Remove ads
հայ նկարիչ, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Սարգիս Մամբրեի Մուրադյան (փետրվարի 7, 1927[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 12, 2007[1], Երևան, Հայաստան), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1978)։
Սարգիս Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1927[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 12, 2007[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945)[2] և Երևանի գեղարվեստի ինստիտուտ (1951)[2] |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Ռաֆայել Ասլանյան և Մելիք Աղաբեկյան |
Պարգևներ | |
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն և Հայաստանի նկարիչների միություն |
Կուսակցություն | ՀՅԴ |
Զավակներ | Գոհար Մուրադյան |
Sarkis Muradyan Վիքիպահեստում |
1965 թվականից ակտիվորեն մասնակցել է հայոց ցեղասպանության ճանաչման, Արցախի հիմնահարցի լուծման, 1988-1996 թվականներին՝ Հայաստանի անկախության կայացման գործընթացներին։ Երևանում հիմնադրել է «Վերածնունդ» բարեգործական կազմակերպությունը (1989-2005)[3]։
2014 թվականին Երևանում բացվել է Սարգիս Մուրադյան պատկերասրահը։
Մուրադյանն առաջիններից է անդրադարձել Մեծ եղեռնի («Վերջին գիշերը։ Կոմիտաս», 1956, Հայաստանի ազգային պատկերասրահ, «Կոմիտաս, 1915 թվական, ապրիլ», 1965) և հայ ժողովրդի պատմական անցյալի թեմաներին («Սարդարապատի հերոսամարտը», եռապատկեր, 1977, Հայաստանի պատմության թանգարան։
Մուրադյանի արվեստում առանցքային է ժամանակակից մարդու թեման՝ «Գարունը լեռներում» (1960), «Զարթոնք» (1963, ՀԱՊ) և այլն, որոնց բնորոշ են վառ գունապատկերը, անհատականացված կերպարները, զգացմունքային հագեցվածությունը։
Ուշագրավ են «Իմ ժամանակակիցը» նկարաշարը («Իմ քաղաքում», 1967, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա, «Խաղաղ երկնքի տակ», 1971, «Արևածագից առաջ», 1971, երկուսն էլ՝ ԽՍՀՄ պետական մրցանակ՝ 1976, ՀԱՊ, «Խաչմերուկ», 1975, Ղազախստանի պատկերասրահ, «Վերադարձ», 1985, Հայաստանի ազգային պատկերասրահ, ՌԴ նկարիչների միության 2-րդ մրցանակ՝ 1995, «Եվա», 1996-1997, Հայաստանի ազգային պատկերասրահ, և այլն), Պարույր Սևակին նվիրված մեծադիր որմնանկարը (1986, Պարույր Սևակի տուն-թանգարան), դիմանկարները Պարույր Սևակին նվիրված նկարաշարը՝ 1964-1974 և «Անհանգիստ գիշեր» («Պարույր Սևակ»), 1985, Գեղարվեստի ակադեմիայի ֆոնդ, Մոսկվա, Առնո Բաբաջանյան, 1961, «Իմ դուստրերը», «Անտունի», երկուսն էլ՝ 1969, Աախենի և Քյոլնի Լյուդվիգ Ժողովրդական արվեստի թանգարան (Գերմանիա), «Ինքնանկար», 1978, (Հայաստանի ազգային պատկերասրահ), նատյուրմորտներն ու բնանկարները («Նատյուրմորտ, փշեր», «Սպիտակ ծառեր», երկուսն էլ՝ 1976 թվականին)։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.