Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց (անգլ.՝ The London School of Economics and Political Science, LSE), Լոնդոնի համալսարանի մասնաճյուղ։ Հիմնադրվել է 1895 թվականին «հասարակության բարելավման» նպատակով[7]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մասնագիտացված է հասարակական գիտությունների ուսումնասիրման ոլորտում։
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց անգլ.՝ The London School of Economics and Political Science | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Կարգախոս | Rerum cognoscere causas |
Հիմնադրված է | 1895 |
Հիմնադրիր | Sidney Webb?, Graham Wallas?[1], Բեատրիս Ուեբ[1] և Ջորջ Բեռնարդ Շոու[1] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն, «Ռասսել» խումբ[2], ORCID[3][4], Digital Preservation Coalition[5] և Բաց հասարակության համալսարանական ցանց[6] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լոնդոն և Վեստմինստեր |
Հասցե | London School of Economics and Political Science, Houghton Street, London, WC2A 2AE |
Կայք | lse.ac.uk(անգլ.) |
London School of Economics Վիքիպահեստում |
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ լինելով Միացյալ Թագավորության առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկը, ընդգրկվել է լավագույն «Ռասսել» և Ոսկե եռանկյունի խմբերում[8][9][10]։
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը՝ հասարակական գիտությունների ոլորտում[11], աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում (Հարվարդի համալսարանից հետո), 20 դիսցիպլիներից 15-ը ներառված են աշխարհի լավագույն թոփ 10-ում, այդ թվում՝ քաղաքագիտություն (3-րդ տեղ), տնտեսագիտություն (5-րդ տեղ), ժուռնալիստիկա (3-րդ տեղ), սոցիալական քաղաքականություն (3-րդ տեղ), աշխարհագրություն (3-րդ տեղ) և հասարակագիտություն (4-րդ տեղ)[12]։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը մի քանի տարի շարունակ ընդգրկված է եղել Միացյալ Թագավորության լավագույն համալսարանների եռյակում[13][14]։
Դպրոցը մեծ ներդրում ունի քաղաքականության, բիզնեսի և օրենսդրության ոլորտում[15]։ Համալսարանի շրջանավարտները և ուսուցիչները համարվում են նախկին և գործող 52 պետությունների ղեկավարներ, 20-ը՝ Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամներ, 42-ը՝ լորդերի պալատի անդամներ[16]։ 2016 թվականի դրությամբ դպրոցի շրջանավարտները և ուսուցիչները պարգևատրվել են տնտեսագիտության բնագավառում՝ 13, գրականության բնագավառում՝ 2, և խաղաղության բնագավառում 3 Նոբելյան մրցանակներով[17][18]։ Ըստ 2014 թվականի միլիարդատերներ ցանկի, Լոնդոնի դպրոցի շրջանավարտների մեջ կան ավելի շատ միլիարդատերեր, քան Եվրոպայի մեկ այլ համալսարանի շրջանավարտների[19]։ Լոնդոնի դպրոցի շրջանավարտների միջին աշխատավարձը բարձր է Միացյալ թագավորության մյուս համալսարանների շրջանավարտների աշխատավարձից[20]։