![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/HD189733b.jpg/640px-HD189733b.jpg&w=640&q=50)
Էկզոմոլորակ
From Wikipedia, the free encyclopedia
Էկզոմոլորակ (հունարեն՝ ἔξω, exō՝ դուրս, դրսից) կամ արտաարեգակնային մոլորակ կոչվում են այն բոլոր մոլորակները, որոնք գտնվում են Արեգակնային համակարգից դուրս։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ca/HD189733b.jpg/640px-HD189733b.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a9/Ocean_world.png/640px-Ocean_world.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1d/Planet_Gliese_581_d.png/640px-Planet_Gliese_581_d.png)
Երկար ժամանակ այլ աստղերի մոտ գտնվող էկզոմոլորակների հայտնաբերումը դժվարին խնդիր էր հանդիսանում, քանի որ մոլորակները չափազանց փոքր են և դժվար նշմարելի աստղերի համեմատ, իսկ իրենք՝ աստղերը, Արևից բավականաչափ հեռու են գտնվում(ամենամոտը 4.24 լուսատարի հեռավորության վրա է գտնվում)։
Առաջին էկզոմոլորակները հայտնաբերվել են 1980-ական թվականներին։
Հիմա էկզոմոլորակների հայտնաբերման գործընթացը բավական հեշտացել է շնորհիվ կատարելագործված տեխնոլոգիաների։
2016 թվական հոկտեմբերի 5-ի տվյալներով հաստատապես հայտնվում է 2650 մոլորակային համակարգում գտնվող 3533 էկզոմոլորակի գոյության մասին, ընդ որում 595 մոլորակային համակարգերում կա մեկից ավելի էկզոմոլորակ[1]։ Հարկ է նշել, որ թեկնածուների քանակը զգալիորեն ավելի մեծ է։ Այսպես, 2015 թվականի հունվարին «Կեպլեր» նախագծի օգնությամբ թվարկվում էր ավելի քան 4175 մոլորակ, բայց կարգավիճակի ստացման համար անհրաժեշտ է ոչ երկրային դիտակներով կատարվող կրկնակի գրանցում։
Ընդհանուր հաշվով Ծիր Կաթինում հաշվվում է 100 միլիարդ էկզոմոլորակ, որոնցից 5-20 միլիարդը, հնարավոր է, երկրանման մոլորակներ են[2]։ Ներկայումս գոյություն ունեցող հաշվարկներով արեգակնանման աստղերի 34%-ի բնակելի գոտում կան Երկրի հետ համեմատելի մոլորակներ[3][4]։
Արեգակնային համակարգից դուրս կա Երկրին շատ նման 216 մոլորակ[5]։
Հայտնաբերված էկզոմոլորակների մեծ մասի ուսումնասիրման համար կիրառվում է դիտարկման անուղղակի մեթոդներ։ Էկզոմոլորակների զգալի մասը գազային հսկաներ են և շատ ավելի նման են Յուպիտերին, քան Երկրին։ Բնականաբար դա բացատրվում է ուսումնասիրման մեթոդների սահմանափակությամբ(ավելի հեշտ է հայտնաբերել կարճ պարբերական զանգվածային մոլորակները)։