Էդուարդ Իսաբեկյանը ծնվել է 1914 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանի նահանգիՍուրմալուի գավառիԻգդիր քաղաքում (այժմ՝ Թուրքիա)։ Հայրը՝ Հմայակը, զբաղվում էր հողագործությամբ և առևտրով, մայրը տնային տնտեսուհի էր։ 1918 թվականին Իսաբեկյանների ընտանիքը գաղթում է և երկու ամիս Էջմիածնում մնալուց հետո հաստատվում է Երևանում։
2005 թվականից բնակվել է Աշտարակում։ Մահացել է 2007 թվականի օգոստոսի 17-ին։
Իսաբեկյանին նվիրված են բազմաթիվ ստվարածավալ ուսումնասիրություններ, հոդվածներ մենագրություններ։ Հայաստանի ազգային պատկերասրահը հատուկ սրահ է հատկացրել Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցադրման համար (այստեղ են գտնվում Իսաբեկյանի աշխատանքներից 121-ը)։ Նրա գեղանկարչական աշխատանքները պահվում են աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում։ Նկարահանվել են Իսաբեկյան արվեստագետին ներկայացնող տասնյակ ֆիլմեր։ Էդուարդ Իսաբեկյանը ցմահ ընտրվել է «Իգդիր» հայրենակցական միության պատվավոր նախագահ։ Երևանի քաղաքապետարանը Էդուարդ Իսաբեկյանի կենդանության օրոք որոշում է կայացրել ստեղծել նրա աշխատանքների մշտական ցուցադրության սրահ[6]։
1935-1941 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում։ Առաջին երկու տարիներին հաճախել է գրաֆիկայի բաժին, այնուհետև տեղափոխվել գեղանկարի բաժին՝ Կոտե Գզելիշվիլու ղեկավարությամբ։ Դիպլոմային աշխատանքի թեման է եղել «1903 թվականի Բաթումի բանվորների ցույցը»։
Իսաբեկյանը բազմաժանր նկարիչ է։ Ստեղծել է գեղանկարչական մեծածավալ ու բարձրարժեք կոմպոզիցիոն կտավներ, դիմանկարներ, բնանկարներ, գրաֆիկական, թեմատիկ-կոմպոզիցիաներ, գրքի ձևավորումներ։ Էդուարդ Իսաբեկյանի արվեստի հիմքը հումանիզմն ու խորը հայրենասիրությունն է, իսկ ոգեշնչման ակունքները՝ հայաշունչ գաղափարները, որոնք նրա գործերում արտահայտվել են Սասունցի Դավթի, Ծովինարի, Սանասարի, Բաղդասարի, Դավիթ Բեկի, Սայաթ-Նովայի, Ակսել Բակունցի, Թամանցիների և ազգային ուրիշ մեծերի կերպարներով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պատկերել է սովետական մարդու հերոսական կերպարը («Մարտ քաղաքի համար», 1942, «Տանյա», 1946), հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը («Դավիթ Բեկ», 1945)։
Քառասունական թվերից հայ կերպարվեստում կոմպոզիցիոն ֆիգուրատիվ ժանրը աննախընթաց վերելք ունեցավ և դրա վառ արտահայտություններից ամենանշանավորը պիտի համարել Իսաբեկյանի արվեստը։ Իսաբեկյանը եղավ թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնադիրը։ Նրա արվեստի հիմքն ազգի անցյալն ու ապագան են, ժողովրդի խրոխտ կեցվածքն ու հիացական ներուժն են։ Նրա թեմատիկ-կոմպոզիցիոն ժանրի գործերը հայ սովետական կերպարվեստի նվաճումներից են։ «Պատանի Դավիթ» (1956, Հայաստանի ազգային պատկերասրահ)», «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903-ին» (1957), «Պատասխան Հազկերտին» (1960, Հայաստանի Ազգային գրադարան) և ուրիշ կտավներ աչքի են ընկնում մոնումենտալ արտահայտչականությամբ, դինամիկ կոմպոզիցիայով, քաղաքացիական հնչեղությամբ։
Մարդու և հայրենի բնության օրգանական կապով են բնութագրվում «Բյուրականցի ծերունին և Արտավազիկ եկեղեցին» (1956), «Ակսել Բակունց»-ը (1956), «Դերենիկ Դեմիրճյան»-ը (1960), «Գանգրահեր տղան» (1964), «Սայաթ-Նովա»-ն (1964)։ Սովետահայ դիմանկարչության լավագույն օրինակներից է «Մոր դիմանկարը» (1944)։
Հայաստանի բնության, հնադարյան բերդերի ու տաճարների էպիկական նկարագիրը Իսաբեկյանի բնանկարների թեմատիկ առանցքն են կազմում. «Տաթևի ձորում» (1959), «Եզները ջրանցույց կամրջի մոտ» (1959), «Խնձորեսկ» (1962)։
Կերպարվեստի բնագավառում 1985 թվականի Հայկական ԽՍՀ պետական մրցանակի են ներկայացված ՀՍԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի «Ավարայրի ճակատամարտը», «Հարսանյաց երթ», «Առավոտ» կտավները և երեք գործ՝ «Անհանգիստ ձիեր» շարքից։ Մրցանակի են արժանացել նաև «Սայաթ-Նովա» և «Խաչատուր Աբովյանի դիմանկարը» աշխատանքները։
1931-1935 թվականներին աշխատել է գյուղացու տանը՝ աշխատակցելով «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններին որպես նկարիչ՝ ձևավորելով նաև տոնական համարների առաջին էջերը
1945 Դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (2000 թվականից՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)՝ գլխավորելով ստեղծագործական արվեստանոցներից մեկը (1963 թվականից՝ պրոֆեսոր)
1954-1956 թվականներին՝ Հայաստանի կերպարվեստագետների միության քարտուղար
2014 թ. Անհատական ցուցահանդես 100-ամյակի առթիվ, Երևան, ՀԱՊ[7][8]
Խմբակային ցուցահանդեսներ
1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան Կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն
1941 թ. «Խորհրդային Հայաստանի նկարիչները՝ Հայրենական մեծ պատերազմին», Երևան
1942 թ. «Կարմիր բանակի հերոսականությունը», Երևան
1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ», Թբիլիսի
1941 թ. «Հայրենական մեծ պատերազմ» հոբելյանական ցուցահանդես՝ նվիրված հեղափոխության 25-ամյակին, Երևան
1943 թ. «1942 թվականի էտյուդների ցուցահանդես», Երևան
1943 թ. «Գծանկարների և ջրաներկի ցուցահանդես», Երևան
1944 թ. «Համամիութենական ավտոնոմ և ՌՍՖՍՀ մարզային նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Մոսկվա
1946 թ. «Գարնանային ցուցահանդես», Երևան
1947 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա -Լենինգրադ
1947 թ. «Երկրորդ մայիսյան ցուցահանդես», Երևան
1947 թ. «Հեղափոխության 30-ամյակին նվիրված Խորհրդային Հայաստանի նկարիչների հոբելյանական ցուցահանդես», Երևան
1947 թ. «ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի ընտրություններին նվիրված շրջիկ արվեստանոցի 24-րդ ցուցահանդես», Երևան
1948 թ. «Հայաստանի նկարիչների գրաֆիկայի ցուցահանդես», Մոսկվա
1948 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ցուցահանդես», Երևան
1949 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1949 թ. «Ստալինի ծննդյան 70-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1950 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1950 թ. «Հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1950 թ. «Սովետական բանակի 30-ամյակին նվիրված գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1952 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Մոսկվա
1952 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1952 թ. «Շրջիկ ցուցահանդես Հայաստանի պետական պատկերասրահի ֆոնդերից», Երևան
1953 թ. «Գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1956 թ. 10-օրյակ՝ Մոսկվա
1957 թ. Բուխարեստ
1960 թ. «Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված հոբելյանական հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1962 թ. «Համամիութենական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1963 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1963 թ. 10-օրյակներ՝ Ռիգա, Լենինգրադ, Ալմա-Աթա, Քիշինև
1964 թ. «Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1965 թ. Մասնակցում է Հայ արվեստի տասնօրյակի կերպարվեստի ցուցահանդեսին Բուլղարիայում։
1967 թ. «Էքսպո-67», Մոնրեալ
1967թ. Նկարիչների միություն
1968 թ. Պրահա
1969 թ. Սոֆիա
1969 թ. «Հովհաննես Թումանյանը կերպարվեստում», Երևան
1970 թ. «1969 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1970 թ. «Կոմիտասը հայ կերպարվեստում», Երևան
1970 թ. «Լենինի ծննդյան 100-ամյակին նվիրված Հայաստանի նկարիչների ստեղծագործությունների հանրապետական հոբելյանական ցուցահանդես», Երևան
1971 թ. Կառավարական պատվիրակության կազմում մեկնում է Փարիզ՝ «Ուրարտուից մինչև մեր օրերը» հայ կերպարվեստի ցուցահանդեսի կազմակերպման առիթով
1971 թ. «1970 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1971թ. Անդրկովկասի երեք հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, Մոսկվա
1972 թ. «Հոբելյանական գարուն.ՍՍՀՄ 50-ամյակին նվիրված 15 հանրապետությունների նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես», Երևան
1972 թ. Բեյրութ
1973 թ. Բելգրադ
1974 թ. «Հայաստանի պետական պատկերասրահի Կիրովականի մասնաճյուղ», Կիրովական
1976 թ. «Անդրկովկասյան հանրապետությունների նկարիչների ցուցահանդես», Երևան
1976 թ. «1975 թվականին կատարած Հայաստանի նկարիչների մեկ աշխատանքի ցուցահանդես», Երևան
1976 թ. «Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես», Երևան
1990թ. Մայիսի 4. Զորավար Անդրանիկի 125-ամյակին նվիրված ցուցահանդես, Գլենդել, ԱՄՆ
1996թ. «Ձոն քաջաց», Երևան
2002թ. Սեպտեմբեր 13. Հայաստանի նկարիչների միությունը 70 տարեկան
2019թ. Հուլիսի 3. «Կոմիտաս-Թումանյան», Հայաստանի նկարիչների միություն
2019թ. Նոյեմբերի 10. «Ծաղիկներ մարտիկներին», Հայաստանի ազգային պատկերասրահ
1931 թ. Առաջին անգամ մասնակցել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության կողմից կազմակերպված երիտասարդ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսին «Պավլիկ Մորոզով» աշխատանքով։ Պարգևատրվել է սանատորիական ուղեգրով Նոր Աֆոն։
1944 թ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր
1952 թ. Ստացել է դոցենտի կոչում Մոսկվայում
1956 թ. ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
1963 թ. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
1963 թ. Պրոֆեսորի պաշտոնակատար
1967 թ. Հաստատվել է որպես պրոֆեսոր Մոսկվայում
1984 թ. Արհմիությունների համամիութենական կենտրոնական խորհրդի պատվոգիր
1986 թ. Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դիպլոմ
2001 թ. ՀՀ «Մեսրոպ Մաշտոցի» շքանշան, Երևանի պատվավոր քաղաքացի
2004 թ. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան
նոյեմբերի 6 - Թեքեյան մշակութային միության բարձրագույն պարգև՝ «Ադամանդակուռ Արարատ»
նոյեմբերի 6 - Կրթության և Գիտության նախարարության բարձրագույն պարգև՝ «Ոսկեմեդալ»
67. Սովետական կերպարվեստների համամիութենական առաջին համագումարի առթիվ խոհեր – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 28.02.1957 (http://eduardisabekyan.com/?p=3469)
95. Ave’dissian O. – Peintres et sculpteurs arme’niens – Le Caire, 1959, p.208
96. Իսաբեկյան Է. – Մեր պղնձե հեծյալը…Խոհեր Սասունցի Դավթի արձանի առջև – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.3, 1960 (http://eduardisabekyan.com/?p=3295)
97. Իսաբեկյան Է. – Հայ կերպարվեստի հզոր կաղնին (Վ.Սուրենյանցի ծննդյան 100-ամյակի առթիվ) – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 11.06.1960 (http://eduardisabekyan.com/?p=3303)
98. Սանոյան Ռ. – Նկարիչների արվեստանոցներում – թերթ, «Լրաբեր», Նյու-Յորկ, 18.08.1960
166. Привалова Е. – Самобытность художника – жур., «Сабчота Хеловнеба», Тб., н.9 (груз.), 1966
167. Էդուարդ Իսաբեկյան.կատալոգ – Ե., 1966
168. Իսաբեկյան Է. – Պահպանենք մեր հարստությունները – թերթ, «Գրական թերթ», Ե., 03.04.1967
169. Հարությունյան Վ. – Արդիական և հայերեն (ներկայացված են պետական մրցանակի) – թերթ, «Գրական թերթ», Ե., 18.08.1967 (http://eduardisabekyan.com/?p=3587)
170. Իսաբեկյան Է. – Պետական պատկերասրահի հոբելյանականը – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 30.10.1967
171. Альбом – Искусство Армянской ССР – М., 1967, с. 24, 36
172. Сборник – Искусство, рожденное Октябрем – М., 1967, с. 127-129
173. Հակոբյան Հ. – Հյուր էին ժողովրդական նկարիչն ու գրողները – թերթ, «Երեկոյան Երևան», Ե., 16.03.1968 (http://eduardisabekyan.com/?p=3593)
174. Արմենպրես – Ստեղծագործական աչքի ընկնող նվաճումների համար – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 26.03.1968
177. Հովհաննիսյան Ռ. – Էդուարդ Իսաբեկյանի կտավները – ամս., «Սովետական արվեստ», Ե., հ.8, 1969
178. Իսաբեկյան Է. – Ռումինական կերպարվեստը։ Ակնարկ անցյալի և արդի նկարչության մասին – ամս., Գեղ.թատ. ին-տ «Գիտական աշխատությունների ժողովածու», Ե., 1970, էջ 289-298 (http://eduardisabekyan.com/?p=3312)
209. Альбом – Изобразительное искусство Армянской ССР – М., 1978, с. 6, 196, ил. 48-49, 136
210. Айвазян М. А. – Пейзаж в армянской советской живописи – Ер., 1978, с. 58, 72, 91
211. Дрампян Р., Айвазян М. – Искусство Советской Армении / Очерки по истории армянского изобразительного искусство – Ер., 1979, с. 159, 171, 187, ил. 143-144
212. Իսաբեկյան Է. – Տարին անցնում է, հիշողությունները շարունակվում են – թերթ, «Գրական թերթ», Ե., հ.1, 01.01.1979 (http://eduardisabekyan.com/?p=3874)
247. Սարգսյան Ֆ. – Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը (մրցանակների շնորհման մասին) – թերթ, «Սովետական Հայաստան», Ե., 29.11.1985(http://eduardisabekyan.com/?p=3442)
274. Гайфеджян Э. – Армянская живопись нового и новейшего времени. Очерк- путеводитель – Е.,1990, с. 19 (ил.), 22, 42, 50-51
275. Միքայելյան Մ. – Երևելի հայ նկարիչ Է.Իսաբեկյանի խառնաշփոթ կյանքի ժպիտներից – «Գրքերի աշխարհ», Ե., 10.02.1991 (http://eduardisabekyan.com/?p=3949)
276. Ուղեցույց – Հայաստանի ազգային պատկերասրահ. Հայ., անգլ., ֆրանս. – Ե., 1992, էջ 138, 145
277. Մանուչարյան Լ. (զրույց Էդ.Իսաբեկյանի արվեստանոցում) – Դա ենք մենք՝ հայի մեր տեսակը – թերթ, «Հայաստան», Ե., 15.07.1993 (http://eduardisabekyan.com/?p=3952)
299. Оганян З. – Бежать или позволить сломать себе ногу и прохромать остаток жизни? – газ., «Урарту», Е., н.23, 06.1998 (http://eduardisabekyan.com/?p=4012)
300. Իսաբեկյան Է. – Հիշողության մշուշի միջից (Կորյուն Սիմոնյանի մասին) – թերթ, «Գրական թերթ», Ե., 16-30.06.1998 (http://eduardisabekyan.com/?p=4015)
336. Իսաբեկյան Մ.Ա.-«Վարդանանց» դրվագներին նվիրված՝ ժողովրդական նկարիչ Է.Իսաբեկյանի գրաֆիկական թերթերը- «Կանթեղ», գիտական հոդվածների ժողովածու, հ.2, 2003, էջ 176-182 (http://eduardisabekyan.com/?p=3654)
337. Իսաբեկյան Մ.Ա.-Կանացի կերպարները Է.Իսաբեկյանի ստեղծագործության մեջ-«Լրաբեր Հայաստանի
347. Սամվելյան Ա. (հարցազրույց) – Նկարիչներին քիչ են ծափահարում – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 06.11.2004 (http://eduardisabekyan.com/?p=3664)
348. Սամվելյան Ա. (հարցազրույց) – Որ աչքերիս լույս իջնի, միայն պեյզաժ եմ նկարելու – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 09.11.2004 (http://eduardisabekyan.com/?p=3667)
351. Իսաբեկյան Մ. – Էդուարդ Իսաբեկյանի գեղանկարչության ձևաոճական առանձնահատկությունները, – «Տարեգիրք», Գիտական աշխատությունների ժողովածու (ԵԳՊԱ), Ե., 2004 (http://eduardisabekyan.com/?p=3680)
357. Հարությունյան Հ. – 1947-1991 Հայաստանի պետական պատկերասրահ – «Հայ արվեստ» մշակութային հանդես, Ե., հ.15, 2006, էջ 17-18 (http://eduardisabekyan.com/?p=4131)
363. «Լուսահոգի Էդուարդ Իսաբեկյանի կյանքը համակ նվիրում եղավ հայ գեղանկարչական արվեստին» - «Panorama.am», 21.08.2007 (http://eduardisabekyan.com/?p=4195)
366. Սանթրյան Վ. – Էդուարդ Իսաբեկյանը և Աշոտ Մելքոնյանը նկարում են միմյանց – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 22.08.2007 (http://eduardisabekyan.com/?p=4250)
376. Ալբոմ – Հայաստանի ազգային պատկերասրահ – Ե., 2008, էջ 4, 10, 15, 99 (նկ.)
377. Ղազարյան Վ. – Էդուարդ Իսաբեկյան.Հայ մեծ քաղաքացի գեղանկարչի ծննդյան 95-ամյակի առթիվ – թերթ, «Ազգ», Ե., 19.12.2009 (http://eduardisabekyan.com/?p=3703)
385. “Мы, рожденные на твоей земле, не имели права забыть тебя…” – газета армян России «Երկրամաս», M., 2011, husisapail.narod.ru (http://eduardisabekyan.com/?p=4172)
386. Ալբոմ – Հայաստանի կերպարվեստը. հայ., ռուս., – Մ., 2012, էջ 60 (նկ.)
387. Մխիթարյան Լ. – Նկարիչը, դիվանագետը, մարդը – թերթ, «Հայաստանի Հանրապետություն», Ե., 04.05.2013
388. «Этот вопрос будет решен» Из воспоминаний Эдуарда Иаабекяна – «Новое время», газ., Е., 29.10.2013 (http://eduardisabekyan.com/?p=4160)
390. Թողարկվել են նոր հուշադրամներ՝ նվիրված Էդուարդ Իսաբեկյանի 100 և Ոսկան Երևանցու 400- ամյակներին - «Panorama.am», 28.04.2014 (http://eduardisabekyan.com/?p=4149)
391. Центробанк Армении выпустил три памятные монеты известных деятелей культуры и науки – 29.04.2014, armbanks.am (http://eduardisabekyan.com/?p=4146)
2014 թվականի ապրիլի 26-ին ՀՀ կենտրոնական բանկը հատել է Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակի հուշադրամ
2023 Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 8-րդ փողոցն անվանակոչվել է գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվամբ` «Էդուարդ Իսաբեկյան փողոց»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 389)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.