Մաշտոցի պողոտա (Երևան)
Երևանի փողոց From Wikipedia, the free encyclopedia
Երևանի փողոց From Wikipedia, the free encyclopedia
Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։
Մեսրոպ Մաշտոց | |
---|---|
Մաշտոցի պողոտա | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 2600 |
Սկիզբ | Հաղթանակի կամուրջ |
Ավարտ | Մատենադարան |
Անվանվել է ի պատիվ | Մեսրոպ Մաշտոց |
Պողոտան կրում է հայ մշակույթի նշանավոր գործիչ Մեսրոպ Մաշտոցի անունը։ Պարսկական շրջանում այս տարածում գտնվել են Երևանի խանի բաղերը։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո տարածքը կառուցապատվել է ու մտել Նոր թաղ թամասի մեջ, որտեղ բնակեցվել են Պարսկաստանի ներգաղթած հայեր։ Փողոցն այս տարիներին կոչվել է Արմյանսկայա։ Խորհրդային ժամանակներում՝ ըստ Թամանյանի նախագծի փողոցը լայնացվել է ու Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից[2]։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանցը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։
Վերանվանվել է Սունդուկյան փողոց, որը զգալիորեն ուղղվել է ու լայնացվել։ 1924-1990-ին կոչվել է նախ Ստալինի, ապա Լենինի անունով[3]։ Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել է Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի, 1760-ական թվականներ)։
1945 թվականին շահագործման է հանձնվել Հաղթանակի կամուրջը։ 1952 թվականին ավարտվել է Փակ շուկայի շենքի շինարարությունը։
1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։
1972 թվականին բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ 1976 թվականին նոր շենք է կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու համար, որն ընդգրկել է նաև հին շինությունը։
Թումանյան փողոցի հետ հատման վայրին մոտ է տեղակայված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.