Բետելգեյզե
From Wikipedia, the free encyclopedia
Բետելգեյզե (ալֆա-Օրիոն) - պայծառ աստղ Օրիոնի համաստեղությունում։ Կարմիր գերհսկա, կիսաուղիղ փոփոխական աստղ, որի պայծառությունը 0,2-1,2 աստղային մեծության է (միջինը 0,7 m)։ Աստղի կարմիր գույնը, որը նկատվում է նույնիսկ անզեն աչքով, համապատասխանում է B-V=1,86 գույնի ցուցանիշին։ Բետելգեյզեի նվազագույն լուսավորությունը գերազանցում է Արեգակին 80 հազար անգամ, առավելագույնը՝ 105 հազար անգամ։ Հեռավորությունը աստղից տարբեր հաշվարկներով 495-640 լուսատարի է։ Այն աստղագետներին հայտնի ամենախոշոր աստղերից է՝ եթե տեղադրենք արեգակի փոխարեն, նվազագույն չափերով կզբաղեցներ Մարսի ուղեծիրը, իսկ առավելագույն չափերով կհասներ Յուպիտերի ուղեծրին։ Բետելգեյզեի անկյունային շրջագիծը մոտ 0,o55 անկյունային վայրկյան է։ Եթե ընդունենք հեռավորությունը 570 լուսատարի, ապա նրա շրջագիծը կգերազանցի Արեգակին 950-1000 անգամ։ Զանգվածը կազմում է 13-17 Արեգակի զանգված։