Հարվարդի համալսարան (անգլ.՝ Harvard University), պետական գիտահետազոտական համալսարան՝ տեղակայված ԱՄՆՄասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Հիմնադրվել է 1636 թվականի սեպտեմբերի 8-ին։ Համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը։
Արագ փաստեր Հարվարդի համալսարանանգլ.՝ Harvard University, Տեսակ ...
Բաժանված է 11 առանձին ակադեմիական ենթաբաժանումների միջև՝ 10 ֆակուլտետ և Ռեդքլիֆի անվան հետազոտությունների ակադեմիան, որոնք ունեն իրենց կամպուսները Բոստոնի ողջ քաղաքային տարածքում։
2010 թվականի դրությամբ համալսարանում աշխատում էին 2100 դասախոսներ, և սովորում 6700 ուսանող և 14 500 ասպիրանտ։
ԱՄՆ-ի նախագահներից յոթը Հարվարդի շրջանավարտներ են։ Համալսարանի հետ առնչություն են ունեցել նաև 75 Նոբելյան մրցանակակիրներ, որոնք եղել են կա՛մ ուսանողներ, կա՛մ դասախոսներ, կա՛մ էլ այլ աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, համալսարանը միլիարդատեր շրջանավարտների թվաքանակով զբաղեցնում է առաջին տեղը։