Բեատրիս Ուեբ
From Wikipedia, the free encyclopedia
Բեատրիս Ուեբ (Վեբ) (ծնվ. Փոթերանգլ.՝ Potter), Լեդի Փասֆիլդ (անգլ.՝ Beatrice Webb, Lady Passfield ․ հունվարի 22, 1858(1858-01-22)[1][2][3], Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 30, 1943(1943-04-30)[5][1][2][…], Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի հասարակական ակտիվիստ, սոցիոլոգ, տնտեսագետ, սոցիալական բարեփոխիչ և սոցիալիստ, ով եղել է գործազրկության և կանանց դրության հարցերով կառավարական մի շարք հանձնաժողովների անդամ։ Եղել է նաև աշխատավորական շարժման պատմաբան ու տեսաբան, ներմուծել է « կոլեկտիվ աշխատանքային վեճ » (collective bargaining) տերմինը։ Սիդնեյ Ջեյմս Ուեբի կինն էր և նրա մի շարք գրքերի համահեղինակը։ Նրանք միասին եղել են Ֆաբիան ընկերության առանցքային դեմքեր (Բեատրիքսը ղեկավարել է այդ ընկերությունը 1939-1941 թվականներին), մասնակցել են Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հիմնադրմանը։
Բեատրիս Ուեբ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1858(1858-01-22)[1][2][3] Գլուսթերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | ապրիլի 30, 1943(1943-04-30)[5][1][2][…] (85 տարեկան) Liphook, Bramshott and Liphook, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[4] |
Գերեզման | Վեստմինստերյան աբբայություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | տնտեսագետ, սոցիոլոգ, քաղաքական գործիչ, պատմաբան, սոցիալական բարեփոխիչ, սուֆրաժիստ և գրող |
Գործունեության ոլորտ | տնտեսագիտություն և քաղաքականություն[6] |
Անդամակցություն | Ֆաբիանների ընկերություն |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5][7] |
Պարգևներ | |
Կուսակցություն | Լեյբորիստական կուսակցություն |
Ամուսին(ներ) | Sidney Webb?[8] |
Հայր | Richard Potter?[1][8] |
Մայր | Lawrencina Heyworth?[1][8] |
Beatrice Webb Վիքիպահեստում |