Իոանիս Իկոնոմու
From Wikipedia, the free encyclopedia
Իոանիս Իկոնոմու (հուն․՝ Ιωάννης Οικονόμου, 1964, Հերակլիոն, Կրետե, Հունաստանի Հանրապետություն), հույն թարգմանիչ և լեզվաբան, 2002 թվականից՝ Եվրոպական խորհրդարանի թարգմանիչը[1]։
Իոանիս Իկոնոմու հուն․՝ Ιωάννης Οικονόμου | |
---|---|
Ծնվել է | 1964 |
Ծննդավայր | Հերակլիոն, Կրետե, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Ազգություն | հույն |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Սալոնիկի համալսարան |
Կարողություն | աշխատում է 47 լեզվով |
Մասնագիտություն | թարգմանիչ |
Աշխատանք | Եվրոպական խորհրդարանի թարգմանիչ |
Աշխատավայր | Եվրոպական խորհրդարան |
Ամուսին | Տոմեկ |
Համարվում է պոլիգլոտի ժամանակակից ուշագրավ օրինակ։ Իոանիս Իկոնոմուն տիրապետում է 32 լեզուների, չնայած, որ իր մայրենի լեզուն հունարենն է։ Բացի հունարենից, նա խոսում է նաև Եվրոպական Միության 24 պաշտոնական լեզուներից 21-ով։
Այդ երեք լեզուներ չիմանալը նա պատճառաբանում է, որ լիտվերենը մոռացել է, իսկ մալթերենի և գալիսերենի սովորելու համար ժամանակը չի հերիքում։ Նա խոսում է նաև հին լեզուներով, այդ թվում լատիներենով, հին անգլերենով, հին իռլանդերենով և հին պարսկերենով[2][3]։
Նա կատարել է ավելի քան 2,500 թարգմանություն Եվրոպական խորհրդարանում, հիմնականում՝ հունարեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով։