունը դարձավ երկրորդ մոլորակը, որը հայտնաբերվել էր մաթեմատիկական հաշվարկների շնորհիվ, այլ ոչ պարբերական դիտարկումների միջոցով։ Ուրանի ուղեծրի չկանխատեսված փոփոխությունների հայտնաբերումը ի հայտ բերեց անհայտ մոլորակի մասին տեսություն, որի ձգողության ուժի ազդեցությամբ էլ պետք է պայմանավորված լինեին այդ փոփոխությունները։ Նեպտունը հայտնաբերվեց կանխագուշակված դիրքի սահմաններում։ Շուտով հայտնաբերվեց նաև նրա առաջին արբանյակը՝ Տրիտոնը, սակայն մնացած 12 արբանյակները, որոնք հայտնի են հիմա, չեն հայտնաբերվել մինչև XX դար։ Նեպտունին հասել է միայն մեկ տիեզերական սարք, «Վոյաջեր-2», որը անցել է մոլորակի մոտով 1989 թվականի օգոստոսի 25-ին։
Նեպտունի կազմվածքը մոտ է Ուրանին, և այս երկու մոլորակները կազմվածքով տարբերվում են ավելի խոշոր հսկա մոլորակներից՝ Յուպիտերից և Սատուրնից։ Երբեմն, Ուրանն ու Նեպտունը դասում են առանձին կատեգորիայի՝ «սառցե հսկաների»[9]։ Նեպտունի մթնոլորտը, Յուպիտերի և Սատուրնի մթնոլորտերի նման, կազմված է հիմնականում ջրածնից և հելիումից[10], ածխաջրածինների հետքերով, և հնարավոր է ազոտով, սակայն պարունակում է նաև սառույցների ավելի մեծ մաս՝ ջրային, ամոնիակային, մեթանային։ Նեպտունի միջուկը, ինչպես և Ուրանինը, կազմված է հիմնականում սառույցներից և լեռնային ապարներից[11]։ Մթնոլորտի արտաքին շերտերում մեթանի հետքերի առկայությունն էլ հենց հանդիսանում է մոլորակի կապույտ գույնի պատճառը[12]։
Նեպտունի մթնոլորտում փչում են ամենահզոր քամիներն Արեգակնային համակարգի մոլորակների միջև, որոշ գնահատականներով, նրանց արագությունը կարող է հասնել 2100 կմ/ժ[13]։ «Վոյաջեր-2» սարքի թռիչքի ժամանակ 1989 թվականին Նեպտունի հարավային կիսագնդում հայտնաբերվեց այսպես կոչված Մեծ մութ հետքը, որը նման է Յուպիտերի վրա հայտնաբերված Մեծ կարմիր հետքին։ Նեպտունի ջերմաստիճանը մթնոլորտի վերին շերտերում մոտ է −220 °C[8][10]: Մոլորակի կենտրոնում տարբեր գնահատականներով ջերմաստիճանը կազմում է 5400 Կ-ից[14] մինչև 7000 - 7100 °C[15][16], որը համեմատելի է Արեգակի մակերևույթի և հայտնի մոլորակների մեծամասնության միջուկի ջերմաստիճանի հետ։ Նեպտունը ունի թույլ հատվածավորված օղակների համակարգ, հնարավոր է, որ հայտնաբերվել էր դեռ 1960-ական թվականներին, սակայն հավաստիորեն հաստատվել է միայն «Վոյաջեր-2» կայանի միջոցով 1989 թվականին[17]։
1948 թվականին Նեպտուն մոլորակի հայտնաբերման պատվին առաջարկվեց անվանել 93 համարի տակ նոր հայտնաբերված քիմիական տարրը Նեպտունիում[18]։
2011 թվականի հուլիսի 12-ին լրացել է ուղիղ մեկ նեպտունային տարի կամ 164,79 երկրային տարի, այն պահից երբ հայտնաբերվել է Նեպտունը՝ 1846 թվականի սեպտեմբերի 23[19][20]։