Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտություն (հուն․՝ πολιτικός – հասարակական, հուն․՝ πολίτης-ից՝ քաղաքացի, նաև հուն․՝ πόλις-ից քաղաք, հին հունարեն՝ λόγος` ուսմունք, խոսք), գիտությունքաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։