![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Crete_Nasa.jpg/640px-Crete_Nasa.jpg&w=640&q=50)
Կրետե
From Wikipedia, the free encyclopedia
Կրետե[3] (հուն․՝ Κρήτη Կրիտի), Հունաստանի ամենամեծ և ամենախիտ բնակեցված կղզին։ Ըստ տարածքի՝ 88-րդն է աշխարհում և հինգերորդը Միջերկրական ծովում՝ Սիցիլիայից, Սարդինիայից, Կորսիկայից և Կիպրոսից հետո։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրետե (այլ կիրառումներ)
![]() | |
Տեսակ | կղզի և տուրիստական վայր |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Կրետեի շրջան |
Վայր | Եգեյան ծով |
Երկարություն | 254 կմ |
Լայնություն | 60 կմ |
Մակերես | 8335,88 կմ² |
Ամենաբարձր կետը | Իդա |
Բնակչություն | 623 065 մարդ (2011)[2] |
![]() | |
![]() | |
Կրետե կղզին հարակից մի շարք մանր և միջին չափի կղզիների հետ միասին կազմում է Կրետեի պերիֆերիան (հուն․՝ Περιφέρεια Κρήτης), որը հանդիսանում է Հունաստանի Հանրապետության 13 վարչատարածքային միավորներից մեկը։ Կրետեի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հերակլիոնն է՝ 623․065 մարդ բնակչությամբ (ըստ 2011 թվականի տվյալների)։
Կրետեն կարևոր դեր ունի Հունաստանի տնտեսության և մշակույթի մեջ։ Կրետեի Մինոսյան քաղաքակրթությունը, որ գոյատևել է մ.թ.ա. 2600 թվականից մինչև մ.թ.ա. 1400 թվականը, համարվում է Եվրոպայի ամենահին քաղաքակրթությունը, իսկ Կրետեի ծովապետությունը՝ հնագույն քաղաքակրթության օրրաներից մեկը[4] :