![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/1e7m_comparison_Uranus_Neptune_Sirius_B_Earth_Venus.png/640px-1e7m_comparison_Uranus_Neptune_Sirius_B_Earth_Venus.png&w=640&q=50)
Մոլորակ
From Wikipedia, the free encyclopedia
Մոլորակ (անգլ.՝ planet, հուն․՝ πλανήτης, այլ ձև՝ հին-հունարեն՝ πλάνης - «ճանապարհորդ»), երկնային մարմին է, որը պտտվում է ուղեծրով աստղի կամ նրա մնացորդների շուրջ, բավարար զանգվածով, որպեսզի դառնա շրջանաձև սեփական ձգողականության ազդեցության տակ, բայց ոչ բավարար, որպեսզի սկսվի ջերմամիջուկային ռեակցիա, և որը կարողացել է մաքրել իր շրջակայքը պլանետեզեմալներից։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/1e7m_comparison_Uranus_Neptune_Sirius_B_Earth_Venus.png/640px-1e7m_comparison_Uranus_Neptune_Sirius_B_Earth_Venus.png)
Վերևում։ Ուրան և Նեպտուն; ներքևում։ Երկիր, սպիտակ թզուկ Սիրիուս Բ, Վեներա:
Մոլորակները կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի՝ մեծ, ցածր խտություն ունեցող գազային հսկաներ և ավելի փոքր Երկրային խմբի մոլորակներ, որոնք ունեն պինդ մակերևույթ։ Համաձայն Միջազգային աստղագիտական միության սահմանմանը՝ Արեգակնային համակարգում կա 8 մոլորակ։ Նրանք են՝ (Արեգակից ունեցած հեռավորության) - չորս երկրանման՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, ապա չորս գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ Արեգակնային համակարգում կան նաև առնվազն 5 գաճաճ մոլորակներ՝ Պլուտոն (մինչև 2006 թվականը համարվում էր մոլորակ), Մակեմակե, Հոմեա, Էրիս և Սերես։ Բացի Մերկուրիից և Վեներայից բոլոր մոլորակների շուրջ պտտվում է առնվազն մեկ արբանյակ։
Սկսած 1992 թվականից, երբ գիտնականները սկսեցին հայտնաբերել հարյուրավոր այլ մոլորակներ այլ աստղերի շուրջ, որոնք անվանվեցին էկզոմոլորակներ, ապացուցվեց, որ գոյություն ունեն ամբողջ գալակտիկայում և դրանցից շատերի առանձնահատկությունները նման են Արեգակնային համակարգի մոլորակների առանձնահատկություններին։ 2011 թվականի նոյեմբերի վերջի տվյալներով արդեն հայտնաբերվել է 695 էկզոմոլորակ, ինչպես գազային հսկաներ, այնպես էլ երկրային խմբի մոլորակներ։