Տեսանելի աստղային մեծություն
From Wikipedia, the free encyclopedia
Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։
«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։
Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր J-տիրույթում[en] ՝ Բետելգեյզեն է։