From Wikipedia, the free encyclopedia
Հին անգլերեն կամ անգլո-սաքսոներեն (Ænglisc, Anglisc, Englisc), 5-6-րդ դարերում Անգլիան նվաճած ցեղերի՝ անգլերի, սաքսերի, յուտերի լեզուն։ Սա անգլերենի զարգացման հին շրջանն է, որը ներառում է զարգացման սկզբից մինչև 11-րդ դարի վերջերը։ Ունի գրավոր հուշարձաններ։ Մինչ 9-րդ դարն օգտագործվել է ռունական գիրը, ապա՝ անգլո-սաքսոնական գիրը, որը 9-րդ դարի լատինական գրի ձևափոխությունն է։ Նրանում կա ռունագիր երկու նշան։ Պահպանվել են այս գրով գրված ոտանավորներ և արձակ գործեր[1]։
Հին անգլերեն Ænglisc, Anglisc, Englisc | |
---|---|
Պատառիկ «Բեովուլֆ» ձեռագրի առաջին էջից։ | |
Տեսակ | բնական լեզու, մեռած լեզու, պատմական լեզու և մեռած լեզու |
Ենթադաս | անգլիական լեզուներ |
Շրջաններ | Անգլիա (բացի ծայրագույն հարավ-արևմուտքից և հյուսիս-արևմուտքից), հարավային և արևելյան Շոտլանդիա և ժամանակակից Ուելսի արևելյան հատվածը |
Խոսողների քանակ | 0 մարդ |
Դասակարգում | Հնդեվրոպական լեզուներ
|
Գրերի համակարգ | Ռունական, ապա լատինական գիր |
IETF | ang |
ԳՕՍՏ 7.75–97 | ста 623 |
ISO 639-2 | ang |
ISO 639-3 | ang |
ISO 639-6 | ango |
Old English language Վիքիպահեստում |
Այս լեզվով խոսում էին Անգլիայում, հարավային և արևելյան Շոտլանդիայում՝ վաղ Միջնադարում։ Լեզուն Անգլիա են բերել անգլո-սաքսոնյան ցեղերը ենթադրաբար 5-րդ դարի կեսերին. առաջին հին անգլերեն գրական գործը թվագրվում է 7-րդ դարի կեսերով։ 1066 թվականին Նորմանդական նվաճումից հետո, հին անգլերենը որոշ ժամանակահատվածով փոխարինվում է անգլո-նորմաներենով, որը ֆրանսերենի ազգակից լեզու է, հին անգլերենը սկսում է ձևափոխվել միջին անգլերենի։
Հին անգլերենը ձևավորվել է անգլո-ֆրիզերեն կամ հյուսիսծովյան գերմանական բարբառներից, որոնցով սկզբնապես խոսում էին գերմանական ցեղերը՝ անգլերը, սաքսերը ու յուտերը։ Անգլիայում անգլո-սաքսոներենի գերակշռման հետ նրանց լեզուն փոխարինեց հռոմեական Բրիտանիայի լեզուներին՝ կելտական լեզու ընդհանուր բրիտոներենին և լատիներենին, որը Հռոմեական նվաճման արդյունք էր։ Հին անգլերենն ուներ չորս հիմնական բարբառ, որոնք հիմնականում կապված էին անգլ-սաքսոնական թագավորությունների հետ՝ մերսյան, նորթումբրյան, քենթիշ և արևմտասաքսոնական բարբառները։ Հենց արևմտյան սաքսոներենի հիման վրա էր ձևավորվել է հին անգլերեն գրական լեզուն[2], այն դեպքում, երբ միջին և ժամանակակից անգլերեն լեզուները ձևավորվել են մերսյան բարբառի հիման վրա։ Անգլիայի արևելյան և հյուսիսային հատվածները սկանդինավյան իշխանության հետևանքով մեծ ազդեցություն են կրել հին նորվեգերենից։
Հին անգլերենը երևմտագերմանական լեզուներից մեկն է, որը շատ մոտ է հին ֆրիզերենին և հին սաքսոներենին։ Ինչպես մյուս գերմանական լեզուները, այն շատ տարբեր է ժամանակակից անգլերենից. ժամանակակից անգլերենով խոսողները չեն կարողանում հասկանալ այն։ Հին անգլերենի քերականությունը նման է ժամանակակից գերմաներենի քերականությանը՝ գոյականները, ածականները, դերանուններն ու բայերը ունեն շատ թեքումային վերջավորություններ և ձևեր, բառերի դասավորությունն ավելի շարժուն է[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.