Վեստմինստեր (Լոնդոն)
From Wikipedia, the free encyclopedia
Վեստմինստր (անգլ.՝ City of Westminster), վարչատարածքային միավոր «սիթի» կարգավիճակում, Մեծ Լոնդոնի պատմական շրջաններից մեկը, որը կազմում է քաղաքի կենտրոնի արևմտյան մասը։ Տարածքը կազմում է 21 կմ², գտնվում է Լոնդոնի պատմական կենտրոնից դեպի արևմուտք և Թեմզա գետից դեպի հյուսիս, հյուսիսում սահմանում է Կամդեն շրջանի հետ, արևելքում՝ Լոնդոն Սիթի և Լամբեթ շրջանների հետ, հարավում Ուոնդսուերտ շրջանին, հարավ-արևմուտքում Կենսինգտոն և Չելսի շրջաններին, հյուսիս-արևմուտքում Բրենդ շրջանին։ Վեստմինստերի տարածքում գտնվում է Վեստ-Էնդ շրջանի մեծ մասը, ինչպես նաև Բրիտանական կառավարության նստավայրը, Վեստմինստերական պալատը, և Ուայդհոլը, և Թագավորական դատական բակը (Գերագույն դատարանը)։ Վեստմինստերում գտնվում են նաև քաղաքի տուրիստական տեսարժան վայրեր։ Ուեստ-Էնդը գիշերային կյանքի կենտրոնն է, այստեղ է գտնվում այսպես ասած Կլուբլենդը, հայտնի անգլիական ակումբների ջենթլմենների շրջանը։ Արդեն մի քանի դար է ինչ Վենսմինսթրը ունի «սիթի» կարգավիճակը։ 1965 թվականից այն դարձավ Մեծ Լոնդոնի կոմսության հանդիսավորության մի մասը։ Հենց Վենսմինստրում են գտնվում հայտնի փողոցներ՝ Մելլ, Պիկադիլի, Ուայդհոլ, Դաունինգ-սթրիթ և Բեյքր սթրիթ։
| |||
Երկիր | Միացյալ Թագավորություն | ||
Կարգավիճակ | Լոնդոնյան բոռո | ||
Մտնում է | Մեծ Լոնդոն | ||
Վարչկենտրոն | Վեստմինստեր | ||
Մայրաքաղաք | Վեստմինստեր | ||
Օրենսդրական մարմին | council of Westminster City Council? | ||
Բնակչություն (2011) | 219 600[1] (72 տեղ) | ||
Խտություն | 10 000 | ||
Տարածք | 21,48[2] (318 տեղ) | ||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1965 թ. | ||
Սահմանակցում է | Քամդեն, Կենսինգտոն և Չելսի, Բրենտ, Լամբեթ, Ուոնդսուերտ և Լոնդոնյան Սիթի | ||
Ժամային գոտի | UTC+0 ամառ UTC+1 | ||
Փոխարինեց | Metropolitan Borough of St Marylebone?, Metropolitan Borough of Paddington? և Metropolitan Borough of Westminster? | ||
ISO 3166-2 կոդ | GB-WSM | ||
Հեռախոսային կոդ | 020 | ||
Փոստային ինդեքսներ | NW, SW, WC և W | ||
westminster.gov.uk | |||